Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը


Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվում են Ղազախստանի մշակույթի օրեր։

Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան պետական պատկերասրահի տնօրեն Գուլաիմ Ժումաբեկովան, «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ղեկավար Նարինե Միքայելյանը, «Խաբար» գործակալության վարչության նախագահները։

Ղազախստանի մշակույթի օրերը մեկնարկել են կինո «Մոսկվա»-ում ղազախական ֆիլմերի օրերով․ բացմանը ցուցադրվել է Ռ. Աբդրաշևի «Ղազախական խանություն. ոսկե գահը» ֆիլմը։ Ղազախական ֆիլմերի օրերին կցուցադրվեն վերջին տարիներին ստեղծված խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։

Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկաներին շնորհավորել է Հայաստանում ղազախական ֆիլմերի օրերի մեկնարկի կապակցությամբ և նշել․ «Հայաստանի մշակույթի օրերը Ղազախստանում նշել ենք մեծ շուքով, ջերմ ու հաճելի տպավորություն ունենք ղազախ հանդիսատեսից ու գործընկերներից: Խորհրդանշական է Ղազախստանի մշակույթի օրերի մեկնարկը Կինոմոսկվայում՝ ղազախական ֆիլմերի ցուցադրությամբ, քանի որ ընդամենը երկու օր առաջ նշում էինք Հայ կինոյի 102-ամյակը: Կինոն ամենաերիտասարդ արվեստն է, որի շնորհիվ ժողովուրները ճանաչում են միմյանց ավանդույթները, արժեհամակարգը, խնդիրներն ու հոգսերը, արվեստն ու մտածելակերպը: Ուրախ ենք ընդունել ղազախ գործընկերներին և բացահայտել ղազախական մշակույթը հայ հանրության համար»:

Ապրիլի 18-ին Ղազախստանի պատվիրակությունը Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորությամբ այցելել է Երևանի պետական համալսարան՝ ծանոթանալու Աբայ Կունանբաևի անվան ղազախական գրականության, պատմության և մշակույթի կենտրոնի գործունեությանը։


Հանդիպման ընթացքում ներկայացվել են ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի աշխատանքները՝ կապված հայ-ղազախական մշակութային առնչությունների և ԵՊՀ-ում ղազախերենի դասավանդման գործընթացի հետ:


Երկուստեք նշվել է այն հիմնարար ու մնայուն հրատարակությունների կարևորությունը, որոնք լույս են տեսել վերջին տարիներին ԵՊՀ մասնագետների խմբագրությամբ, թարգմանությամբ, առաջաբանով կամ վերջաբանով, պատմաբանասիրական մանրամասն ծանոթագրություններով։ Այդ համատեքստում մասնավորապես կարևորվել են ղազախական գրականության հայերեն անթոլոգիան, Մ. Աուեզովի «Աբայ» վեպ-էպոպեայի նոր խմբագրությունը, Աբայի «Սև խոսքեր» ստեղծագործության հայերեն առաջին թարգմանությունը, ղազախական ժողովրդական հեքիաթների հայերեն առաջին հիմնարար ժողովածուն:

 
Նույն օրը Ղազախստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունն այցելել է նաև Հայաստանի ազգային գրադարան, որտեղ գործում է ղազախական գրականության անկյուն:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ պատվիրակությունը շրջայց է կատարել գրադարանի թամանյանական մասնաշենքում։ Հայաստանի ազգային գրադարանի գլխավոր ընթերցասրահի ղազախական գրականության անկյունը պատվիրակության անդամների կողմից համալրվել է նոր գրականությամբ։ Ազգային գրադարանի գրատպության թանգարանում պատվիրակության անդամները ծանոթացել են հայ գրատպության պատմությանը և նշանավոր տպագրիչների թողած ժառանգությանը։

Լրահոս

ԻԻՀ գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունը դարձավ աննախադեպ մեծ իրադարձություն. Խալիլ Շիրղոլամի
41 երկրների ղեկավարներ են ամենաբարձր մակարդակով մասնակցել Խամենեիի հուղարկավությանը. Խալիլ Շիրղոլամի
ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
Էրդողանի կինը թույլ չի տվել Մակրոնին համբուրել իր ձեռքը
«Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել
ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ»
Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին
«Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին
«Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները
Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության. «Ժողովուրդ»
ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակը
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին
Արգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց Եգիպտոսին
Ռյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ում
ԵՄ-ն հայտարարում է Ուկրաինային նոր ֆինանսական աջակցության մասին
Հայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել չթողնել Ուկրաինային դաշինքից դուրս
Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան

Լրացուցիչ նորություններ

...

Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ

«Միայն պետք է արտասանել Արցախի անունը, և նրանք պատրաստ են օգնել». Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը հերթական առիթն էր, որ արցախցիները հանդիպեցին միմյանց

NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона Геворгяна

«Ցեղասպանության ավարտը».Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը

Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում

«Զոհ աստվածներին». պատահական զբոսանքը Նորվեգիայում հանգեցրել է սենսացիոն գտածոյի

Գիտնականները պարզել են, որ դեպրեսիայի պատճառը կարող է լինել նեանդերտալյան գեները

Գիտնականները բացատրել են «վեցերորդ զգայարանի» երևույթը

Գիտնականները սաթի մեջ հայտնաբերել են անսովոր սարդակերպ, որը թվագրվում է 35 միլիոն տարվա վաղեմությամբ

Գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր մարդու ուղեղը «լարված» է երաժշտության հետ ծննդյան պահից

Գիտնականները պարզել են, որ պղպեղի տերևները կարող են դանդաղեցնել ճարպի նստեցումը

2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար

ՆԱՍԱ-ն պատրաստում է տեխնոլոգիական բազա դեպի Մարս թռիչքների համար

«Մենք գրեթե աղետ ունեցանք»․ NASA-ի ուշացած խոստովանությունը

Գիտնականները զգուշացնում են ֆիթնես հավելվածների հոգեկան առողջության համար ռիսկերի մասին

Գիտնականները պարզել են, թե ինչպիսի քայլվածք է «բացահայտում» ինքնավստահ տղամարդուն

Գիտնականները հարաբերություններում հոգեոպաթիայի թաքնված նշան են հայտնաբերել

Գիտնականները գտել են շագանակագեղձի քաղցկեղի գեները «անջատելու» միջոց