Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տիգրան Ավինյանի կեղծ չեզոքությունը. ՔՊ-ի հակաեկեղեցական արշավին նա, կարծես թե, չի միանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առայժմ աչքի է ընկնում չափազանց զգուշավորությամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի եւ վերջին շաբաթների հակաեկեղեցական գործողությունների համատեքստում։Ի տարբերություն իշխանական թիմի բարձրաձայնող անդամների՝ Ավինյանը չի գրում ֆեյսբուքյան ստատուսներ, հրապարակային հայտարարություններով հանդես չի գալիս եւ խուսափում է կտրուկ գնահատականներից, անգամ երբ հարցը վերաբերում է երկրում ամենահին ազգային կառույցներից մեկին՝ Հայ Առաքելական եկեղեցուն։

Նախօրեին «Մոսկվա» կինոթատրոնի բակում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ձերբակալություններին եւ եկեղեցու շուրջ ձեւավորված լարվածությանը՝ Ավինյանն ասաց. «Կեղծավորության մեջ ապրելը եւ, այսպես ասած՝ արհեստականության մեջ ապրելը սխալ բան է։

Որոշ դեպքերում պետք է ճշմարտություններ բարձրաձայնվեն, եւ այդ ճշմարտությունների հետեւից նաեւ գնալ է պետք։ Եվ այն ամենին ինչի վրա երկար ժամանակ աչք է փակվել՝ որոշ հանգամանքներից ելնելով, վաղ թե ուշ պետք է վերջ տրվի. դա կեղծավորություն է»։Լրագրողների հարցին, թե կմիանա Փաշինյանի՝ «Վեհարանը կաթողիկոսից ազատելու» գործընթացին, Ավինյանի պատասխանը էլ ավելի դիվանագիտական էր. «Կարծում եմ՝ ամեն մարդ իր տեղում իր գործը կատարելու է»։Սակայն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցման, քաղաքապետը թիմակիցների նեղ շրջանակում պարզաբանել է՝ ինքը չի ցանկանում որեւէ կերպ մասնակցել հակաեկեղեցական արշավին՝ այն համարելով անթույլատրելի։ Արդյոք սա հստակ տարանջատում է ՔՊ ներսում, թե պարզապես քաղաքական հաշվարկ է, առայժմ դժվար է միանշանակ ասել։

«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչով է պայմանավորված Ավինյանի այս զսպվածությունը։ Նրա մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց. «Ավինյանի արդեն ասած խոսքերին ավելացնելու ոչինչ չունենք»։Այս պահին մնում է արձանագրել՝ Ավինյանի դիրքորոշումը ՔՊ-ում առկա սուր հակաեկեղեցական հռետորաբանության ֆոնին աչքի է ընկնում զսպվածությամբ, ինչը վկայում է ներքաղաքական խաղից հեռու մնալու ցանկության մասին։ Եվ այս ֆոնին հետաքրքիր է՝ նա կընտրվի՞ արդյոք ՔՊ վարչության անդամ սեպտեմբերին կայանալիք ընտրության արդյունքում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում
Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով
Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը
Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց
Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները
Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին
Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը

Լրացուցիչ նորություններ

...

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»