Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Սթիրլինգ» հիմնադրամի ներկայացուցիչներին. քննարկվել են ընտանեկան բռնության, թրաֆիքինգի և այլ հարցեր


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է «Սթիրլինգ» միջազգային հիմնադրամի նախագահ Մայլս Հանսենին ու տարածաշրջանային տնօրեն Բրիթնի Սթիրլինգին։ 

Զրույցի ընթացքում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային բարեփոխումները՝ մանրամասնելով հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։ Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում պետության քաղաքականությանը և մատուցվող ծառայություններին՝ Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև մտավոր ու հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող ծառայությունների մասին․ այս համատեքստում քննարկվել են լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները։ 

«Սթիրլինգ» միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները հետաքրքրվել են վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում գործարկված անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրմամբ, պրոթեզավորման գործընթացով, նորագույն տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններով և այլն։ Ի պատասխան՝ նախարար Մկրտչյանը մանրամասնել է այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ խոսելով նաև խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների մասին: Նա նշել է, որ յուրաքանչյուր տարի շուրջ 1,3 մլրդ դրամ է հատկացվում հասարակական կազմակերպություններին՝ դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու նպատակով։

Զրույցի ընթացքում քննարկվել են ընտանեկան բռնության և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներին, անկախ կյանքի կենտրոնների ստեղծման գաղափարին առնչվող մի շարք հարցեր: Մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել նաև ՀՀ Զբաղվածության և Ժողովրդագրության ռազմավարություններով սահմանված գերակայությունների, ինչպես նաև անապահովության գնահատման նոր համակարգով նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը խոսել է Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիային ՀՀ անդամակցության և պլատֆորմի ունեցած արդյունավետության մասին։ 

«Սթիրլինգ» միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները նաև հետաքրքրվել են ՀՀ-ում գտնվող փախստականներին պետության կողմից մատուցվող ծառայությունների և աջակցությունների շրջանակով։ Այս համատեքստում ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումները, ընդգծվել դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։ 

Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են քննարկված թեմաների ուղղությամբ լավագույն փորձի փոխանակման և համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը․ այս համատեքստում քննարկվել են մի շարք ծրագրեր, որոնց ուղղությամբ կիրականացվեն լրացուցիչ քննարկումներ։

«Սթիրլինգ» հիմնադրամը բարեգործական համաշխարհային կազմակերպություն է, որը նախաձեռնություններ է իրականացնում Եվրասիայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներում։ Հիմնադրամը համագործակցում է տարբեր երկրների կառավարությունների, կազմակերպությունների և անհատների հետ՝ համայնքների և պետությունների առջև ծառացած մարտահրավերների լուծմանն աջակցելու նպատակով։ 2018 թվականից սկսած «Սթիրլինգ» հիմնադրամը ֆինանսավորել է շուրջ 50 երկրում ավելի քան 500 նախագիծ:

Լրահոս

Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայնю Նահապետյան (տեսանյութ)
Կարևոր
ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են
Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը
Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ)
Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ)
Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը. Գերասիմ Վարդանյան
Երեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ)
Wildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը
Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ)
Ֆրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել
Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Երեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն
Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը
Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին
Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր
Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը
Վրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օր

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու