Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

54 մլն 474 հազար դրամ արժողությամբ բնակարան, 1915 թվականի հոկտեմբեր նվեր ստացած բնակարան, 21 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Լենա Նանուշյանը . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի հունվարի 26-ին՝ ճիշտ այն ժամանակ, երբ Արսեն Թորոսյանին հունվարի 18-ից փոխարինում էր ներկայիս նախարարը՝ Անահիտ Ավանեսյանը։


Հարկ է նշել, որ Նանուշյանն այն իշխանականներից է, որ հեղափոխությունից հետո նոր տուն է ձեռք բերել։4 տարիների պաշտոնավարման ընթացքում Նանուշյանը քիչ եկամուտ չի դիզել։ Նա 2022 թվականին ձեռք է բերել բնակարան «Սկայ բիլդինգ» ՍՊԸ-ից՝ 54 մլն 474 հազար դրամ արժողությամբ։


«Սկայ Բիլդինգ» ՍՊԸ-ի գործունեությունը, ըստ մամուլում տարածված լուրերի, 2022 թվականի մարտին միացման եղանակով դադարեցվել է։Ընկերությունը միավորվել է հանքարդյունաբերության և բնակելի շենքերի շինարարության ոլորտներում հայտնի «ՄԼ Մայնինգ» ընկերության հետ, որը պատկանում է Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին:


Փոխնախարար Նանուշյանն արդեն մի քանի տարի է հայտարարագրում է բնակարան, որը նվիրատվություն է ստացել 1915 թվականի հոկտեմբեր ամսին։Ըստ Լենա Նանուշյանի՝ 2024 թվականին ներկայացրած գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ նրա բանկային ավանդները կազմել են 7 մլն դրամ։


Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 48 հազար դրամ և 20 հազար 862 դոլար։Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 641 հազար դրամ, որից 16 մլն 932 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ առողջապահության նախարարությունից, 3 մլն 708 հազար դրամը, ըստ հայտարարագրի, եկամտային հարկի վերադարձ է, որը, սակայն, տալիս է ոչ թե նախարարությունը, այլ կա՛մ ՊԵԿ-ը, կա՛մ ՀՀ ֆինանսների նախարարությունը։


Նանուշյանը 1 մլն դրամ, որպես այլ եկամուտ, ստացել է Մարինա Խաչատրյանից։Ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 101 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։


Հետաքրքիր մեկ հանգամանք ևս կա, որ Լենա Նանուշյանի ամուսինը՝ Արթուր Մխիթարյանը հանդիսանում է «Փարվանա» ռեստորանային համալիրի տնօրենը և, ըստ հայտարարագրի, 1995 թվականից 40% մասնակցություն ունի»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը
Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ
Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին
«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