Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$830.5

BTC

$115282

ADA

$0.916665

ETH

$4260.42

SOL

$180.63

25 °

Yerevan

15 °

Moscow

41 °

Dubai

17 °

London

31 °

Beijing

18 °

Brussels

23 °

Rome

26 °

Madrid

BNB

$830.5

BTC

$115282

ADA

$0.916665

ETH

$4260.42

SOL

$180.63

25 °

Yerevan

15 °

Moscow

41 °

Dubai

17 °

London

31 °

Beijing

18 °

Brussels

23 °

Rome

26 °

Madrid

«Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց ցեղասպանության թեման մշտապես եղել է մեզ՝ որպես ազգ միավորող ու միասնական դարձնող հանգրվաններից մեկը: Ունենալով տարբեր քաղաքական հայացքներ, մոտեցումներ՝ շահարկման առարկա չենք դարձրել Հայոց ցեղասպանության, Արցախյան հիմնախնդրի թեմաները:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը համարել ենք ազգային արժանապատվության և արդարության վերականգնման հարց: Իսկ հիմա Հայաստանի Հանրապետությունում կառավարում են մարդիկ, որոնք, կարծես, փորձում են բոլորիցս խլել մեր պատմական հիշողությունը:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը նշում է՝ Հայոց ցեղասպանության փաստը միայն մեզ մոտ չէ, որ տարակարծությունների պատճառ չէր դառնում: Նա նկատի ունի, օրինակ՝ այն բազմաթիվ երկրներին, որոնք պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են 1915 թվականին տեղի ունեցածը և նշել մեղավորին՝ օսմանյան Թուրքիային:

Բայց ինչ-որ պահից սկսած մեր երկրում պետական մակարդակով սկսեցին տարաբնույթ զազրելի շահարկումների առարկա դարձնել այս հարցը: Պողոսյանի խոսքով, ամեն ինչ սկսվեց 2018 թվականից հետո, երբ մուտք էինք գործում 2019 թվական:

«Առաջին որոշումները կայացվեցին, որ պետք է «հիշել և պահանջելը» մոռանանք, կամ, ասենք, միայն հիշենք: Հաջորդիվ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին փոխեցին: Հենց այդ գործընթացներով ու այդ րոպեից էլ ամեն ինչ սկսվեց: Պարզապես այն ժամանակ հանրության համար դա անհասկանալի էր, քանի որ մշտապես պայքար էր ընթանում «նախկինների» դեմ և այլն, փորձում էին ամենն այդ շղարշի տակ ներկայացնել:

Բայց հիմա արդեն հասկանալի է, որ նույնիսկ այն ժամանակվանից արդեն ամեն ինչ սկսվել էր: Գնում են նրան, որ այս թեման հանրության մեջ պետք է ինչ-որ մի ձևով փոխեն: Եթե հիշեք առաջին տարիները, այն ժամանակվա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր հարցազրույցներից մեկում, եթե չեմ սխալվում, լրագրողների «ստիպելու» արդյունքում նոր միայն ասաց՝ «Հիշում ենք և պահանջում»:

Մինչ այդ, կարծես, չէր ուզում այդ բառերն արտաբերել: Այնպես որ, ամեն ինչ սկսվել է հենց այդ ժամանակվանից և հասել մեր օրեր: Այսօրվա դրությամբ արդեն ամեն ինչով հանձնված են թշնամական օրակարգերին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը՝ հիշեցնելով իր իսկ ձևակերպումը՝ Հայաստանի գործող իշխանությունների բոլոր քայլերը սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը:

Ըստ Պողոսյանի, մեր հանրությունը չէր նկատում, թե ինչ է կատարվում, քանի որ շատ դեպքերում փորձում էին պատճառաբանել, որ նոր դեմքեր են, փոփոխություններ, նոր շունչ և մոտեցում է. «Այստեղ կարևոր է նաև պարզաբանել՝ երբ ասում ենք, որ մենք չէինք նկատում տեղի ունեցողը, ո՞ւմ նկատի ունենք:

Մարդիկ են եղել, որոնք դրա մասին բարձրաձայնում, խոսում էին, բայց այդ ժամանակ, կարծես, չէինք ընկալում, իրավիճակն այլ էր»:Պետական մակարդակով մեզ ասում են՝ Հայոց ցեղասպանության դատապարտումը և ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ, պետք չէ կենտրոնանալ թվերի վրա, թե որ կողմից որքան մարդ է մահացել, և դեռ պետք է զոհերին անուններով ցուցակագրել: Վատագույն մղձավանջում անգամ չէինք կարող պատկերացնել, որ կլինի Հայաստանի պետական որևէ պաշտոնյա, որը կասկածի տակ կդնի պատմական այդ իրողությունը:

«Պատկերացումը հենց այդպիսին էր, որ սա մեր ինքնության այն գլխավոր էլեմենտներից մեկն է, որը պետք է լինի քոնը, և պետք է դրան որևէ մեկը մոտ չգա: Բայց պարզվեց, որ այդպես չէ: Իրականության մեջ մենք ավելի շատ խաբվել ենք, ոչ թե կարողացել ենք իրականությունը դիտարկել բաց աչքերով և ընկալել՝ ոչ, այս ամենը հետևանքներ է ունենալու:

Ինձ թվում է, որ այս ամենն անցել է հանրության շրջանում, հիմա արդեն հասկանալի է՝ ինչ է կատարվում, և, բնականաբար, այս շրջանակներում մարդկանց մոտ պետք է լինի վերաբերմունք: Հուսով եմ, որ ապրիլի 23-ին երիտասարդության ջահերի երթով և արդեն հաջորդ օրը բոլորիս երթով, այնուամենայնիվ, կտեսնենք իրավիճակ, որտեղ հայ ազգի, հայ հասարակության մեջ առնվազն այս մեկ հարցը որևէ կասկած չի հարուցում:

Բացի դա, շատ հետաքրքիր են լինելու միջազգային արձագանքները: Ամերիկայում Հայոց ցեղասպանության հարցն օրենքի մակարդակում է, ամեն տարի սպասում ենք, որ ԱՄՆ նախագահը պետք է հանդես գա հայտարարությամբ: Նույն կերպ արձագանքներ ենք սպասում նաև Ֆրանսիայից:

Էլի բազմաթիվ երկրներ այդ օրը հայտարարությամբ են հանդես գալիս: Իրենք ի՞նչ ու ինչպե՞ս են ասելու. այս առումով ևս հետաքրքիր կլինի տեսնել նրանց արձագանքները: Սպասենք ապրիլի 24-ին: Իսկ ապրիլի 25-ից հասկանալի կլինի, թե ուր ենք հասել»,-նշում է մեր զրուցակիցը:

Երկար տարիներ լինելով քաղաքական դաշտում, շփվելով որոշում կայացնողների հետ և լինելով նրանցից մեկը՝ պարոն Պողոսյանը երբևէ չի պատկերացրել, որ Հայաստանի Հանրապետությունը կունենա իշխանություն, որը կհատի այս կարմիր գծերը: «Իմ՝ նաև միջազգային լրատվամիջոցներին տրված հարցազրույցներում մշտապես ասել եմ՝ չեմ հավատում, որ երբևէ կարող է լինել մեկը, որ Արցախն ուրանա:

Ասել եմ նաև՝ ցանկացած ոք պետք է գիտակցի, որ կա ճնշման ինչ-որ սահման ցանկացած հայ գործչի հանդեպ: Եթե այս կերպ դիտարկենք, ապա աշխարհում այդ սահմանը նաև Լևոն Տեր-Պետրոսյանը սահմանեց: Արցախյան հարցի շուրջ անհամաձայնության պատճառով նա հրաժարական տվեց:

Թե որոնք են եղել իր դրդապատճառները, թողնենք իրեն, բայց մենք ինչպե՞ս պետք է օգտագործեինք դա: Մշտապես խոսեինք այն մասին, որ եթե այս սահմանից վերև ճնշում եք, Հայաստանի ղեկավարը ստիպված պետք է հրաժարական տա: Ցավոք, հակառակի արձանագրումն ունենք»,-ընդգծում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:Հայոց ցեղասպանության ճանաչում և դատապարտում, Արցախյան հիմնախնդիր:

Սրանք Հայաստանի արտաքին քաղաքականության և գործիչների համար կարմիր գծեր էին, որոնք չէին հատվում: 2018 թվականից հետո իրավիճակն այլ է: Իսկ էլ ի՞նչ կարմիր գծեր կան, որոնք Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն հատել: «Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գիծ, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է:

Իշխանության աթոռը պահելու համար կարծես ամեն ինչին համաձայն են և դրան են միտված:

Էլ ինչի՞ մասին կարող ենք խոսել այս իրավիճակում»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Թրամփը պահանջել է, որ Զելենսկին հրաժարվի ամբողջ Դոնբասից՝ ի օգուտ Ռուսաստանի
Չինաստանի ԱԳՆ-ը ողջունել է ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը
Թուրքիան Աթաթուրքի անվան օդանավակայանը համարել է Ուկրաինայի գագաթնաժողովի անցկացման հարմար վայր
Չինաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
CNN․ Կիևում խուճապ է սկսվել Թրամփի՝ Զելենսկիին ուղղված նախազգուշացումից հետո
Իտալիայի վարչապետը դեմ է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելուն
Կրթվելը նորաձեւ է արձակուրդի ժամանակ․ Աննա Հակոբյան
Ռուբիոն բացահայտել է, թե ինչու են եվրոպացի առաջնորդները Զելենսկիի հետ մեկնում ԱՄՆ
Միքայել Սրբազանի դեմ քրգործով երկրորդ դատական նիստը տեղի կունենա այսօր
Պուտինը Ալյասկայի բնակչին անսպասելի նվեր է արել
Global Times. Ալյասկայի հանդիպումը նշանավորեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության «վերագործարկումը»
FT. Կիևը պատրաստ է համաձայնել հակամարտության կարգավորմանը ներկայիս առաջնագծի երկայնքով
Երբ Թրամփը կընդունի Զելենսկիին Սպիտակ տանը
WSJ. ԵՄ-ն ակնկալում է, որ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկիի վրա օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ
Փաշինյանի գրեթե յուրաքանչյուր գրառումից հետո ստիպված ես ամաչել հերոսների հիշատակի առաջ․ քաղաքագետ
Զելենսկին հայտարարել է, որ ժամանել է Վաշինգտոն
Հալեպում պայթյուն է որոտացել
Պատմական․ Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը
Չգժվել, ընտանիք պահել, մնալ մարդ, պահպանել սկզբունքներ, չծախվել, ոչինչ հավերժ չի` նաև Նիկոլը․ Մհեր Մկրտչյան
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Լրացուցիչ նորություններ

...

Աննա Հակոբյանի կրթարշավը պոպուլյար չէ. Թեժ կրքեր ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ

Թեժ կրքեր ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ․ «Հրապարակ»

Աննա Հակոբյանի կրթարշավը պոպուլյար չէ. «Հրապարակ»

«Հրապարակ». ԱԱԾ-ում կանչում ասում են՝ վկայականդ դիր, գնա տուն

Պեսկովը որոշ մանրամասներ է ներկայացրել Թրամփ-Պուտին սպասվելիք բանակցությունների օրակարգից

Աղազարյանի սկանդալային գիրքը պատրաստ է. Դ․ Գասպարյանի ամուսնուն մեղադրանք է առաջադրվել

Աղազարյանի սկանդալային գիրքը պատրաստ է. «Հրապարակ»

«Հրապարակ». Գյումրիում պատրաստվում են կոշտ հակազդել Երևանից հայրաքաղաք գնացած արևմտամետներին

Դիանա Գասպարյանի ամուսնուն մեղադրանք է առաջադրվել. «Հրապարակ»

Ավինյանի անարդարության ճարտարապետությունը՝ Շորժայում. «Ժողովուրդ»

Սկանդալային դատական գործեր քննած Վահե Դոլմազյանը 125.000 դոլարով նոր բնակարան է գնել. «Ժողովուրդ»

Ինչ է հայտարարագրել 3 մլն դրամի բենզինի կտրոն վաճառած եւ գումարը յուրացրած ՍԱՏՄ նախկին ղեկավարը. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Փաշինյանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հերթական պահանջին՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը

Վարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում, կրքերը թեժ են․ «Հրապարակ»

Սա խաղաղությո՞ւն է, թե կապիտուլյացիա. ինչ «կշահի» Հայաստանը գործընթացների ավարտին. «Ժողովուրդ»

Խոշոր հանքարդյունաբերող «Գեոպրոմայնինգ»-ը խոշոր հարկատուների ցանկից անհետացել է. «Ժողովուրդ»

Կինը ԱԺ-ում «փակում է» «Շողակաթ» Հ/Ը-ն, նախկին ռեժիսոր ամուսինը՝ դրամաշնորհներ ստանում «Կինոյի հիմնադրամում». «Ժողովուրդ»

Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև. «Փաստ»

Հետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններին․ «Հրապարակ»

Սյունիքում սկսել են «խաղաղության» քարոզը․ «Հրապարակ»