Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պետությունը դո՞ւք եք. մարդիկ ոչ թե պետության, այլ իշխանության դեմ են դուրս գալիս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Դժվար չէ նկատել, որ ժամանակ առ ժամանակ, իսկ վերջին օրերին՝ առավել ևս, տարբեր քպականներ, մերձքպական շրջանակների ներկայացուցիչներ այս կամ այն առիթով նշում են, թե՝ «ոչ ոք չի կարող մուննաթով խոսել պետության հետ», «ոչ ոք չի կարող պետության դեմ դուրս գալ», «թույլ չենք տա, որ պետության դեմ…» և այլն, և այլն:Ստոպ: Մի րոպե...Փաստացի, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց նույնացնում են պետության հետ:


Ինչպես կասեր մեծ դասականը՝ տո, դո՞ւք եք պետությունը: Պետության հացը, որ ձրի ուտում եք, ուրեմն՝ պետությունը դո՞ւք եք:Իհարկե, ո՛չ: Պարզ ասած՝ չէ՛: Դուք չեք պետությունը: Պետության փողերով հարստանալը, կամ ինչպես «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմում է ասվում, պետական հողերը «разбазаривать» անելը չի նշանակում, թե դուք եք պետությունը:


Եվ վերջապես՝ ոչ ոք պետության դեմ դուրս չի գալիս, դուրս չի եկել: Հակառակ կարծիքը կա, որ հենց ՔՊ-ն է դուրս եկել երկրի, հայ ժողովրդի, ազգային արժեքների դեմ: Մնացած բոլորը կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության դեմ են դուրս եկել, այդ իշխանության հետ են մուննաթով խոսում, նրանց են ինչ ասես՝ ասում:Ու դա պետության դեմ խոսել չէ: Որևէ պարագայում՝ պետության դեմ խոսել ու դուրս գալ չէ:Եթե այդպես լիներ, ապա ժամանակին, երբ Նիկոլն ու նրան շրջապատողները «Սերժ էին մերժում» և մուննաթով խոսում, ուրեմն՝ պետության դե՞մ էին դուրս եկել, պետության հե՞տ էին այդպես խոսում:


Նույնը, երբ Փաշինյանն իր թերթում Ռոբերտ Քոչարյանի դեմ «նյութեր» էր գրում, քարկոծում էր, պետության դե՞մ էր գրում:Բոլորին էլ պարզ է, որ մարդիկ այսօր Փաշինյանի իշխանության դեմ են խոսում, արտահայտվում, փաշինյանական իշխանությանն են դեմ դուրս եկել: Իշխանությա՛ն, ոչ թե պետության: Այո, իշխանության դեմ՝ հանուն պետության:


Եվ հանուն պետությունը պահպանելու:Իսկ իշխանության դեմ մուննաթով էլ կարող են խոսել, սաստելով էլ կարող են խոսել, մատ թափ տալով էլ, որովհետև ցանկացած իշխանություն կա, գոյություն ունի, աշխատավարձ ու պարգևավճար է ստանում այդ սաստողների հաշվին, նրանց մուծած հարկերի ու տուրքերի հաշվին:


Էլ առավել ևս, որ այդ իշխանությունը ոտքից գլուխ արժանի է և՛ մուննաթի, և՛ մատ թափ տալու, և՛ նրա դեմ պայքարելու:


Իսկ մեր իրավիճակը նկատի ունենալով՝ կարելի է ասել, որ փաշինյանական իշխանությունը գոյություն ունի ոչ միայն ժողովրդի մուծած հարկերի, այլև նյարդերի ու առողջության հաշվին:


Այնպես որ, որևէ իշխանություն չի կարող իրեն նույնացնել պետության հետ, դուք՝ քպականներդ, առավել ևս: Դուք ընդամենը իշխանություն եք: Իշխանություն, որն անխուսափելիորեն դառնալու է նախկին: Վաղ թե ուշ:


Դա բոլոր իշխանությունների «ճակատագիրն» է: Դա անխուսափելի է նույն կերպ, ինչպես այն, որ չկա գիշեր, որ չավարտվի լուսաբացով: Նույնիսկ, եթե գիշերը «բևեռային» է:

Լրահոս

Էրեխեն գետնին ընկած՝ թպրտում էր»․ տարեց կինը արցունքն աչքերին դիմում է իշխանությանը (տեսանյութ)
Թող ինձ ապրելու տեղով ապահովեն, որ 5 անչափահաս երեխաներիս պահեմ, պրոբլեմ չկա տարածքը տամ իրենց (տեսանյութ)
Կարևոր
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը
Մի օր ուզում եմ ջիգյարով ընդդիմության հետ խոսել, իսկ ի՞նչ է կարողանում ընդդիմութունը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Իրանից հերքել են Թրամփի պնդումը Խարգ կղզու ոչնչացման մասին
Ռուբեն Վարդանյանի կինը՝ ամուսնու ձերբակալությունից հետո կյանքի և նրան ազատ արձակելու ջանքերի մասին
Նախագահն օրենք չի վավերացնում, ստորագրում է. չվավերացման գործիքակազմ Քոչարյանը չի ունեցել. Օրբելյան (տեսանյութ)
Փաշինյանի քայլերով Հայաստանը տանում են ոչ թե կախվածության նվազման, այլ թուրքական ենթակայության (տեսանյութ)
Գործընթացը վաղուց իրավականից դուրս է եկել քաղաքական դաշտ. Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին (տեսանյութ)
Այնտեղ, որտեղ չի հասնում Ալիեւի ձեռքը, օգնության է գալիս Փաշինյանը. Աննա Գրիգորյան (տեսանյութ)
ՀՀ-ն կարող ենք կորցնել, ազգը կորցրել է կոլեկտիվ ինքնպահպանման բնազդը. Ռոբերտ Քոչարյանի խոսքը բանտից (տեսանյութ)
Կարևոր
Բեկտենովը նշանակվել է Ղազախստանի նոր վարչապետ
Ջրալցումներ, արգելափակված մեքենաներ, էլեկտրական լարերի կարճ միացումներ. հորդառատ անձրևի հետևանքները Երևանում
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի Արաբկիր վարչական շրջանում և 6 մարզերում
Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանակահարել է մի տղամարդու, որը մահացել է. ՆԳՆ
Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Ջրհոսի, Կշեռքի, Կարիճի և Խեցգետնի աստղագուշակությունը՝ երկուշաբթի, օգոստոսի 31-ի համար
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից
Google Maps-ը ԱՄՆ-ի օգտատերերի համար Օնտարիո լիճը վերանվանել է «Ամերիկա լիճ»

Լրացուցիչ նորություններ

...

ՊՆ-ում «վհուկների որսը» շարունակվում է․ բարձրաստիճան գեներալների պաշտոնանկություններ են սպասվում

Ալեն Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ․ Զախարովա

«Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում

Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»

«Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում

«Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու

«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»

Ադրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը (տեսանյութ)

«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին

Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»

«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց

«Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը

Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»

«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա