Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչպե՞ս է ստացվում, որ բռնապետությունը տարածաշրջանային օրակարգ է փորձում թելադրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպական մի շարք առաջատար երկրներ, որոնք սովորաբար հանդես են գալիս մարդու իրավունքների, ժողովրդավարության և միջազգային իրավունքի սկզբունքների պաշտպանության առաջամարտիկի դիրքերում, իսկ ավելի ստույգ իրենց ներկայացնում են որպես այդպիսին, հատկապես վերջին տարիներին հստակ աչք են փակում Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող խախտումների առաջ։Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի վերջերս կատարած այցը Բաքու, որի ընթացքում նա բարձր մակարդակի հանդիպումներ ունեցավ այդ երկրի ղեկավարության հետ, ևս մեկ անգամ բացահայտեց այն երկակի ստանդարտները, որոնցով առաջնորդվում է եվրոպական համայնքը։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի այս այցն առավել մտահոգիչ է դառնում այն համատեքստում, որ Ադրբեջանի ռեժիմը շարունակաբար ճնշում է ներքին ընդդիմությանը, խլացնում է մամուլի ձայնը, խախտում է ազգային փոքրամասնությունների իրավունքները, իսկ իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է ռազմական շանտաժի, ագրեսիայի ու էթնիկ զտումների գործելակերպով։ Փաստացի ԵՄ-ում շարունակում են «վստահելի» գործընկեր համարել բռնապետ Ալիևին՝ դրանով կանաչ լույս վառելով, որ նա նոր հանցագործություններ ձեռնարկի, այդ թվում՝ պատերազմական, ու մնա անպատիժ։ Չէ՞ որ առաջին անգամ չէ, որ Եվրոպան ցույց է տալիս, որ իր համար ադրբեջանական նավթն ու գազը հաճախ ավելի գերակա են, քան մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և համամարդկային արժեքները։

ԱՄՆ-ի վարքագիծը ևս հարցեր է առաջացնում։ Վաշինգտոնում թերևս քաջ գիտակցում են Ալիևի ռեժիմի ավտորիտար բնույթը ու սանձարձակ գործողությունների անթույլատրելիությունը՝ հատկապես Արցախի հետ կապված միջազգային հանցագործությունների մասով, քաղաքական բանտարկյալների հարցը, խոսքի ազատության բացակայությունը, սակայն շարունակում են չտեսնելու տալ դրանք։ Դրա վերջին վկայությունն այն է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆն այցելում է Բաքու։ Այնինչ այդ երկիրը պետք է արդեն տևական ժամանակ պատժամիջոցների տակ գտնվեր։ Թերևս Վաշինգտոնում ելնում են այն կանխադրույթից, որ Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես հնարավոր հակաիրանական և հակառուսական հարթակ՝ աշխարհաքաղաքական շահերի առումով կարևոր դիրք զբաղեցնելով Հարավային Կովկասում։ Սակայն նման կարճատես քաղաքականությունը հղի է ծանր հետևանքներով՝ օրինակ դառնալով մյուս բռապետական ռեժիմների գործունեության համար։Ադրբեջանի սանձարձակությունը հասել է այն աստիճանի, որ Բաքուն անգամ Անկարայի հետ հարաբերություններում է իրեն թույլ տալիս որոշակի հարցերում թելադրողի դերում հանդես գալ։ Պաշտոնական Բաքուն Անկարայից պահանջում է չբացել Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Երևանը չի կատարել Բաքվի բոլոր նախապայմանները։Իրանի համար ևս Ադրբեջանի ներկայիս վարքագիծը լրջագույն սպառնալիք է ներկայացնում։

Բաքուն իր տարածքը փորձում է վերածել հնարավոր հարվածային բազայի՝ Իրանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ այլ ուժերի կողմից ռազմական գործողություններ նախաձեռնելու համատեքստում։ Ճիշտ է՝ Իրանը բարձրաձայնում է տարբեր մակարդակներում, որ թույլ չի տա արտաքին ուժերի միջամտությունը Կովկասում, սակայն գործանական քայլեր չի ձեռնարկում այս ուղղությամբ։ Ադրբեջանի ռազմականացված քաղաքականությունը, Թուրքիայի ու Իսրայելի աջակցությամբ ռազմական ներուժի ակտիվացումը հստակ ազդակ են, որ Թեհրանը բարձրացնի իր զգոնությունը և չթողնի, որ Հարավային Կովկասում իր ազդեցությունը հասցվի նվազագույնի։Իսկ հայկական կողմի խնդիրն է աշխատել բոլոր տարածաշրջանային դերակատարների հետ, որպեսզի հնարավորինս շուտ Հարավային Կովկասում խախտված բալանսը վերականգնվի։

Բայց իշխանությունների կողմից հետևողական դիվանագիտական աշխատանքի բացակայությունը, սեփական շահերն առաջ մղելու անկարողությունը, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ոչ բավարար աշխատանքը հանգեցրել են նրան, որ Հայաստանը ռեգիոնալ գործընթացներում դարձել է ընդամենը պասիվ դերակատար։Մի՞թե կարող ենք ակնկալիքներ ունենալ, որ տարածաշրջանային մյուս դերակատարները կամ միջազգային հանրությունը պիտի պաշտպան կանգնեն մեզ, երբ մենք ինքներս դեռ պատրաստ չենք պայքարելու մեր շահերի համար։ Եվ, իսկապես, սեփական բանակի ամրապնդման, դիվանագիտության արմատական վերաիմաստավորման, ռեգիոնալ խաղացողների շահերի խորքային ընկալման պակասն այսօր լրջագույն սպառնալիք է հայոց պետականության համար։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը
ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն
Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել
ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ
Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը
Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին