Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Փաշինյանը գեներացնում է ֆեյք լուր, հետո դրան տալիս քրեաիրավական գնահատական, ապա` կալանք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Սրբազան պլան» անվանումը ստացած օպերացիան ոտքից գլուխ կեղծ լուր է, բայց դրա հիմքով մոտ երկու տասնյակ մարդիկ ազատազրկվեցին, Հայաստանի միջազգային վարկանիշը գահավիժեց, ահաբեկչական մթնոլորտ ստեղծվեց ամենուր: Ինչո՞ւ, քանի որ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու:Հիմա փաստերը շարենք հերթով.

Փաստ 1. Նիկոլ Փաշինյանը այս տարվա մայիսի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած հարսանիքի մասին Կառավարության նիստում խոսելիս հայտարարեց, թե Հայ առաքելական եկեղեցին «չուլան» է հիշեցնում:Փաստ 2. Եկեղեցականները կոշտ արձագանքեցին, բնականաբար` հորդորելով չվիրավորել եկեղեցին:

Փաստ 3. Փաշինյանը սևեռվեց եկեղեցականների վրա և սկսեց սկզբում թեական, ապա հաստատակամ հայտարարել, թե Կաթողիկոսը կուսակրոնության ուխտը դրժել է, պետք է հեռանա: Ինչպես կհեռանա՝ չգիտի անգամ Փաշինյանը, բայց շատ է ուզում:Փաստ 4. Վարչապետը թիմին շարունակում է հրահանգներ տալ, թե Եկեղեցու նկատմամբ ճնշումը պետք է ավելացնել, վարկաբեկել, սևացնել եկեղեցականներին` պոռնկաբարո բառապաշարով անգամ:Փաստ 5. Հատկապես Թուրքիա կատարած աշխատանքային այցից հետո Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավի նոր նշաձող սահմանեց:Փաստ 6. Տարիներ շարունակ Հայ ժողովրդի մեծ բարերար, Եկեղեցու կողքին կանգնած ամենահաջողակ ու հայտնի հայերից մեկը` Սամվել Կարապետյանը, հենց Էջմիածնից հայտարարեց, որ Եկեղեցու կողքին է, և հավելեց՝ հարկ եղած դեպքում «մեր ձևով կմասնակցենք» պաշտպանությանը:Փաստ 7. Նիկոլ Փաշինյանը սկսեց ստատուսներով գրոհ, թե Կարապետյանը հեղաշրջման կոչ է անում և բարերարին վերագրեց «միջամտել» բառը, որը նա չի օգտագործել, բայց ինքը` Փաշինյանը, միջամտեց արդարադատությանը և Կարապետյանն արդեն մեկ շաբաթից ավելի ազատազրկված է:Փաստ 8. Փաշինյանը ԱԺ-ում հաջորդ օրը հանդարտ տոնով հայտարարեց, թե ինքը ՀԷՑ-ը ազգայնացնելու ծրագիր էր մշակել, հանձնարարական տվել, հանձնարարականի ժամկետը լրանում էր հունիսի 20-ին, դրա համար Սամվել Կարապետյանը Էջմիածնում Եկեղեցու կողքին կանգնելու կոչ արեց:Փաստ 9. Նիկոլ Փաշինյանը, իր կառավարությունը ՀԷՑ-ի գործունեության վերաբերյալ որեւէ առարկություն չեն հայտնել, ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2024 թվականի գործունեությունից դժգոհություն չի եղել, 2025-ի մասով էլ աշխատանքային ծրագրերը հաստատել են միասին:

Այ թե երբվանից է նա սկսել ՀԷՑ-ից դժգոհել, երբ է հասկացել, որ Հայաստանում Էներգետիկ ճգնաժամ է, անհասկանալի է: Նկատենք նաև, որ 8 ամիս է ՀՀ-ն չունի էներգետիկ գծով փոխնախարար` պատասխանատու մեր երկրում: Այլ կերպ ասած՝ Կառավարությունում էներգետիկ ճգնաժամ է:Փաստ 10. Իշխանական լրատվամիջոցը նախօերին բացահայտեց մի փաստաթուղթ` ամսաթվերը փակած, որտեղ նշվում էր, թե Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հեղաշրջում է պլանավորում: Սկսեցին խուզարկություններ:Փաստ 11. Երեկ՝ առավոտից, խուզարկությունները շարունակվեցին և սկսվեցին ձերբակալությունները:

Որպես թիվ մեկ հանձնարարական՝ բոլորի հեռախոսները առգրավել են ՀՀ Քննչական կոմիտեում: Հովիկ Աղազարյանի օրինակով` պետք է սպասենք ընդդիմադիր գործիչների անձնական նամակագրությունների հանրայնացմանը:Փաստ 12. Քննչական կոմիտեն հրապարակեց փաստաթուղթ (սխալմամբ կամ թափթփվածության հետևանքով), որը իբրև թե խուզարկությունների արդյունքում է բացահայտվել: Դա այն նույն փաստաթուղթն էր, որը նախօրեին ՔՊ-ի «Սիվիկ»-ն էր հրապարակել, բայց այս անգամ կար ամսաթիվ փաստաթղթի վրա, ինչը նշանակում է, որ այն 2024 թվականին է վերաբերելի:

Այսինքն՝ Քննչական կոմիտեն բացահայտել է հանցանք, որը, ըստ իրենց, պետք է կատարվեր նախորդ տարի: Ու չնայած այս զավեշտին՝ մարդիկ են կալանավորվում:Փաստ 13. Նիկոլ Փաշինյանը, նրա տիկինն ու թիմակիցները շարունակեցին ողջ օրը թիրախավորել Կաթողիկոսին, սրբազան մյուս հայրերին, անգամ Կաթողիկոսին հանդիպած առաջին նախագահին` չշեղվելով իրենց ուղուց, այն է` հասնել Կաթողիկոսի հեռացմանը:

Փաստ 14. «Ժողովուրդ» օրաթերթը իրավապահ շրջանակներից տեղեկացավ, որ երեկ բերման ենթարկված բոլոր անձանց տրված հարցերի մեջ եղել է Կաթողիկոսի մասին հարց, որպեսզի նրան ևս ներգրավեն այս պատմությունների մեջ, և իրավապահ համակարգը իրավունք ունենա մտնելու Եկեղեցի և «ասֆալտին փռելու» Կաթողիկոսին ու մի քանի եպիսկոպոսների, ովքեր ակտիվ են եղել այս ընթացքում:Փաստ 15. Գործընթացները դեռ շարունակվում են, էլի մարդիկ կձերբակալվեն:

Թիրախում Սամվել Կարապետյանի թիմակիցներն են, հատկապես Հայաստանում բարձր վարկանիշ ունեցող նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:Փաստ 16. Երեկ արդեն մայրաքաղաքում խոսվում էր, որ աղանդավորները տարբեր խմբեր են ձևավորում` հարձակվելու եկեղեցու վրա՝ այդ թվում և երկաթե ձողերով, ինչպիսիք գտնվել էին խուզարկություններից մեկի ժամանակ:Փաստ 17. Նիկոլ Փաշինյանը չի խաղաղվելու, գրելու է ՍՄՍ-ներ, և էլի կձգտեն նոր քայլերի՝ կա՛մ կստիպեն Կաթողիկոսին հրաժարվել, հեռանալ, կա՛մ կփորձեն նրան պառկեցնել ասֆալտին ու տանել:

Սա է Նիկոլ Փաշինյանի գործողությունների նպատակը բոլոր տեսակի վերլուծություններով:Փաստ 18. Փաշինյանը հետ չի կանգնելու, նա սրելու է իրավիճակը և գնա մինչև վերջ:

Լրահոս

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը
Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար
Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը
Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ
Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին
«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Լրացուցիչ նորություններ

...

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո