Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին միանալ Իրանի դեմ գործողությանը, հաղորդում է Jerusalem Post-ը։
«Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ վարչակազմին միանալ իրանական միջուկային օբյեկտների և ռազմական թիրախների դեմ իր շարունակվող գործողություններին», - ասվում է զեկույցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել էր, որ նախապես տեղյակ էր Իսրայելի կողմից Իրանին հարվածների մասին։ Միևնույն ժամանակ, նա դատապարտել էր Իսրայելի հարվածները՝ որպես Թեհրանի հետ գործարքի կնքմանը վտանգի ենթարկող , բայց ընդգծել էր , որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին Իրանի կողմից պատասխան հարվածներից։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի խանգարել Իսրայելին ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք, Արևմտյան Երուսաղեմի կարծիքով, անհրաժեշտ են հրեական պետության անվտանգության համար։