Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երեւանի դատախազը 1 տարում 17 մլն արժողությամբ 2 մեքենա է գնել. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովում հուլիսի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից ներկայացված հաղորդումը ուղարկվել է Երեւանի քաղաքային դատախազություն: Սա նշանակում է, որ Երեւան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանի ձեռքում է, թե հայոյախոս ու ջարդարար ՔՊ-ական պատգամավորները կպատժվեն, թե ոչ: Մենք հաղորդման հետ ներկայացրել ենք մանրամասն նկարագրությամբ տեսանյութ՝ հայտնելով, թե ՔՊ-ականներից ով ինչով է աչքի ընկել հուլիսի 8-ին:Եվ քանի որ հարցի հանգուցալուծումը կախված է դատախազից, կարեւոր է իմանալ, թե ով է Երեւան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, ինչ ունեցվածք ունի:Չխախտելով «Ժողովուրդ» օրաթերթի ավանդույթները՝ ներկայացնենք, թե ինչ հայտարարագիր է ներկայացրել Մանուկյանը, որն այս պաշտոնում նշանակվել է 2023 թվականի նոյեմբերին։

Վերջինիս կինը՝ Սոնա Առուստամյանը եւս նույն համակարգում է աշխատում. ՀՀ գլխավոր դատախազությունում դատախազի տեղակալ է:Ռաֆայել Մանուկյանը հայտարարագրել է 2 հողամաս Արմավիրի մարզի Փարաքար համայնքում՝ ձեռք բերված 2000 եւ 2002 թվականներին։2024 թվականին դատախազը գնել է Lexus մակնիշի 2 մեքենա 2022 թվականի արտադրության։

Մեքենաներից մեկն արժեցել է 17 մլն 550 հազար դրամ, ձեռք է բերվել անհատից, իսկ մյուս՝ 17 մլն 290 հազար դրամ արժողությամբ մեքենան ձեռք է բերվել «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ից։Հետաքրքիրն այն է, որ անհատից գնած մեքենան դատախազը վաճառել է նույն տարում նույն արժեքով. մյուս մեքենան պահպանվել է տարեվերջին։Դատախազի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 770 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 7 հազար դոլար եւ 5 մլն 200 հազար դրամ։Երեւան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 66 մլն 518 հազար դրամ, որից 16 մլն 600 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ գլխավոր դատախազությունից։

Եկամուտներից գրեթե 40 մլն 590 հազար դրամը վարկ է ՀՀ տարբեր բանկերից։Հետաքրքիր եւս մեկ հանգամանք կա դատախազի հայտարարագրում. մեքենան Արմեն Մելքոնյանին Մանուկյանը վաճառել էր 17 մլն 550 հազար դրամով, սակայն այս գումարից միայն 5 մլն 668 հազար դրամն է հայտարարագրվել տարեկան եկամուտների բաժնում։Հնարավոր է՝ դատախազը գնորդի հետ այլ գործարքի է գնացել։

Ռաֆայել Մանուկյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 176 հազար, որից 33 մլն 176 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի մարման համար դատախազը ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 658 հազար դրամ եկամտահարկի վերադարձ»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել
ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար