Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տաթևը և Որոտանի կիրճը՝ Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու


2025 թվականի մայիսի 12-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) անց է կացվել գիտագործնական աշխատաժողով՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների տարածքների համալիր կառավարմանը։ «Ուշադրության կենտրոնում էին Տաթևի վանական համալիրը և Որոտանի կիրճը՝ եզակի պատմամշակութային և բնական համադրություն, որը 1995 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Նախագիծը պատրաստվել է «ՌԵ-Դպրոց» գիտակրթական նախագծի՝ մշակութային ժառանգության պահպանման և վերարժևորման ոլորտի մասնագետների կողմից։

Միջոցառման կազմակերպիչներն են «301. Իմաստության երկիր» և «Ամարյան» հիմնադրամները՝ համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ։ Ինչպես նախագծի մշակմանը, այնպես էլ գիտագործնական աշխատաժողովի կազմակերպմանն ու անցկացմանն իր մշտական աջակցությունն է ցուցաբերել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Նախագծի գիտական ղեկավարն է Նարինե Տյուտչևան, ICOMOS-ի անդամ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, «ՌԵ-Դպրոց» կրթական կենտրոնի ղեկավար. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկմանն է ներկայացվում ոչ միայն նշանավոր ճարտարապետական հուշարձան, այլև ամբողջական մշակութաբնական լանդշաֆտ, որը միավորում է Տաթևի վանական համալիրը և Որոտանի կիրճը։

Սա ոչ միայն ժառանգության պահպանմանն ուղղված եզակի ներդրում է, այլև Հայաստանի գոյաբանական անվտանգության ապահովման գործողություն, որը հաստատում է պատմական իրավահաջորդության և ինքնության մեր իրավունքը»։ Նախագծի շրջանակներում 2023–2024 թվականներին իրականացվել են մի շարք գիտական արշավներ և դաշտային հետազոտություններ, որոնց արդյունքը դարձել է օբյեկտի նախնական անվանական դոսյեն։ Առաջադրվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմել է 7 490 հեկտար, բուֆերային գոտին՝ 20 180 հեկտար։ Համալիրի մեջ ներառվել են Տաթևի վանական համալիրը, վանական միաբանությունները, Որոտանի կիրճը՝ նեոլիթից մինչև XIX դարի հնագույն բնակավայրերով, եկեղեցիներ, մատուռներ, գերեզմանոցներ, գյուղատնտեսական լանդշաֆտներ, ինչպես նաև պատմական ենթակառուցվածքներ՝ ջրամատակարարում, քարավանատներ, կամուրջներ և ճանապարհներ։

Կոնֆերանսը դարձավ բաց մասնագիտական հարթակ՝ նման ընդարձակ և բազմաֆունկցիոնալ տարածքի կառավարման հետ կապված մարտահրավերների քննարկման համար։ Միջոցառման ընթացքում փաստագրվեց հաջողված միջազգային փորձը, բացահայտվեցին ընդհանուր խնդիրներն ու ռիսկերը, մշակվեցին գործնական մոտեցումներ՝ ժառանգության պահպանման և տեղական համայնքների կյանքում դրա ներառման, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության զարգացման համար։

Հիմնական զեկույցները ներկայացրեցին ժառանգության ոլորտի միջազգային փորձագետներ և մասնագետներ, որոնց թվում էին Նարինե Տյուտչևան, Անտուան Բրուգերոլը՝ ICOMOS Ֆրանսիայի և CIVVIH-ի փոխնախագահ, Իվ Դոշը՝ Ֆրանսիայի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ասոցիացիայի նախագահ, Կատերինա Մադոնին՝ ICOMOS Ֆրանսիայի փոխնախագահ, Խաչիկ Հարությունյանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն և այլք։ Աշխատաժողովի շրջանակներում տեղի ունեցան պանելային քննարկումներ՝ գիտական հանրության, մասնագիտական ասոցիացիաների, միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների և քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ելույթների նյութերն ու տեսագրությունները հասանելի են հետևյալ հղումով»,- ասված է հաղորդագրությունում։

Լրահոս

Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում
5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)
Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան
Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ
Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին
Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին
Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ)
Կարևոր
ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են
Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը
Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ)
Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ)
Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը. Գերասիմ Վարդանյան
Երեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ)
Wildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը
Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ)
Ֆրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել

Լրացուցիչ նորություններ

...

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան