Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ ունեինք և ի՞նչ ունենք. 7 տարվա հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ուղիղ 7 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը երկրորդ փորձից, ինչպես ընդունված է ասել՝ փողոցի ճնշման տակ, խորհրդարանում ընտրվեց ՀՀ վարչապետ: Դնենք մի կողմ հնարավոր բոլոր հույզերը և զուտ «չոր» նշումներով փորձենք ամփոփել, թե ի՞նչ ունեինք 7 տարի առաջ, երբ Փաշինյանն ստանձնեց Հայաստանի վարչապետի պաշտոնը, և հիմա՝ 7 տարի անց, ի՞նչ ունենք (երևի, ավելի շուտ՝ չունենք):


Կանխավ նշենք, որ չենք հավակնում համընդգրկուն ամփոփման, այնպես որ, յուրաքանչյուրն իր «զանգակատնից» նայելով՝ կարող է ինքնուրույն նաև լրացնել:


Յոթ տարի առաջ ունեինք հայկական երկու պետականություն. միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը և միջազգայնորեն ընդունված ձևաչափով բանակցային գործընթացով ճանաչման ձգտող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:


Ի՞նչ ունենք 7 տարի անց. Արցախը, որ հազարամյակներով բնիկ հայկական է եղել ու պահպանել իր ինքնությունը, արդեն գրեթե 2 տարի է, ինչ հայաթափված է, լիովին գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, թշնամին ոչնչացնում է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության բազմահազարամյա վկայություններն ու հետքերը:


Յոթ տարի առաջ միջազգայնորեն ընդունված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցության առարկա էր Արցախի հայության ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու դրա վրա խարսխված՝ ԼՂՀ ճանաչումը: Այսօր փաշինյանական իշխանության կողմից շարունակաբար արծարծվող «խաղաղության համաձայնագրում» անգամ անուղղակիորեն որևէ ակնարկ չկա Արցախի ու Արցախի հայության՝ սեփական բնօրրանում ապրելու անկապտելի իրավունքների մասին:


Յոթ տարի անց «ունենք» այն, որ Հայաստանի իշխանավորները Արցախի հարցը համարում են փակված, ընդառաջում են ՄԽ-ն լուծարելու նախաձեռնությամբ հանդես գալու թշնամական առաջարկին:


Յոթ տարի առաջ Հայաստանը ուներ «ռազմավարական խորություն», ուներ տարածաշրջանային սուբյեկտի որոշակի կշիռ ու արտաքին-քաղաքական ասպարեզում մեր պետության ու ժողովրդի շահերի հետ կապված հարցերին հետամուտ լինելու իրական հնարավորություններ:


Փաշինյանի կառավարման 7 տարվա լրման կետում «ունենք» այն, որ Արցախը զավթած թշնամին իր մյուս հատվածից (Նախիջևանից) հեռու է ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետրով, ըստ որում, շարունակաբար ու բացահայտ սպառնում է «միջանցի բացմամբ», այլ բառերով ասած՝ Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի զգալի տարածքներ ռազմական ագրեսիայով գրավելուն ուղղված մտադրություններով:


Յոթ տարի առաջ Հայոց բանակը տարածաշրջանում իրավամբ համարվում էր ամենից մարտունակը: Փաշինյանի կառավարման հետևանքը. 2020-ին Հայոց բանակը ծանր կորուստներ է ունեցել՝ թե՛ սպառազինության, թե՛ մարդկային, որը շատ ավելի ծանր ու ցավոտ է:


Հազարավոր զինվորներ ու սպաներ Փաշինյանի իշխանությունը զոհեց 44-օրյա պատերազմում: Որևէ կերպ չի նկատվում, թե պարտությանը հաջորդած այս հնգամյակում Հայաստանի զինված ուժերը լրացրած լինեն այդ ծանր կորուստները: Հայաստանի բանակի ներկայիս վիճակի մասին ամենից ցայտուն ու բնութագրական հանգամանքն այն է, որ Փաշինյանի իշխանությունը չի կարողանում վերականգնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, հակառակը՝ հայտարարում է, թե ոչ մի դեպքում ռազմական ուժի չի դիմի:


Ու այդ ամենը՝ թշնամու չդադարող ագրեսիվ հռետորաբանության խորապատկերում: Մեր բանակի այսօրվա վիճակի երևի ամենից բնութագրական պատկերը երևում է Գլխավոր շտաբի պետի այն արտահայտությունից, երբ նա թշնամու վերահսկողության տակ անցած ռազմավարական բարձունքի հետգրավման առնչությամբ հարցին ի պատասխան ասել էր, թե թշնամին մի ամիս հետո կսովածանա ու կիջնի այդ բարձունքից...


Յոթ տարի առաջ Հայաստանի դատական համակարգն առանձնապես անկախ չէր:Յոթ տարի անց Հայաստանի դատական համակարգը ամբողջապես դրված է բացառապես Նիկոլ Փաշինյանի «մտքերի տակ», կամքի տակ, իսկ ԲԴԽ նախագահը հրաժարական է տալիս վարչապետի «sms»-ով:Յոթ տարի առաջ կար քիչ թե շատ հստակություն ունեցող պետական կառավարման համակարգ:


Փաշինյանի կառավարման 7 տարվա հետևանքներից մեկն այն է, որ պետական կառավարման համակարգը վերածվել է խառնափնթոր մի գոյացության: Յոթ տարի առաջ ունեինք մոտ 6 միլիարդ դոլարի պարտք, հիմա ունենք մոտ 13 միլիարդ դոլարի պարտք...Յոթ տարի առաջ, լավ-վատ, բայց ունեինք հասարակություն, ներազգային որոշակի կոնսենսուս՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք ընդգրկմամբ:


Հիմա նախ՝ Արցախը հայաթափված է, իսկ Սփյուռքը, Հայաստանը, առհասարակ հանրությունը՝ ներքուստ տարանջատված: Բայց ամենից ահավորն է, որ արդեն 7 տարի ունենք մի իշխանություն, որ ինքն է գեներացնում ու սերմանում ներքին թշնամանք ու ատելություն:Յոթ տարի առաջ շատերին հետաքրքրում էր, թե ինչ է լինելու 4, 5, 10 տարի անց՝ իր և իր զավակների կյանքի ընթացքի հիմնական խնդիրները պլանավորելու, կառավարելու առումով:


Հիմա՝ յոթ տարի անց, շատ-շատերի հիմնական մտահոգության առարկան այն է, թե ինչ է լինելու 1 օր, 2 շաբաթ կամ 3 ամիս անց, այն առումով, թե ինչ նոր աղետ են բերելու, ինչ մի նոր հարկ են մտցնելու կամ երկրի որ հատվածն են թշնամուն հանձնելու իշխանությունները:Սարսափելի է, իհարկե, մտածել 8-րդ տարվա ամփոփման մասին:


Բայց միգուցե չարժե՞ բանը դրան հասցնել: Վերջին հաշվով, Հայաստանը մեր երկիրն է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Լրահոս

Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը
ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն
Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել
ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ
Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը
Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին