Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Քրեական գործեր՝ ընդդիմադիր լինելու համար

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության համար ո՛չ օրենքները, ո՛չ փաստերը, մի խոսքով՝ ոչ մի բան նշանակություն չունի, նրանց միայն մեկ հարց է հետաքրքրում՝ ամեն կերպ ճնշում գործադրել ընդդիմադիրների ու ընդդիմացողների նկատմամբ։


Այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները դրա վառ վկայությունն են:Իրականությունն այն է, որ իշխանությունն ամեն գնով ցանկանում է մեկուսացնել իր ընդդիմախոսներին և դրա համար պատրաստ է կիրառել ցանկացած գործիք։ Նիկոլ Փաշինյանը միջոցների մեջ խտրականություն չի դնում:


Այնպես որ, ցանկացած մեկին կարող են մեղադրել ցանկացած բանում, թեկուզ «Տիտանիկը» խորտակելու մեջ, կարևորն իրենց քաղաքական ու անձնական նպատակն է, իսկ օրենքն ու փաստերը երկրորդական են։Ընդ որում, այդ ամենը արվում է բացահայտ ցինիզմով՝ առանց իրավունքի, օրենքի, արդարադատության ձևական նորմերն անգամ պահելու։


Բնական է, որ Նիկոլ Փաշինյանի նշանառության տակ են բոլոր ընդդիմադիրները, որոնցից նա վախեր ունի: Ու այս համատեքստում երբեմն անհասկանալի է, երբ հնչում են հարցադրումներ, թե ինչո՞ւ, օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ներկայում Հայաստանում չէ։ Պատասխանը չափազանց պարզ ու տրիվիալ է:


Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկ առ մեկ փորձում է «շարքից հանել» իր ընդդիմախոսներին՝ քրեական գործերի, կալանքների, բռնաճնշումների միջոցով։ Իսկ երբ մարդը տեսնում է, թե ինչպես է գործում ռեպրեսիվ մեքենան, կարող է նաև հեռանալու որոշում կայացնել՝ կանխելու համար քաղաքական հաշվեհարդարը, և թեկուզ հեռվից, բայց արդյունավետ գործունեություն ծավալել։


Արշակ Կարապետյանը ներկայումս ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում, ստեղծել է նոր շարժում, հանդես է գալիս հրապարակային ուղերձներով, հարցազրույցներ է տալիս թե՛ տեղական, թե՛ միջազգային լրատվամիջոցներին և, ինչպես բազմաթիվ այլ գործիչներ, հասկանում է՝ Հայաստանում այսօր օրենքը պաշտպանական մեխանիզմ չէ, այլ մահակի կարգավիճակում է, որը կիրառվում է ընտրովի։ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը դարձել է վտանգավոր ոչ միայն կարիերայի, այլև մարդու անվտանգության տեսանկյունից։


Այսօրվա պայմաններում իշխանությանը քննադատող ցանկացած անձ կարող է հեշտությամբ դառնալ քաղաքական հետապնդման զոհ։Ի դեպ, այս ամենի ֆոնին անկարևոր չէ նշել, որ իշխանությունները արդեն իսկ նրա դեմ քրեական գործ են հարուցել։


Փաստորեն, Հայաստանում իշխանությանը հենց միայն անհարմար լինելն արդեն իսկ բավարար է՝ մարդու նկատմամբ գործ կարելու և մեկուսացնելու համար։

Լրահոս

Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի Սահմանադրությանը
HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցով
Կարևոր
Նոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում
Թրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն
ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր
ՀՀ-ն զիջում է TRIPP-ը, փոխարենը ստանում անորոշություն․ սա զիջումներ է՝ առանց խաղաղության․ Աբրահամյան
Նոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան
Ընտրությո՞ւն է ուզում, թող վաղը հրաժարական տա․ ինչո՞ւ է ձգձգում․ Խաչատրյան
«Վճռական հաղթանակ»․ Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
Արցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը
Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան
Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին
Ուղիղ․ Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Ինչպե՞ս եք թույլ չտալու ընդդիմությանը խորհրդարան անցնել․ հարց՝ ՔՊ-ականներին
Կամ ընդդիմությունը կտա անհրաժեշտ 6 ձայնը, կամ կգնանք արտահերթ ընտրությունների
Նոր Սահմանադրություն՝ Փաշինյանի չառաջադրվելու դիմաց. ի՞նչ է առաջարկում վարչապետը
Նոր Սահմանադրությամբ հրաժարվում ենք Հռչակագրից՝ կոնֆլիկտի տրամաբանությունից․ Փաշինյան
Երկիրը հյուծվել է կոնֆլիկտի տրամաբանության պատճառով, որն էլ օլիգարխներ է ստեղծել․ Փաշինյան
Նոր Սահմանադրության նախագիծ մշակելու մանդատը ստացել ենք ընտրությունների արդյունքում․ Փաշինյան
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան չի ձգտում ընդարձակման

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջ

300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի

ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում

Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի»

Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում

Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը

Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ

Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվում

Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է

Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ

«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին

Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում

Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն

Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել

Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին

Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»