Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նախօրեին «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ներկայացնում էր իրենց ձևավորելիք քաղաքական նոր ուժի մոտեցումները, իրենց մասին տարածվող ու տարածվելիք հնարավոր ֆեյք կամ մանիպուլ յատիվ շահարկումները:


Կարելի է համաձայնել, կարելի է չհամաձայնել, կարելի է բանավիճել, բայց դրա մասին չէ, որ ուզում ենք նշել:Ուշադրություն գրավեց այն, որ բանախոսն իր ասելիքը ներկայացնում էր հանդարտ, առանց նյարդայնության, խոսքը շատ գրագետ էր, հստակ, ընկալելի, փաստարկված, կոնկրետ «մեսիջներով»:


Ու ակամայից մի դիտարկում շամփրեց. սկսել ենք լավ զգալ զուտ միայն նրանից, որ գրագետ, հավասարակշռված խոսք ենք լսում: Ու բացարձակ կոնկրետ անձի հարցը չէ:Հասկանում եք, չէ՞, հասել ենք մի վիճակի ու միջավայրի, որ հանրային հարթակից հնչող գրագետ, խելացի, հիմնավորված, «պարականոն» կոյաբառամթերք չպարունակող խոսքը (անկախ նրանից, թե ինչի մասին է, կամ՝ համաձայն ես, թե ոչ) ինքնին արդեն դրական և ուրախալի է ընկալվում:


Փաստորեն, հասել ենք այնպիսի վիճակի, որ, մեր ավագների ասած, մի խելոք խոսքի կարոտ ենք մնացել: Դժվար էր մի քանի տարի առաջ մտածել, որ կազմակերպված, առանց հայհոյանքի խոսքի կարոտ պիտի մնանք: Ու իսկապես, ի՞նչ ենք տեսնում, ինչի՞ մեջ, ի՞նչ բառային միջավայրում ենք, ահա, արդեն 7 տարի՝ 24/7 ռեժիմով:


Անդադար զազրախոսություն, հիստերիկաներ, ջղագրգիռ արտահայտություններ, հայհոյանք, պիտակավորում, մի խոսքով՝ «պարականոնություն»: Գումարած՝ թշնամանքի ու ատելության սերմանումն ու խորացումը: Թե կազմակերպված, փաստարկված, գրագետ խոսք էլ կա, միայն ընդդիմադիր դաշտից է: Այո, հասարակության մեջ կա ինչ-որ շերտ, որ նման գռեհկաբանության սպառող է, ոմանք նույնիսկ հրճվանք ու բավարարվածություն են զգում նման դրսևորումներից: Ի դեպ, ոչ միայն մեր հասարակության մեջ: Առհասարակ՝ կա նման բան:


Բայց մեր դեպքում խնդիրն այն է, որ լուսանցքային այդ երևույթը հասցվել է պետական խոսույթի մակարդակի ու տարածվում է, քարոզվում, անխուսափելիորեն դառնում ընդօրինակելի, «նորաձև»: Այդպես մի օր էլ նման խոսույթի կրողներն ու «սպառողները» կարող են մեծամասնություն դառնալ:Այդպես, նման խոսույթով ու միջավայրով կարելի է շարունակաբար ջղաձգումների մեջ պահել հանրային օրգանիզմը: Ի վերջո, այդպես, նման թթվուտային միջավայրով կարելի է կործանվել:


Այս կոյաճահճային վիճակից ու միջավայրից ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է ելնել: Իսկ դրա համար նախ՝ հանրային խոսքը, հրապարակային հարթակներից հնչող խոսքը պետք է զուլալվի, պետք է ձերբազատվի հիստերիկ ու «պարականոն» դրսևորումներից, գռեհկաբանությունից: Իսկ թե ինչ է պետք դրա համար, դժվար չէ հասկանալ...

Լրահոս

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել
ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար