Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Երբ պոպուլիստները պարբերաբար ձախողվում են, նորից փորձում են իրենց քաղաքական դիվիդենտները ստանալ՝ վնասելով հանրային շահը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկամուտների հայտարարագրման գործընթացի փաստացի ձախողում, մասսայական դժգոհության ալիք հարկերի և տուրքերի դրույքաչափերից: Տեսակետ կա, որ իշխանությունների այս քաղաքականությունը վկայում է անելանելիության մասին՝ հակառակ դեպքում ի՞նչ այլ նպատակ պետք է հետապնդի հարկային այս «տեռորը»:


«Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ դեռևս արտաքին դրական գործոններով պայմանավորված իներցիան շարունակվում է: «Անելանելիության կետին դեռ չեն հասել: Բայց իրական վիճակի մասին ամենալավն իրենք գիտեն: Այս պահին դեռ կարողանում են ընթացիկ ծախսերը հոգալ, նրանք շատ լավ գիտեն, որ միտումն արդեն գնում է դեպի բացասական՝ էական բացասական խորացման արտահայտությամբ:


Դա կանխատեսել էինք, բայց այս իշխանությունները պոպուլիստ են: Ամեն դրականն իրենց են վերագրում, իսկ բացասականի համար էլ գտնում են մեղավորներ, այդ թվում՝ իրենց համար մեղավոր են փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները, նախկինում աղքատներն էին մեղավոր, և այդպես շարունակ:


Հիմա փաստը հետևյալն է. այո, միտումը լավը չէ, բացասական է, բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունները, տեղացի և օտարերկրացի լուրջ փորձագետները կանխատեսում են, որ և՛ գլոբալ՝ համաշխարհային տնտեսության իմաստով են տնտեսական խնդիրները խորանում, այդ թվում՝ աշխարհաքաղաքական ազդեցությամբ, և՛ մասնավորապես Հայաստանի, որովհետև Հայաստանի 2022-24 թթ. բարձր տնտեսական աճերի առյուծի բաժինն արտաքին գործոնով էր պայմանավորված՝ ռուս-ուկրաինական պատերազմով:


Հիմա այդ գործոնը թուլանում է, և մենք մտնում ենք լրացուցիչ տնտեսական դժվարությունների փուլ, այսինքն՝ ոչ միայն այդ գործոնը չկա, և այդ բարձր աճերը դրա արդյունքում չեն լինելու, այլ նաև երկրից կապիտալի «փախուստի» դրսևորումներ են արձանագրվում, որոնք հանգեցնելու են լրացուցիչ դժվարությունների: Օր օրի առերեսվելու ենք խնդիրների և գետնի վրա դրանց հետևանքների հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։


Ընդգծում է՝ օր առաջ իշխանությունները փորձում են պատրաստվել, որովհետև խնդիրների առջև են կանգնելու: «Երբ պոպուլիստները պարբերաբար ձախողվում են, նորից փորձում են իրենց քաղաքական դիվիդենտները ստանալ՝ վնասելով հանրային շահը: Հիմա նույնն է՝ «ամեն գնով իշխանություն պահենք»-ն այս պահին թելադրում է հետևյալը՝ տեսեք, որքան հնարավոր է, ինչքան հանրությունը իր ուսերին կտանի բեռը, այդքան այդ բեռն ավելացնեն:


Եվ դա անում են փուլային տարբերակով: Հայտարարագրման գործընթացի սկիզբը դրեցին, տեսան, որ հանրությունը դա «չմարսեց», ժամկետ երկարաձգեցին: Հիմա ողջ ծավալով փիառում են, որ հայտարարագիր ներկայացնելը կլուծի մեր առջև ծառացած բոլոր խնդիրները և այլն: Իրականում դա պրիմիտիվ սուտ է:


Քաղաքացիների հինգ տոկոսն է ներկայացրել հայտարարագիր, ունեն 95 տոկոս տապալում: Հաջորդիվ արցախահայության սոցիալական ծրագրերը դադարեցրեցին: Հետո մարդիկ դուրս եկան, բողոքեցին, տեսան, որ չեն կարողանում դա «մարսել», հետողորմյա արեցին 2 ամսով: Իրենք թաքնվում են ստի հետևում, որ հետո հարմար պահի ու դիրքի «հարձակվեն» իրենց զոհի վրա: Գիշատիչն իրենք են, զոհը հանրությունն է՝ իր տարբեր շերտերով, այդ թվում, օրինակ՝ փոքր բիզնեսը, որի հարկային բեռը, փաստորեն, կրկնապատկեցին: Հանձնաժողովում վերջին օրերին քննարկումներ էին, եկել էին ՓՄՁ-ի ներկայացուցիչները, փաստարկներ էին ներկայացնում: Իրենց տողատակերով արձագանքում են՝ կվերլուծենք, տեսնենք, եթե հնարավոր լինի, նորից կվերադառնանք նախորդ դրույքաչափերին:


Այդ վերլուծելը մեկ բան է նշանակում: Իրենց քարոզչական թիմերն աշխատում են, տեսնեն՝ եթե հանրության մեջ բողոքը կրիտիկական մակարդակի է մոտենում, հետքայլ կանեն: Ի դեպ, նույն ձևով, ինչպես հիմնավորել էին 5 տոկոսից 10 տոկոս հարկային բեռն ավելացնելը, պետք լինի, «կփոխեն իրենց հագուստը» և իրենց ասածի ճիշտ հակառակը կհիմնավորեն, 10-ից նորից 5 տոկոս կդարձնեն: Դա իրենց կերպն է»,-նշում է մեր զրուցակիցը:Կառավարությունը քաղաքացուն ասում է՝ այս գումարներն ուղղվում են մանկապարտեզների, դպրոցների, ճանապարհների կառուցմանը: Բյուջեի միջոցներն արդյունավե՞տ են ծախսվում:


«Հակառակի մասին կարող ենք ասել: Երկրից օտարերկրյա կապիտալը «փախչում» է:Անցած տարվա ցուցանիշների համաձայն, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը եղել է բացասական, էական բացասական ցուցանիշ է արձանագրվել: Կարճ ասած, ավելի շատ մեր երկրից կապիտալը գնում է, քան գալիս: Եթե այդքան ժողովրդավար են, հարկային համակարգը լավն է, ռիսկերը կառավարելի են, իրենք էլ արդյունավետ են աշխատում, ինչո՞ւ է օտարերկրյա կապիտալը «փախչում» երկրից:


Այս տարի արտաքին գործոնը չկա, տնտեսական ակտիվությունն էապես նվազում է: Արտաքին գործոնը չկա, մեր հարկային մուտքերն անցած տարի ծրագրվածից 230 միլիարդ դրամից պակաս հավաքեցին, այս տարի կրկին ունենք թերհավաքման աճող ցուցանիշ: Եթե իրենց ասածով ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է գետնի վրա այդքան վատ:


Անդրադառնալով ծախսերին, ապա նրանք դա անում են զուտ իրենց նեղ քաղաքական նպատակներից և անձնական շահերից դրդված: Ասֆալտ անող և ասֆալտին փռող իշխանություն են դարձել: Միշտ բերում եմ այդ օրինակը: Նորքից դեպի Նոր Նորքի զանգված ճանապարհով հաճախ եմ անցնում: Այդ ճանապարհն ամեն տարի ասֆալտապատում են, հետո քանդում են հիմնավոր, նորից ասֆալտապատում:


Իմ հարցին, թե ինչո՞ւ են քանդում, ասացին, որ ենթակառուցվածքներ են անցկացնում, այսինքն՝ մի տարի առաջ չգիտեին, որ այստեղ ենթակառուցվածքներ են պետք: Նույնը՝ Ջրվեժից դեպի Գառնի՝ զբոսաշրջային նշանակություն ունեցող ճանապարհի պարագայում: Ասֆալտապատեցին, քանդվեց, քանդում են, նորից ենթակառուցվածքներ անցկացնում: Եթե 20 տարին մեկ ենթակառուցվածքի համար քանդում ես ճանապարհը, դա հասկանալի է, որովհետև զարգանում է ամեն ինչ, բայց եթե մի քանի ամիս հետո ենթակառուցվածքի համար նոր ասֆալտն ես քանդում, դա նշանակում է, որ դու կա՛մ ապիկար ես, կա՛մ դիտավորյալ ես դա անում այլ նպատակներից կամ քո անձնական շահերից դրդված: Հաջորդ կարևոր հարցը:


