Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բռնաճնշումները՝ մերձեցման առիթ. ԵՄ-ի ու Հայաստանի հարաբերությունների «նոր մակարդակը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ելույթ ունեցավ Երևանում՝ հնչեցնելով, ինչպես ինքն արտահայտվեց, «հստակ ուղերձ՝ ԵՄ-ն և Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա»։ Այս արտահայտությունն ինքնին հետաքրքիր է։


Այսինքն, վերջերս ինչ-որ բան է տեղի ունեցել, որը հատկապես մոտեցրել է Հայաստանին և ԵՄ-ին։ Մինչ այդ նման բան տեղի չէր ունեցել, իսկ հիմա տեղի է ունեցել։ Ինչի՞ մասին է խոսքը։Հիշենք վերջին ամսվա իրադարձությունները։ Դրանցից ո՞ր մեկն է այդքան տպավորել տիկին Կալասին, որ նա զգացել է Հայաստանի հետ աննախադեպ մտերմություն։ Սամվել Կարապետյանի ձերբակալությո՞ւնը։


Նիկոլի ֆեյսբուքյան գրառումնե՞րը, որոնք զարմացրին ողջ աշխարհին։ Հալածանքնե՞րը հոգևորականների հանդեպ։ Ոստիկանների «քաջարի» ներխուժո՞ւմը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը, բարեբախտաբար, հետ մղվեց քաղաքացիների կողմից։ Թե՞ այն, որ իշխանությունները «հայտնաբերեցին»՝ Հայաստանում ընդդիմություն կա, և վերսկսեցին ճնշումները։ Ալեն Սիմոնյանի անկեղծ խոստովանությո՞ւնը, որ շուտով կկատարվի Ալիևի պահանջը, և ադրբեջանցիները կբնակեցվեն Հայաստանում։


Թե՞ Փաշինյանի ցանկությունը՝ իր սեռական օրգանը ցույց տալ բարձրաստիճան հոգևորականին։Ինչ էլ լինի, հենց այն պահին, երբ հասարակությունը սկսեց կասկածել վարչապետի և նրա թիմի կոգնիտիվ առողջությանը, ԵՄ դիվանագիտության ղեկավարը պաշտոնապես գնահատեց Հայաստանի իշխանությունների գործողությունները՝ որպես արժանի խրախուսում։ Եվ որպես խրախուսում՝ Կալասը Հայաստան բերեց հետևյալ լուրը. «Եվրահանձնաժողովը ընդունել է առաջարկ՝ ԵՄ-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի վերաբերյալ, և երբ պայմանները կատարվեն ու գործընթացը ավարտվի, դա կբերի ԵՄ-ի և Հայաստանի մերձեցմանը»։


Եկեք այս արտահայտության մեջ էլ խորանանք։ Նախ՝ ի՞նչ է նշանակում «վիզային ռեժիմի ազատականացում»։ Սա չափազանց լայն ձևակերպում է, որը կարող է նշանակել թե՛ զգալի, թե՛ աննշան թուլացումներ վիզա ստանալու գործընթացում։ Մի բան հստակ է՝ խոսքը միանշանակ վիզային ռեժիմի մասին է։ ԵՄ-ն նրբորեն ընդգծում է, որ «առանց վիզայի ռեժիմի» մասին խոսելն անգամ ավելորդ է։


Բացի այդ, այդ «ազատականացումը», ինչ էլ որ լինի, հայերին չի խոստացվում մոտ ապագայում։ Եվրոպան պարզապես «ընդունել է առաջարկ գործողությունների ծրագրի վերաբերյալ», ոչ թե որևէ որոշում։ Հայաստանին ներկայացվել են որոշ պայմաններ, որոնց կատարումն այն գինն է, որ պետք է վճարենք այդ վերացական «լիբերալացման» համար։


Իսկ թե ինչ պայմաններ են, չի հայտարարվում. դե, երևի հայ հասարակությանը դրանք դուր չեն գա։Բայց ամենազավեշտալին այն է, որ, Կալասի հայտարարության համաձայն, նույնիսկ եթե այդ պայմանները կատարվեն, դա դեռ չի նշանակում ցանկալի «ազատականացում»։ Պարզապես խոստացվում է ԵՄ-ի և Հայաստանի մերձեցում։


Այսպիսով, ՀՀ ԱԳՆ-ն հերթական անգամ դիվանագիտական հաջողության տեղ է ներկայացնում եվրոպացիների կողմից քողարկված մերժումը՝ թեկուզ ԵՄ ուղու հնարավորության ակնարկի տեսքով։Հիշեցնենք, որ Փաշինյանի վերջին գործողություններին աջակցություն է հայտնել նաև Մակրոնը՝ հենց Մայր Աթոռ ներխուժման ձախողված փորձից հետո։ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը պարզաբանում է, որ Մակրոնը «աջակցել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին»։


Ի՞նչ բարեփոխումներ։ Այն բարեփոխումնե՞րը, որ ուժայինները փորձեցին իրականացնել Էջմիածնում։ԵՄ-ն իր հիմնական շահերը Հայաստանում չի թաքցնում։ Դրանք են՝ խաղաղության պայմանագիր Բաքվի հետ՝ ցանկացած պայմաններով (այսինքն՝ ադրբեջանական), ինչպես նաև Հայաստանի սերտացումը Թուրքիայի հետ՝ որպես Արևմուտքի իրական ներկայացուցիչ տարածաշրջանում։


Հայաստանը ԵՄ-ին հետաքրքրում է նախևառաջ որպես տարանցիկ տարածք (ոչ որպես լոգիստիկ հանգույց. այդ հատվածում «Միջին միջանցքի» համար դա պետք չէ) և որպես տարածաշրջանային լարվածության աղբյուր։ Այսպիսով, միակ բանը, որ Եվրոպան իրականում ուզում է Հայաստանից, այն է, որ դադարի դիմադրել թուրքական ճնշմանը։


Այս համատեքստում հասկանալի է, թե ինչու Եկեղեցու դեմ հարձակումները ԵՄ-ի կողմից արժանացան հավանության։ Եթե հաջողվի նվազեցնել քրիստոնեական եկեղեցու դերը հայ հասարակության մեջ, շատ ավելի հեշտ կլինի բացատրել, թե ինչու է երկիրը դառնում կախված մահմեդական պետություններից։Եվ այն պայմաններում, երբ Փաշինյանը վարում է իր «հաշտեցողական» քաղաքականությունը թուրքերի հետ, եվրոպացիները կշարունակեն ժպտալ նրան և ուղարկել եվրոպացի պաշտոնյաներին Երևան՝ դատարկ, բայց հուսադրող հայտարարություններով։


Իհարկե, պայմանով, որ ԱԱԾ-ն շարունակի չթողնել հայ լրագրողներին՝ այդ պաշտոնյաներին տհաճ հարցեր ուղղել։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ
Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին
Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը
Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը
Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու
Իրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրից
Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու
Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում
Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը
0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
Յուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքը
Փաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-Շահնազարյան
«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդում
TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետ
Առնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի Բրայանտին
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասին
Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է
Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջ

300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի

ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում

Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի»

Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում

Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը

Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ

Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվում

Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է

Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ

«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին

Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում

Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն

Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել

Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին

Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»