Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի տարի է, ինչ հայաստանյան քաղաքական դաշտում կա, այսպես կոչված, «երրորդ ուժի» պահանջարկ։ Հասարակությունը վրդովված է Փաշինյանի թիմի թուրքամետ քաղաքականությունից, որն ավելի ու ավելի հստակ նշմարվում է որպես բացահայտ հակահայկական։

Սակայն, կարդալով Բաքվի պահանջներին հերթական զիջման մասին հերթական լուրը և հասկանալի դժգոհություն զգալով, Հայաստանի քաղաքացիներից շատերը հասկանում են, որ ստիպված են լինելու կրկին համակերպվել` «թավշյաներին» ընկալելի այլընտրանք չտեսնելով։ Հանրապետության նախկին առաջնորդների շուրջ համախմբված ընդդիմադիր ուժերը Հայաստանի քաղաքացիների մի մասի մոտ առանձնապես խանդավառություն չեն առաջացնում։ Ինչպես ասվում է, նախորդ իշխանությունը... նախորդ իշխանություն է, անկեղծ լինենք՝ նրանից բաժանվելու պատճառներ կային:

Ու այնպես է ստացվում, որ մեր քաղաքացիների մի մասը ստիպված է լինում ընտրել երկու տարբերակներից ՝ Փաշինյանը կամ ավանդական ընդդիմությունը, և զարմանալի չէ, որ շատ քաղաքացիներ որոշում են պարզապես քաղաքականությունից հեռու մնալ։Բայց ոչ պակաս հետաքրքիր հարց է, թե ինչու երկար ժամանակ Հայաստանում ոչ մի ընկալելի «երրորդ ուժ» այդպես էլ չառաջացավ։ Փնտրվող «երրորդ ուժին» փորձում էին տեսնել մարգինալ կամ քիչ հայտնի շարժումներում, որոնք չարդարացրին սպասելիքները։ Որոնում էին այն գործիչների շրջանակում, որոնք հետո միանում էին տիտղոսային ընդդիմությանը, իսկ եթե նույնիսկ չէին էլ միանում, ապա, միևնույնն է, իշխանությունն ուղղակի հաշվեհարդար էր տեսնում նրանց հետ, այսպես ասած ՝ «հատ-հատ բռնելով և մեկուսացնելով»։

Որպես «երրորդ ուժ» էին պատկերացնում նաև Եկեղեցին, բայց տխուր պարադոքսն այն է, որ Եկեղեցին քաղաքական հալածանքների կարող է ենթարկվել, իսկ, ահա, քաղաքական ուժ իր բնույթով չի կարող լինել, ուստի այն առավելապես անպաշտպան է իշխանությունների կամայականությունների դեմ:Ընդհանուր առմամբ, այստեղ արդեն կարելի է տեսնել որոշակի միտում. որպես «երրորդ ուժ» հանդես գալը սովորաբար բացահայտում է դերակատարների թուլությունն ու անպաշտպանությունը, ինչի արդյունքում նրանց գլխատում է իշխանությունը, կամ նրանք ստիպված են աջակցության որոնման մեջ միանալ ավանդական ընդդիմությանը՝ կորցնելով «այլընտրանք» լինելու հնարավորությունը: Նա, ով հանդես է գալիս որպես «երրորդ ուժ», պետք է իսկապես բավականաչափ ուժեղ և ինքնուրույն լինի (ռեսուրսների, ժողովրդականության և ազդեցության առումով), որպեսզի դիմադրի իշխանության ճնշմանը և չգնա գայթակղության՝ միանալու արդեն իսկ ձևավորված նախկին-ներկա ընդդիմադիր հոսանքներին։

Բացի դա, նա պետք է հստակ պատկերացում ունենա, թե կոնկրետ ինչպես է տեղավորվելու գոյություն ունեցող քաղաքական կառուցվածքներում։Հայաստանում ինչ-որ պահից սկսած մարել է նման դերակատարի հայտնվելու հույսը…Եվ, ահա, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը՝ ուժեղ և ինքնուրույն գործիչ, հուլիսի 14-ին հայտարարեց Հայաստանում նոր քաղաքական ուժի ստեղծման մասին։ Փաստաբանների միջոցով փոխանցված իր համառոտ հայտարարության մեջ Կարապետյանը սկսում է հենց նրանից, թե որն է իր շարժման տեղը հայկական քաղաքականության ընդհանուր կառուցվածքում:

Նա հստակ տարանջատվում է ավանդական ընդդիմությունից. հարգալից վերաբերմունք է արտահայտում նրա աշխատանքի նկատմամբ, բայց և ընդգծում. «Մենք ապագայի մեր տեսլականն ունենք Հայաստանի համար»: Այսինքն, հենց սկզբից հայտարարում է, որ լինելու է այլընտրանք, այլ ոչ թե կրկնելու է նախկին «երրորդ ուժերի» ճակատագիրը:Իսկ այժմ՝ ամենահետաքրքիրը: Կարապետյանը հայտարարում է, որ իր շարժումը կմերժի արհեստական բաժանումները, որոնք իշխանությունները պարտադրել են հասարակությանը։

Ի շարունակություն այս մտքի՝ նշվում է, որ նույնիսկ պետական ապարատի օղակներում աշխատում են մարդիկ, ովքեր գոհ չեն իշխող խմբակի գործողություններից, սակայն առայժմ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր չեն տեսնում։ Այսինքն, Կարապետյանը նախ՝ անմիջապես հասկացնում է, որ իր շարժումն առաջարկելու բան կունենա նույնիսկ Փաշինյանի «օրիգինալ» լսարանին։ Եվ երկրորդ՝ ցույց է տալիս հաշվեհարդարի ցանկության բացակայությունը նրանց հանդեպ, ովքեր աշխատում են ռեժիմի ներքո։ Ռեժիմ, որը հիմա Կարապետյանին անազատության մեջ է պահում։Պատահական չէ, որ շատ են հույս-կարծիքները, թե Հայաստանում վերջապես հայտնվել է մի քաղաքական գործիչ, որի ողջախոհությունը գերակշռում է էմոցիաներին։

Այսպիսով, Կարապետյանի քաղաքական շարժումը միանգամից հայտարարում է, որ կոնսոլիդացնող դեր է խաղալու՝ համախմբելով տարբեր քաղաքական ճամբարների մարդկանց, ինչպես նաև ներգրավելով նրանց, ովքեր հիասթափված են քաղաքականությունից: Այդ դեպքում այն իսկապես կդառնա «երրորդ ուժ»։ Եվ գուցե Հայաստանում կարող է կայանալ միայն այն «երրորդ ուժը», որն իր մեջ կներգրավի առաջինը և երկրորդը։

Չէ՞ որ քաղաքական ճամբարները պայմանականություն են։ Շատ ավելի կարևոր է արդարությունը և բանականությունը:

Լրահոս

Որքան են վճարելու Թիկնիզյանի համար. մանրամասներ
Նա այժմ բուժզննում է անցնում․ Թիկնիզյանի ներկայացուցիչ
Սինգապուրի առաջին վարչապետի գրիչը վաճառվել է անհավանական գնով
Զբոսաշրջիկը զոհվել է կայծակի հարվածից
Ֆինանսական հիմքերը ամրապնդելու ժամանակն է․ Օգոստոսի 20-ից հաջողության հոսք է սպասվում կենդանակերպի երեք նշանների
Որ կենդանակերպի նշանը ինչ կստանա շաբաթվա վերջում
Կարևոր
Պետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ. Մարտուն Գրիգորյանի ուղերձը
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբ
Ողբերգական դեպք՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում
Instagram-ն ու Facebook-ը կարող են հիմնովին փոխվել, եթե Meta-ն պարտվի դատավարությունում
Կենդանակերպի այս նշանները կարող են իրենց զգալ պայծառատեսներ
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
ՄԱԿ-ի գլխավոր իրավապաշտպանը նախազգուշացրել է Եմենում լայնածավալ պատերազմի վտանգի մասին
ՊՆ–ում պաշտոնանկությունները շարունակվում են. աշխատանքից ազատվել է բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը
ՀԱՊԿ-ի հետ անդառնալիության կետը հատել ենք․ ՔՊ պատգամավոր. Թուրքիան պատրաստ է պատերազմի․ Էրդողան (տեսանյութ
Ուկրաինան մնացել է առանց Patriot համակարգերի հակահրթիռների. CNN
ՔՊ կին պատգամավորը Էդգար Ղազարյանին սպառնում է հասցնել վերակենդանացման բաժին (տեսանյութ)
Իսրայելն ի վիճակի չէ միայնակ պատերազմ վարել Իրանի դեմ, քանի որ այն Արևմուտքի «պրոքսի ուժն» է․ ԻՀՊԿ
Կարևոր
Շարունակվում է արցախցի առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ին չհաջողվեց կոտրել «ուժեղներին». Որոշ արցախցիներ տխրել են Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունից

«Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել

Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա

«Հրապարակ»․ Որոշ արցախցիներ էլ են տխրել Գրիգորյանի պաշտոնաթողությունից

Արգամ Աբրահամյանի քրգործով ՔԿ-ն սպանվածի հեռախոսն է պահանջել․ Պաշտոնատար անձանց ազատումներ՝ ՊՆ-ում

ԱՄՆ-ի լողափերից մեկում մոտ 30 սատկած շնաձուկ է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի կրակոցով` երկու նապաստակ

Հովիկ Աբրահամյանի որդու քրեական գործով քննչականը դատարանից սպանվածի հեռախոսն է պահանջել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»

«Հրապարակ»․ Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք

ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին

Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ»

Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում

«Հրապարակ». Արցախի քաղաքական գործիչները թեժ քննարկումների մեջ են

«Հրապարակ»․ Սաշիկ Սարգսյանին «ծախսելու փող» չթողեցին

Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»