Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կորսված կամ գողացված տոներ.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Վաղը Մայիսի 9-ն է: Հաղթանակի օրը: Անկախ ինչ-ինչ մարգինալ (լուսանցքային) շրջանակների կամ «անուն հանելու» ձգտող որոշ անձանց ասածներից, դա տոն է նաև մեր ժողովրդի համար:


 Թեկուզ այն պարզ պատճառով, որ 85 տարի առաջ մեր՝ ոչ մեծաքանակ ազգի հարյուր հազարավոր զավակներ կռվել են ֆաշիզմի դեմ թե՛ ԽՍՀՄ զինված ուժերի, թե՛ նաև դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ բանակի կազմում և իրենց ու իրենց ազգի անունը փառքով ու հաղթանակով են գրանցել պատմության մեջ:


Հայտնի է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո, հակառուսականության ալիքի վրա, նորանկախ Հայաստանի առաջին իշխանավորներն առանձնապես հակված չէին Մայիսի 9-ը նշել որպես տոն: Բայց ստացվեց այնպես, որ Շուշին ազատագրվեց 1992 թվականի մայիսի 8-9ին:


Ու կարճ ժամանակ անց Մայիսի 9-ը, կարելի է ասել՝ ժողովրդական մղումով, վերականգնվեց, վերաիմաստավորվեց ու նոր ընկալման ու գնահատականի արժանացավ:


Մինչև չեկավ Փաշինյանն ու «զրոյական կետ» չարեց:Ցավալի է, բայց Հաղթանակի օրը մեզանում արդեն չունի ո՛չ այն ընկալումը, ինչ 10-15 կամ 20 տարի առաջ էր, ո՛չ էլ այն հնչեղությունը: Ինչպես, ասենք, արդեն խամրել է Հայաստանի անկախության վերականգնման տոնի՝ սեպտեմբերի 21-ի փայլը: 


Դեռ չենք խոսում Մայիսի 28-ի մասին: Չենք խոսում ԼՂՀ Անկախության օրվա՝ սեպտեմբերի 2-ի մասին:Բայց խնդիրը միայն, այսպես ասենք, օրացուցային կամ տոնացույցում կարմիրով առանձնացված տոների, օրերի մասին չէ՝ լինի Մայիսի 9-ը, թե հունվարի 28-ը, թե օգոստոսի 23-ը:


Շատ ավելի հասարակ, ինչպես ասում են՝ կենցաղային հարթության վրա նայեք: Ե՞րբ եք վերջին անգամ լիաթոք ծննդյան տարեդարձ նշել կամ Նոր տարի:


Տոները դարձել են կորուսյալ: Գողացվել են այդ տոները մեր երկրի հասարակությունից, մեր ժողովրդից, մեզանից: 


Վերջին 7 ու հատկապես վերջին 5 տարիներին Փաշինյանն ու իր ՔՊ-ն ամեն ջանք գործադրել են, որպեսզի Հայաստանը, հայ ժողովուրդը տոներ չունենան, հատկապես հաղթանակի հետ կապված տոներ:


Ազգայինի մասին էլ չենք ասում, այնքան բացահայտ են այս իշխանությունները պայքարում ամենայն ազգայինի դեմ: Եթե Սահմանադրության նախաբանն ուզում են ջնջել, էլ ի՞նչ օգոստոսի 23 կամ, առավել ևս, սեպտեմբերի 21:Բայց, կրկնենք, խնդիրը միայն «պաշտոնական» տոները չեն:


Մեր կյանքից, առհասարակ, եթե չի վերացել, ապա՝ վերանում է տոն ասվածը: Այս իշխանությունները կորուսել են ոչ միայն մեր հազարավոր զավակներին, ոչ միայն մեր հայրենիքի մի մեծ մասը, նաև գողացել են մեր կյանքի տոները, մեր ուրախությունը, մեզ երջանիկ զգալու հիմքերը... 

Լրահոս

Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը
ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն
Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել
ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ
Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը
Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին