Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նույն հողամասը 2022 թվականի հայտարարագրով ձեռք է բերվել 2014-ին, 2023 թվականի հայտարարագրով` նվիրատվություն է 2016 թվականից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հարբեցողության պատճառով նախկինում վարորդական վկայականից զրկված ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ՔՊ-ականներից առաջիններից է, որ ներկայացրել է 2025 թվականի հայտարարագիրը։

Այսպիսով, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտարարագրել է մեկ անշարժ գույք՝ հողամաս, որը 2016 թվականին նվիրատվություն է ստացել Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում։

Նույն հողամասը Ղահրամանյանի՝ 2022 թվականի հայտարարագրում նշված է, թե ձեռք է բերված 2014 թվականին, իսկ 2023 թվականի հայտարարագրում այն դարձել է նվիրատվություն՝ ստացած 2016 թվականին։Այս պատգամավորը անտուն ՔՊ-ականներից է, ով 2018 թվականի հեղափոխությունից 1-2 տարի անց դարձել է տան տեր։

Նա 2018 թվականից հետո ձեռք է բերել նոր բնակարան Երևանում։ Բացի տան տեր դառնալուց, Ղահրամանյանը 2020 թվականին ձեռք է բերել նաև Audi մակնիշի ավտոմեքենա 2008 թվականի արտադրության։2025 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի, շահերի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 245 հազար 884 դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է գրեթե 400 հազար դրամով։Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 մլն 200 հազար դրամ և 4,5 հազար դոլար։

Կանխիկ դրամական միջոցները նախորդ տարվա համեմատ ավելացել են գրեթե 2 մլն դրամով։

Պատգամավորի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 148 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից։

Հաշվետու տարվա եկամուտը նախորդ տարվա համեմատ նվազել է, գրեթե 30 մլն դրամով։Նախորդ տարի պատգամավորը ստացել է եկամտահարկի վերադարձ, սակայն 2024 թվականին այն այլևս չկա։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 31 մլն 462 հազար դրամ, որը անշարժ գույքի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Հիշեցնենք, որ 2023 թվականին ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը զրկվել էր վարորդական իրավունքի վկայականից՝ հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով:

Մամուլը գրել էր, որ պատգամավորն իր մեքենայով տեղափոխելիս է եղել ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավորի՝ Ռուստամ Բաքոյանին, ու ընկել է պարեկների թակարդը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը Մոսկվային
Արին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք
Հարրին կզրկվի՞ արքայազնի տիտղոսից․ ի՞նչ է պնդում Ուիլյամի մասին նոր գիրքը
Փաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել
Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. Մարուքյան
Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի Սահմանադրությանը
HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցով
Կարևոր
Նոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում
Թրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն
ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր
ՀՀ-ն զիջում է TRIPP-ը, փոխարենը ստանում անորոշություն․ սա զիջումներ է՝ առանց խաղաղության․ Աբրահամյան
Նոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան
Ընտրությո՞ւն է ուզում, թող վաղը հրաժարական տա․ ինչո՞ւ է ձգձգում․ Խաչատրյան
«Վճռական հաղթանակ»․ Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
Արցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը
Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան
Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին
Ուղիղ․ Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Ինչպե՞ս եք թույլ չտալու ընդդիմությանը խորհրդարան անցնել․ հարց՝ ՔՊ-ականներին
Կամ ընդդիմությունը կտա անհրաժեշտ 6 ձայնը, կամ կգնանք արտահերթ ընտրությունների

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջ

300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի

ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում

Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի»

Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում

Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը

Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ

Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվում

Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է

Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ

«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին

Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում

Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն

Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել

Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին

Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»