Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Երբ փաշինյանական իշխանությունը, իրավական առումով՝ «ոչնչի համար» կալանավորեց հայտնի գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին, ոչ միայն մենք, այլև շատ փորձագետներ ու լրատվամիջոցներ արձանագրեցին, որ կատարվածը «ծաղիկներն» են, չնայած, հանուն արդարության պետք է նշել, որ այդ «ծաղիկները» ավելի վաղուց էին:


Ավելի ճիշտ կլինի ասել՝ Կարապետյանի կալանավորումը նոր արարի սկիզբն էր...Իսկ երբ Փաշինյանի՝ Թուրքիա մեկնելուն զուգընթաց սկսվեցին ընդդիմադիր հայացքներով աչքի ընկած հայրենակիցների «բերմանենթարկումներ», հասկանալի դարձավ, որ ռեժիմի «ծաղկեփունջը» լրացվում է դեկորատիվ, ձևավորման բաղադրիչներով:


Եվ վերջապես, երբ ՔՊ-ի կուսակցական լրատվամիջոցում հայտնվեց մեկ տարվա վաղեմությամբ թվագրված «հեղաշրջման պլանը», որը պետք է «իրագործվեր», ուշադրություն, 2024 թվականի հուլիսի 23-ից սեպտեմբերի 30-ը, պարզ էր, որ դրան հետևելու են հակաժողովրդավարական «բաստիոնի» իշխանության ինչ-ինչ գործողություններ:Այն, որ ռեպրեսիվ մեքենան գործի է դրվելու, նմանապես պարզ էր նաև այն բանից հետո, երբ կարկառուն քպականների ու «արևմտյան» սատելիտների «sms»-ային «երգչախումբը» բոլոր քարոզչական ծակուծուկերից զլեց «պետք է սրանց ետևից գնալ», «պետք է իրավական գնահատական տալ» օրատորիան:

Դեպքերի շարունակությունը ոչ պակաս էպիկական էր. քննչական կոմիտեն ոտքի վրա գրված, ըստ որում՝ մեկ ոտքի վրա ու ձախ ձեռքով գրված մի «սարսափադղորդ» հաղորդագրություն տարածեց: Ընդ որում, այնքան «ոտքի վրա», այնքան անփույթ, որ «համացանցի»-ն դարձել էր «անհամացնի»: Հետաքրքիր բառ է ստացվել, ինչ խոսք:Լավ, դա էլ մի կողմ, իսկ ինչի՞ մասին է այս ամենը:

Առաջինը. արտահայտվում են տեսակետներ, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է: Իսկ վախը, ամեն պարագայում, սաստիկ մոտիվատոր է: Ի լրումն՝ վախի աչքերը մեծ են: Ունի՞ Նիկոլ Փաշինյանը վախենալու բան: Այնքա՜ն ունի, որ մի քանի ուսապարկ կարող է լցնել այդ բաներով: Մյուս կողմից՝ ասում են, որ նա այսպիսով «օրակարգ է լցնում», «լրահոսն իրենով է անում»: Դա էլ է հնարավոր: Ու մեկը մյուսին չի բացառում:Հաջորդը. բնական է, որ իր ձևավորած իրավիճակում դիմադրության ցանկացած օջախ իրեն սարսափեցնում է: Սա նույնիսկ ակնհայտ է: Եվ ըստ հիմնական կարծիքի, ինքը դիմադրության հնարավոր օջախներն է չեզոքացնում այսպիսով: Ու խոսքը միայն երեկվա ռեպրեսիվ հիստերիայի մասին չէ: Սա ամենատրամաբանական տարբերակն է, ու էլի կապված է նախորդ երկու կետերի հետ:Տեսեք. Հայ առաքելական եկեղեցին, որ այդպես էլ հետ չի կանգնել Փաշինյանի հեռանալու պահանջից, նկատվեց «դիմադրության օջախ», ու հետևեց քստմնելի հարձակում ՀԱԵ-ի վրա: Մեծահարուստ բարերար Սամվել Կարապետյանը խոսեց ի աջակցություն Եկեղեցու, Փաշինյանն ի դեմս նրա տեսավ ընդդիմության համախմբողի պոտենցիալ, ու հետևեց հարձակումը նրա վրա: Այսինքն, Փաշինյանը ջանում է չեզոքացնել բոլոր հնարավոր «դիմադրության օջախները», լինեն դրանք քաղաքական, հոգևոր, թե գործարար հարթություններում:


Կա նաև տեսակետ, որ Փաշինյանն այդ ամենն անում է, որպեսզի սպասվող ընտրություններում վերարտադրվի, պարզ ասած՝ մնա իշխանության: Ինքը փշաքաղության աստիճան վախենում է իշխանությունը կորցնելուց: Վախենում է այնքան, որ իր թիմակիցներին էլ է այդ վախերով համակել, դարձրել իր վարած կործանումային «քաղաքականության» շղթայակիր պատանդները:


Վախ է սփռում՝ այսպես ասած: Սա նույնպես ակնհայտ է:Կա նաև տեսակետ, որ Փաշինյանն ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել Թուրքիայում, նաև դրանից առաջ, որոնք իրականացնելու համար նրան անհրաժեշտ է, որ Հայաստանում իրեն խանգարողներ չլինեն: Ըստ այդմ էլ դիմում է նման ռեպրեսիաների: Սա ուղղակիորեն կապված է «դիմադրության օջախների» թուլացման կետի հետ:Իսկ ի՞նչ կարող է լինել: Շատերի համոզմամբ, ոչինչ էլ չի ստացվի: Ու ոչ թե այն պատճառով, որ քաղաքական ուժերը հիմա բոլորին կհամախմբեն, ցույցերի կելնեն, հրապարակները կլցնեն:


Առաջին հերթին ոչինչ չի ստացվելու այն ակնհայտ պատճառով, որ Փաշինյանի ու նրա իշխանության այս ռեպրեսիվ քայլերին հանրության ակտիվ հատվածի ճնշող մասի հիմնական արձագանքը ծաղրն է: Մարդիկ ոչ միայն մերժում են կամ բացասական են վերաբերվում Փաշինյանի իշխանությանը, այլև բացեիբաց ծաղրում են:Մյուս կողմից՝ պատմությունն է ցույց տալիս, որ ցանկացած իշխանության նման պահվածքը ակնհայտորեն հոգեվարքի ոչ միայն վկայություն է, այլև՝ ցուցադրություն:Հ.Գ. - Հա, ի դեպ, մինչ Փաշինյանը Հայաստանի ընդդիմության, ընդհանրապես ազգային արժեքներ կրող, պետության ու պետականության համար պայքարողների դեմ կռիվ է տալիս, նրա «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևը հայտարարում է, որ Հայաստանը «ռազմական հանցագործ» երկիր է:


Հասկանո՞ւմ եք՝ անպատկառության ու ցինիզմի աստիճանը. պատերազմական հանցագործ, ցեղասպանական ոճրագործ պետության ղեկավար Ալիևը Հայաստանը «ռազմական հանցագործ» երկիր է հռչակում: Իսկ Փաշինյանը պարզապես լռում է, նա այլ «գործերով» է զբաղված, «ռևանշիստների» է բռնել տալիս...


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Լրահոս

Էրեխեն գետնին ընկած՝ թպրտում էր»․ տարեց կինը արցունքն աչքերին դիմում է իշխանությանը (տեսանյութ)
Թող ինձ ապրելու տեղով ապահովեն, որ 5 անչափահաս երեխաներիս պահեմ, պրոբլեմ չկա տարածքը տամ իրենց (տեսանյութ)
Կարևոր
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը
Մի օր ուզում եմ ջիգյարով ընդդիմության հետ խոսել, իսկ ի՞նչ է կարողանում ընդդիմութունը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Իրանից հերքել են Թրամփի պնդումը Խարգ կղզու ոչնչացման մասին
Ռուբեն Վարդանյանի կինը՝ ամուսնու ձերբակալությունից հետո կյանքի և նրան ազատ արձակելու ջանքերի մասին
Նախագահն օրենք չի վավերացնում, ստորագրում է. չվավերացման գործիքակազմ Քոչարյանը չի ունեցել. Օրբելյան (տեսանյութ)
Փաշինյանի քայլերով Հայաստանը տանում են ոչ թե կախվածության նվազման, այլ թուրքական ենթակայության (տեսանյութ)
Գործընթացը վաղուց իրավականից դուրս է եկել քաղաքական դաշտ. Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին (տեսանյութ)
Այնտեղ, որտեղ չի հասնում Ալիեւի ձեռքը, օգնության է գալիս Փաշինյանը. Աննա Գրիգորյան (տեսանյութ)
ՀՀ-ն կարող ենք կորցնել, ազգը կորցրել է կոլեկտիվ ինքնպահպանման բնազդը. Ռոբերտ Քոչարյանի խոսքը բանտից (տեսանյութ)
Կարևոր
Բեկտենովը նշանակվել է Ղազախստանի նոր վարչապետ
Ջրալցումներ, արգելափակված մեքենաներ, էլեկտրական լարերի կարճ միացումներ. հորդառատ անձրևի հետևանքները Երևանում
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի Արաբկիր վարչական շրջանում և 6 մարզերում
Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանակահարել է մի տղամարդու, որը մահացել է. ՆԳՆ
Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Ջրհոսի, Կշեռքի, Կարիճի և Խեցգետնի աստղագուշակությունը՝ երկուշաբթի, օգոստոսի 31-ի համար
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից
Google Maps-ը ԱՄՆ-ի օգտատերերի համար Օնտարիո լիճը վերանվանել է «Ամերիկա լիճ»

Լրացուցիչ նորություններ

...

ՊՆ-ում «վհուկների որսը» շարունակվում է․ բարձրաստիճան գեներալների պաշտոնանկություններ են սպասվում

Ալեն Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ․ Զախարովա

«Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում

Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»

«Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում

«Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու

«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»

Ադրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը (տեսանյութ)

«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին

Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»

«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց

«Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը

Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»

«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա