Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ Ազգային ժողովի մուտքի մոտ ուշագրավ իրավիճակի է ականատես եղել։ Պետական պահպանության ծառայության աշխատակիցների հսկողության տակ գտնվող անցակետի մոտ 26-ամյա մի երիտասարդ երկար ժամանակ պահանջել է իրեն թույլ տալ մուտք գործել խորհրդարան՝ պատգամավորների հետ հանդիպելու նպատակով։Մեր լրագրողի տեղեկություններով՝ երիտասարդը պնդել է, որ նամակներ է գրել պատգամավորներին, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել, ուստի ցանկանում է անձամբ հանդիպել նրանց։

ՊՊԾ աշխատակիցներն ու տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները փորձել են նրան բացատրել, որ նամակներն արդեն հանձնված են, և անհրաժեշտ է սպասել պատասխանին, սակայն երիտասարդը հրաժարվել է հեռանալ տարածքից։Իրավիճակին միջամտել է նաև երիտասարդի եղբայրը, որը ոստիկաններին հայտնել է, որ վերջինս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վտանգավոր չէ, և խնդրել է թույլ տալ նրան որոշ ժամանակ խոսել։ Չնայած ոստիկանների հորդորներին՝ երիտասարդը երկար ժամանակ տեղից չի շարժվել։«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը ևս փորձել է զրուցել նրա հետ։ Երիտասարդը կրկին պնդել է, որ ցանկանում է հանդիպել պատգամավորներին։

Հաշվի առնելով իրավիճակը՝ մեր լրագրողը խոստացել է զբաղվել նրա բարձրացրած հարցով և տրամադրել իր հեռախոսահամարը։ Միայն դրանից հետո երիտասարդը հանդարտվել է և հեռացել տարածքից։Մենք չենք հրապարակում երիտասարդի նամակների բովանդակությունը, քանի որ դրանք հրապարակման ենթակա տեղեկություններ չեն (առնվազն անբացատրելի)։Սակայն այս միջադեպը ևս մեկ անգամ բարձրաձայնում է մի խնդրի մասին, որի նկատմամբ պետական կառույցները, կարծես թե, շարունակում են աչք փակել։Վերջին շրջանում հանրային վայրերում, այդ թվում՝ պետական նշանակության կառույցների հարակից տարածքներում, արձանագրվող նմանատիպ դեպքերը լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Խնդիրն այն չէ, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող յուրաքանչյուր անձ կարող է վտանգ ներկայացնել հասարակության համար։

Խնդիրն այն է, որ անհրաժեշտ աջակցության, բուժման և շարունակական վերահսկողության բացակայության պայմաններում որոշ իրավիճակներ կարող են վերածվել անկանխատեսելի և վտանգավոր միջադեպերի։«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում ևս անդրադարձել է այս խնդրին։ Սակայն պատկան մարմիններից ստացվող պատասխանները գրեթե նույնն են՝ հոգեբուժական հաստատություններում ազատ տեղեր չկան, հաշվառված անձինք պետք է ինքնուրույն ներկայանան բուժման, ընտանիքները պետք է վերահսկեն նրանց, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է հետևեն բուժման նշանակված ընթացքին։Բայց ո՞վ է վերահսկում այն իրավիճակները, երբ ընտանիքն այլևս ի վիճակի չէ միայնակ լուծել խնդիրը, երբ անձը հրաժարվում է բուժումից, իսկ համապատասխան կառույցները փաստացի չեն կարողանում ապահովել անհրաժեշտ միջամտությունը։

Հիշեցնենք, որ հասարակական անվտանգության հարցը հատկապես զգայուն է դարձել նաև վերջերս արձանագրված ողբերգական դեպքից հետո, երբ 29-ամյա երիտասարդի սպանությունը՝ կոկորդը կտրելու միջոցով, կրկին ուշադրություն հրավիրեց հանրային անվտանգության և հնարավոր ռիսկերի կանխարգելման խնդրի վրա։ Սակայն նման դեպքերը չպետք է դառնան պետական մարմինների ակտիվացման միակ առիթը։Հարգելի՛ ՀՀ կառավարություն, Առողջապահության նախարարություն, ՆԳՆ և մյուս պատասխանատու կառույցներ, մինչև ե՞րբ պետք է սպասենք հերթական ողբերգությանը, որպեսզի այս խնդիրը դառնա պետական օրակարգի առաջնահերթություն։

Անհրաժեշտ է ոչ թե հերթական անգամ հայտարարել, որ հոգեբուժարաններում տեղ չկա կամ ընտանիքները պետք է ինքնուրույն զբաղվեն իրենց հարազատներով, այլ մշակել գործուն մեխանիզմներ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ժամանակին հայտնաբերելու, անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու, նրանց իրավունքները պաշտպանելու և հանրային անվտանգությունն ապահովելու համար։Պետք է ավելացնել համապատասխան ծառայությունների հասանելիությունը, ստեղծել ճգնաժամային արձագանքման արդյունավետ համակարգ և ապահովել, որ նման իրավիճակներում ընտանիքները մենակ չմնան։Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք ևս մեր հասարակության լիարժեք անդամներն են և ունեն աջակցության ու արժանապատիվ բուժօգնության իրավունք։ Նրանց անտեսելը ոչ միայն սոցիալական, այլև պետական լուրջ բացթողում է։Հարցը պարզ է՝ պետությունը ե՞րբ է վերջապես զբաղվելու այս խնդրով, ոչ թե հերթական ողբերգությունից հետո, այլ մինչև այն տեղի կունենա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին
ՔՊ-ն սադրիչ պլան ունի
Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը
Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով
Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում
Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում
Կործանվել է Ան-12 ինքնաթիռ, զոհվել է 19 մարդ
Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից
«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆ
Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն
Կիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետո
Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջև
Կարևոր
ՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
Նոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում
Վիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներ
Դուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ Դերզյան
Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ)
Ռուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել

Լրացուցիչ նորություններ

...

Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին

ՔՊ-ն սադրիչ պլան ունի

Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը

Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում

Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում

Կործանվել է Ան-12 ինքնաթիռ, զոհվել է 19 մարդ

Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում

ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ

Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործը

Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»

Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին

«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել

Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է

Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է

«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում

Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»