Տեսնում ենք, չէ՞, որ «պադավատապետության» դեմ խոսողները որքան են ավելացրել իրենց ծառայողական մեքենաները, իրենց օգնականների և «նազիր-վեզիրների» թիվը, որովհետև ոչինչ չանող օգնականը թագավորական պալատի «նազիր-վեզիրն» է. միայն թե լինի, որ թագավորն էլ իրեն լավ զգա: Կամ իրենց ուղեկցող շարասյուների ավելացումը, մի կետից մյուս կետը գնալիս հազարավոր ոստիկաններ են ուղեկցում իրենց, դա ևս մեծ ծախս է, քաղաքապետն ինքնաթիռի 7 մլն դրամանոց տոմսով է մեկնում ԱՄՆ և այլն:


Սրանք բոլորը ծախսերի հետ կապված խնդիրներ են, և դեռ որքան էլ կա, որ մենք չգիտենք, իշխանափոխությունից հետո կպարզվի: Որպես կանոն՝ այդ ծախսերը, նաև մեկ անձից գնումներով, կատարում են իրենց շրջանակի օլիգարխները և, ինչու ոչ, հենց իրենց հարազատները նեղ շրջապատից»,-հավելում է պատգամավորը:


Քաղաքացին ունի՞ այն գիտակցումը, որ օր օրի իր կյանքի որակն ավելի է վատանում: «Այո, ունի: Մի դեպքում՝ դա դառնում է անտարբերություն, մի դեպքում՝ արտագաղթի պատճառ, իսկ վրա հասնող անարդարությունն, ի վերջո, ընկճում է մարդկանց՝ ապագան դարձնելով անորոշ իր բոլոր բացասական հետևանքներով: Ի վերջո, վստահաբար ասում եմ՝ այս և մնացյալ պատճառներով օր առաջ իշխանափոխությունն այլընտրանք չունի: Սա միանշանակ է, և բազմաթիվ քաղաքացիներ սա ամեն օր գետնի վրա զգում են»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ին
Տասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին
Եվրոպայում հազարից ավելի մարդ է մահացել շոգի պատճառով․ ԱՀԿ
Ինչ վտանգ է պարունակում լողափում ձմերուկ և սեխ ուտելը
Լույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ)
Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք
Ես երբեք չեմ խուսափել ճանաչումից և միանշանակ աջակցում եմ նախագծին․ Նեթանյահուն՝ Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծի մասին
Ավստրալիան կրկնապատկում է տուգանքները՝ երեխաների՝ սոցիալական ցանցերի արգելքը խախտելու համար
Իսրայելի հիմնական ձեռքբերումներից է Լիբանանի հարավի մի մասի վերահսկողության պահպանումը․ Զաքարյան
Մեդվեդև. Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար անխուսափելի ծանր հետևանքների կհանգեցնի
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Անօդաչու թռչող սարքերը հարվածել են օկուպացված Ղրիմի Սաքսկայա ջերմաէլեկտրակայանին
ԱԱ-2026. Խորվաթիայի հավաքականը հաղթեց Գանային և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում հետկոնֆլիկտային գործընթացները
Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները
ՌԴ–ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի Կոնստանտինովկա քաղաքին
ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ
Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. Փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում

ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»

Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ»

Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»

Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»

Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»

Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»

Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»

Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»

Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ». Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը

«Հրապարակ»․Դավիթ Խաժակյանը լքելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը. պատճառը հայտնի է

«Իրավունք». Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է

«Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք

«Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց»

«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման

ՔՊ-ն գոհ է Առուշանյանից. Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»