Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$785.19

BTC

$117026

ADA

$0.758416

ETH

$3768.59

SOL

$175.93

32 °

Yerevan

24 °

Moscow

36 °

Dubai

22 °

London

21 °

Beijing

17 °

Brussels

33 °

Rome

29 °

Madrid

BNB

$785.19

BTC

$117026

ADA

$0.758416

ETH

$3768.59

SOL

$175.93

32 °

Yerevan

24 °

Moscow

36 °

Dubai

22 °

London

21 °

Beijing

17 °

Brussels

33 °

Rome

29 °

Madrid

300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հունիսը հարուստ էր հայկական քաղաքական դաշտի «վառ» նորություններով՝ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, կալանավորումը, այլ բռնաճնշումներ, ուժայինների ներխուժումը Էջմիածին և Նիկոլ Փաշինյանի առատ հայհոյանքը հոգևորականների և Եկեղեցու հասցեին:


Մասամբ նաև այդ պատճառով հանրային ուշադրության կիզակետից դուրս է մնացել Հայաստանի համար կենսական մի հարց: Խոսքը ինչ-որ 300 000 ադրբեջանցիների ծրագրվող «վերադարձի» մասին է Հայաստան, ինչը վաղուց պնդում է Ալիևը, և ինչը, ինչպես հայտնի դարձավ մայիսի վերջին, նրան խոստացել է հայկական կողմը:


Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ շուտով ադրբեջանցիները կարող են Հայաստանում ապրել այնպես, ինչպես հայերն են ապրում Վրաստանում, և պահանջեց դա ընդունել որպես փաստ:


Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ «Արևմտյան Ադրբեջան» տերմինի կիրառմանը, ապա նա առաջարկել է ըմբռնումով մոտենալ դրան: Մինչ այդ հայկական իշխանությունն ուղղակիորեն չէր հայտարարում Բաքվի այդ պահանջին համաձայնելու պատրաստակամության մասին, Հայաստանում ադրբեջանցիներին բնակեցնելու հեռանկարը սկզբում հերքում էին (թեև փաստաթղթերն արդեն դրված էին սեղանների վրա), հետո լռում, բայց, ահա, մայիսի 27-ին պարզվեց, որ հարցը լուծված է։


Այս հայտարարությանը հասարակական արձագանքը, մեղմ ասած, միանշանակ չէր:Նրանք, ովքեր հետևում էին իրավիճակին և հասկանում, թե ինչի մասին է խոսքը, վրդովված էին իշխանությունների սանձարձակությունից, որոնք պարզապես քաղաքացիներին կանգնեցնում էին այն փաստի առաջ, որ փոքր Հայաստանում բնակվելու է թշնամական պետության 300 000 ներկայացուցիչ:


Բավականին շատ հայերի համար նման հեռանկարը չափազանց ցնցող է՝ այդպիսի իրականությունը լիարժեք գիտակցելու համար: Եվ նրանք պարզապես չհավատացին, որ խոսքը փաստացի իշխանության կոնկրետ ծրագրերի մասին է: Իհարկե, մեր հասարակության այս հատվածը ևս ի վիճակի է գնահատել իրավիճակի լրջությունը, պարզապես դրա համար որոշ ժամանակ է պետք:Հենց այդ պատճառով էլ իշխանությունը օպերատիվ կերպով զբաղված է տեղեկատվական օրակարգը «շեղելով»:


Հիշենք՝ հենց վերոնշյալ «բացահայտումներից» մեկ-երկու օր անց Փաշինյանն սկսեց իրեն օդիոզ պահել՝ անպարկեշտ գրառումներ անելով: Իհարկե, երբ երկրի վարչապետը նյարդայնացած աղաղակում է արքեպիսկոպոսների սիրուհիների մասին, «շնաբարո» լինելու մասին և ցանկություն հայտնում քահանային ցույց տալ իր սեռական օրգանը, ապա ակամայից կմոռանաս մյուս լուրերի մասին, առավել ևս՝ տհաճ լուրերի:


Հետո սկսվեց աղմկահարույց ձերբակալությունների շարքը, գրոհ Մայր Աթոռի վրա, սկանդալ սկանդալի հետևից, իսկ այս թեման մի տեսակ մնաց ստվերում։ Մինչդեռ այդ «վերադարձի» նախապատրաստման գործընթացն ընթանում է:


Եվ հասարակությունը, միանգամից բավական կոշտ չարձագանքելով այդ հայտարարություններին կամ համակերպվելով Ալիևին զիջումների անհրաժեշտության հետ, անուղղակիորեն համաձայնություն է տալիս այդ գործընթացի շարունակությանը։Սա Հայաստանի օրվա իշխանությունների սովորական գործելակերպն է: Քաղաքագետ Արթուր Խաչիկյանն ընդգծում է Փաշինյանին բնորոշ հատկությունը՝ «ասել, որ ոչինչ չի եղել, հետո ասել, որ կարող է և եղել է, հետո ասել, որ՝ այո՛, եղել է, բայց դա այնքան էլ սարսափելի չէ, նշաձողը կիջեցնենք»:


Քաղաքագետը հիշեցնում է. «Հիշում եք, նա իջեցնում էր Ղարաբաղի նշաձող, և մենք մնացինք առանց Ղարաբաղի»:Նույն մեթոդով իշխանությունը մտադիր է աստիճանաբար «վաճառել» հանրությանը այն ամենը, ինչ պահանջում է Բաքուն՝ և՛ ադրբեջանցիների մի ամբողջ բանակի մուտքը Հայաստան, և՛, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ արտատարածքային գոտու կարգավիճակով: «Շատ հնարավոր է՝ շուտով մենք լսենք, որ Սյունիքում էլ պետք է իջեցնել նշաձողը, – ենթադրում է Խաչիկյանը՝ առաջնորդվելով Փաշինյանի կողմից տեղեկություն տալու տրամաբանությամբ, – նա կասի, որ սա ճանապարհ է, Ադրբեջանը կասի, որ սա միջանցք է, հետո կասի՝ դե, անվանեք՝ ինչ ուզում եք, գուցե պարտադիր չէ, որ այդ մեքենաները կանգնեն սահմանին՝ մաքսային հսկողության համար, այսինքն ՝ աստիճանաբար Օվերտոնի պատուհանը կբացվի»:


Նման կերպ քաղաքագետը կանխատեսում է, որ աստիճանաբար կպարզվի, թե կոնկրետ ինչ է իրենից ներկայացնում 300 000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում: Առայժմ իշխանությունները խոսում են այն մասին, որ այդ «այլմոլորակայինները» կբնակվեն ինչ-որ դատարկ գյուղերում, բայց չէ՞ որ պետք է բնակեցնել մոտ 60 գյուղ՝ 5000-ական հոգով, և, ըստ Խաչիկյանի, վստահություն չկա, որ այն գյուղերը, որոնց մասին խոսվում է, իսկապես դատարկ են: Այսինքն, իրականում ադրբեջանցիները կհայտարարեն Հայաստանի քաղաքացիների տների նկատմամբ իրենց իրավունքների մասին։


Բայց մենք դրա մասին կիմանանք միայն այն ժամանակ, երբ գույքային վեճեր սկսվեն: Քաղաքագետը կարծում է, որ նույն կերպ Հայաստանի քաղաքացիներն այդ գյուղեր տեղափոխվողներին ուղեկցող ադրբեջանական ոստիկանության գալու մասին կիմանան միայն այդ ոստիկանության հայտնվելու փաստի արձանագրությամբ։


Եվ հետո կպարզվի, որ դրանք իրականում ոստիկաններ չեն, այլ, ավելի շուտ, զինվորներ…Ի՞նչ կարող է անել հայ հասարակությունը ստեղծված իրավիճակում:Ըստ Խաչիկյանի, սկզբի համար իշխանությունների կողմից տեղեկատվություն ներկայացնելու այս մարտավարությունը դարձնել ոչ աշխատանքային, ինչի համար պարզապես պետք է ուշադրությունից դուրս չթողնել գործի էությունը:


Հակառակ դեպքում, քաղաքագետի դիտարկմամբ, որոշ ժամանակ անց իշխանությունները հայերին կասեն. «Դե, իսկ ընդհանրապես ո՞ւմ էր պետք Սյունիքը»:«Եվ այս տեմպերով մենք արագ կգանք նրան, որ մի օր կլսենք՝ իսկ ո՞ւմ էր պետք ընդհանրապես Հայոց պետականությունը:


Իսկ եթե նա մեզ պետք է, եկեք ավելի զգոն լինենք»,-ամփոփում է մեր զրուցակիցը:

Լրահոս

Ավստրալիական տիեզերական հրթիռը վթարի է ենթարկվել մեկնարկից 14 վայրկյան անց
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը
Ինչո՞ւ Օտուբանջոն հեռացավ «Փյունիկից». Մելիքյանը մեկնաբանել է նիգերիացու տեղափոխությունը
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն
Հայաստանն ու Եթովպիան դիտարկում են զբոսաշրջության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
ՀՀ նախագահն այցելել է Ճակատեն և Ներքին Հանդ
Ռիտա Դակոտա․ «Իմ կարիերան ավարտվեց»
«Ինտերը» խոշոր առաջարկ է արել «Ատալանտային»
Ինչպես է ապրում «Իվանիշկի»-ի մենակատարը ընտանեկան ճգնաժամից հետո
Ի՞նչ վիճակում է խոսքի ազատությունը Հայաստանում. ԽԱՊԿ նախագահը ուշագրավ փաստեր է ներկայացնում (տեսանյութ)
Կուդրյավցևան հաստատեց ամուսնական սկանդալից հետո արտագաղթը
Սյունիքը՝ համեղ պատառ․ ո՞վ է առեղծվածային 3-րդ կողմը․ միջանցք չպետք է լինի (տեսանյութ)
«Ես էգոիստ եմ»․ Ջասթին Բիբերի խոսքերը հուզեցին երկրպագուներին
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ Օգնության են հասել փրկարարները
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան
Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը
Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներին
Մարատ Աճեմյանը 11։0 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և դարձավ բրոնզե մեդալակիր
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում
Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս

Լրացուցիչ նորություններ

...

«Շատ գազ չտաք». Եկեղեցու դեմ արշավը հետաձգվել է. Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսել

«Իրավունք». «Շատ գազ չտաք». Ի՞նչ է հրահանգել թիմակիցներին Նիկոլը արձակուրդ գնալուց առաջ

ՔՊ-ականներն արձակուրդները կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելով. ովքե՞ր են հայտ ներկայացրել. «Ժողովուրդ»

«Իրավունք». Եկեղեցու դեմ արշավը հետաձգվել է. պատճառը հայտնի է

Ինչ է Վերաքննիչ դատարանում սպասվում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին․ «Ժողովուրդ»

Արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կա. «Ժողովուրդ»

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսել. հիմքում քաղաքական կամակորությունն է. «Ժողովուրդ»

Ինչպես է Թրամփը մոտեցնում է Ուկրաինայի պարտությունը․ Ինչպես է ՆԱՏՕ-ն «մեծացնում ճնշումը» Պուտինի վրա (տեսանյութ)

Միջանցք չի լինելու. իրավապահները սկսել են անհանգստացնել գողականներին

«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի տեղակալը չի ընդունում Փաշինյանի թեզը. Արցախից չի հրաժարվել

«Իրավունք». ի Իրավապահները սկսել են անհանգստացնել գողականներին ու թաղային ավտարիտետներին

«Ժողովուրդ». «Ինչքան Կաթողիկոսը ձգի իր հեռանալը, այդքան մեզ օգուտ». Փաշինյանը չի հրաժարվել Վեհարան մտնելու իր ծրագրից

Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ»

«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կաշառքի գործը կուղարկվի դատարան

Ի՞նչ այլընտրանքային ճանապարհային քարտեզ են պատրաստում. «Փաստ»

Քաղաքական աստառով գործողություններ, որոնք բացասաբար են ազդելու Հայաստանի վրա. «Փաստ»

Օգնության են հասել փրկարարները

Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

«Հրապարակ». Փաշինյանի հետ հեծանվավազքի մասնակիցը բարձր պաշտոն է ստացել