Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀԷՑ-ը խլելու համար կվճարեն հպարտ հարկատուները. մեկնարկը 200 մլն դոլարն է. ԱԺ նախագիծ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում արդեն հրապարակվել է ՀԷՑ-ը ազգայնացնելու, ինչպես համացանցում որակվել է՝ «ՀԷՑ-ը խլելու» օրենսդրական նախագիծը։ Այս նախագիծը Ազգային ժողովում կքննարկվի հուլիսի 1-4-ը գումարվող արտահերթ նստաշրջանում։


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նախագիծը մշակել եւ օրակարգ են բերել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։ Այն վերաբերում է ընդհանուր էներգետիկ ոլորտի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, որի պետականացման գործընթացի մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Այսպես՝ նախագծի փաթեթով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու միջոցով առաջարկվում է նախատեսել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունը՝ նշանակելու ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, ում անցնելու են ՀԷՑ-ը կառավարելու բոլոր լիազորությունները։«Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)»,- այս մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով՝ դա տեղի կունենա արագ։ Հիշեցնենք, որ այս հայտարարությունը Փաշինյանն արեց միլիարդատեր, գործարար Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից ժամեր անց, իսկ այս հայտարարությունից հետո դրա ներկայացումը չուշացավ։


Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում էլ Փաշինյանը նշել էր, թե «Ազգային ժողովում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու եւ կից օրենքներում փոփոխությունների նախագիծ»։Որպես փաստարկ՝ վարչապետը նշել էր էներգամատակարարման խնդիրները եւ քաղաքացիների կրած վնասները։ Այս նախագիծը, ըստ իշխող ուժի, լավագույն ձեռքբերումը կարող է լինել, իսկ մասնագետները հակառակն են պնդում, որ նախագիծը խնդրահարույց է եւ թերի։


ՔՊ-ականների նախագծում գրված է, որ ՀԷՑ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովն անգամ իրավունք չի ունենալու միջամտել նշանակված ժամակավոր կառավարչի լիազորություններին։ Նախագծով նախատեսվող փոփոխություններից ակնհայտ է, որ ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո նախատեսվում է, որ կառավարիչը հրաժարվելու է ՀԷՑ-ին տրված լիցենզիայից, այնուհետեւ փորձ է արվելու պետականացնելու ՀԷՑ-ի բաժնետոմսերը՝ սեփականատերերին որոշակի «փոխհատուցում» տալու միջոցով։ Ազգայնացումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սեփականության իրավունքի դադարեցման հիմքերից մեկն է։


Այս օրենքը նախատեսում է, որ կարելի է օրենքով դադարեցնել սեփականության իրավունքը, ըստ էության՝ խլել մասնավոր սեփականությունը օրենքի հիման վրա եւ ամբողջությամբ հատուցել գույքի արժեքը եւ վնասները։Նախագծի բացը հենց այստեղ է, որ պետք է փոխհատուցվի ոչ թե որոշակի մաս, այլ ամբողջությամբ՝ վնասները ներառյալ։


Տեղեկացնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում։


Ընդ որում, գրավադրման այս գործարքին 2021 թվականի օգոստոսի 27-ին ՀՀ Կառավարությունը համաձայնություն է տվել, սեպտեմբերի 1-ին էլ նույնը կրկնել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։Իսկ ինչ փոխհատուցման մասին է խոսքը. պաշտոնական փաստաթղթերում նշված է, որ 2024-ի դրությամբ ՀԷՑ-ի պարտավորությունները վարկերի եւ փոխառությունների գծով կազմել են 77.2 մլրդ դրամ (ավելի քան 200 մլն դոլար)։ՀԷՑ-ը նաեւ խոշոր հարկատու է. 2024-ին բյուջե է վճարել 12.3 մլրդ դրամ հարկ»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը
Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար
Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը
Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ
Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին
«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Լրացուցիչ նորություններ

...

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո