Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Որ քաղաքներն են ավելի հարմար ծնողների համար, իսկ որոնք՝ միայնակների. գիտնականները նկատելի տարբերություններ են հայտնաբերել



Constructor University-ի գիտնականների մասնակցությամբ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաների ծնունդն ու ընտանեկան կարգավիճակի փոփոխությունը էապես ազդում են այն բանի վրա, թե մարդիկ որտեղ են ապրում, աշխատում և օգտվում քաղաքային ծառայություններից։ Աշխատանքը հրապարակվել է npj Complexity ամսագրում։

Հետազոտողները վերլուծել են ԱՄՆ-ի մարդահամարի տվյալները և OpenStreetMap-ից ստացված քաղաքային ենթակառուցվածքների մասին տեղեկությունները՝ պարզելու համար, թե ընտանիքի կազմն ինչպես է ազդում ամենօրյա ճանապարհորդությունների արժեքի և դպրոցների, բուժհաստատությունների, խանութների ու այլ անհրաժեշտ օբյեկտների հասանելիության վրա։

Պարզվել է, որ ծնողները հաճախ պատրաստ են ավելի շատ ժամանակ ծախսել աշխատանքի ճանապարհին, որպեսզի ապրեն ավելի մոտ դպրոցներին, բուժհաստատություններին և ընտանիքի համար կարևոր այլ օբյեկտներին։ Այսպիսով, երեխայի ծնունդից հետո աշխատանքի վայրից հեռավորության և քաղաքային ենթակառուցվածքների հասանելիության միջև եղած սովորական հավասարակշռությունը փոխվում է։

Հեղինակները կարծում են, որ դա կասկածի տակ է դնում քաղաքաշինական պլանավորման ավանդական մոտեցումը, որի դեպքում քաղաքը նախագծվում է ինչ-որ «միջին» բնակչի կարիքները հաշվի առնելով։ Հետազոտողների կարծիքով, տարբեր ընտանեկան կարգավիճակ ունեցող մարդիկ քաղաքը տարբեր կերպ են օգտագործում, ուստի նրանց կարիքները պետք է առանձին հաշվի առնել։

«Մեր աշխատանքը նախ և առաջ կոչ է անում քաղաքաշինարարներին նախագծել քաղաքները՝ ելնելով մարդկանց իրական կարիքներից, — հայտարարել է հետազոտության համահեղինակ, Constructor University-ի դոցենտ Մարիանա Մասեդոն։ — Անհրաժեշտ է հաշվի առնել տարբեր ժողովրդագրական խմբերի վարքագծային տարբերությունները, որպեսզի ստեղծվեն ավելի արդար և գործառնական քաղաքներ»։

Հետազոտությունը նաև ցույց է տվել ամերիկյան քաղաքների միջև նկատելի տարբերություններ։ Մի շարք ցուցանիշներով Նյու Յորքն ու Չիկագոն ավելի հարմար են եղել ծնողների համար, մինչդեռ Հյուսթոնն ու Վիրջինիա Բիչը՝ միայնակ բնակիչների համար։ Ցինցինատին և Չիկագոն նույնպես առավելություններ են ցուցադրել երեխաներ ունեցող ընտանիքների համար, իսկ Շառլոթն ու Ատլանտան՝ ամուսնական զույգերի համար։

Միևնույն ժամանակ հեղինակները շեշտում են, որ ծնողների համար հարմար ենթակառուցվածքը սովորաբար օգտակար է նաև մյուս բնակիչների համար։ Ավելի անվտանգ ճանապարհները, քայլելու համար հարմար թաղամասերը, այգիներն ու առօրյա օգտագործման հասանելի օբյեկտները քաղաքն ավելի հարմարավետ են դարձնում՝ անկախ մարդու ընտանեկան կարգավիճակից։

Հետազոտողները նախատեսում են ստուգել իրենց մոդելը ԱՄՆ-ից դուրս։ Նրանց կարծիքով, արդյունքները կարող են էապես տարբերվել եվրոպական քաղաքներում, որտեղ կառուցապատման խտությունն ավելի բարձր է, հասարակական տրանսպորտի ցանցն ավելի զարգացած է, իսկ դպրոցները, խանութներն ու այլ ծառայություններն ավելի հաճախ տեղակայված են անմիջապես բնակելի թաղամասերում։


Լրահոս

Կամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին օրակարգն է, այլ երկրների դիտարկումները չեմ մեկնաբանի․ փոխնախարար
ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան
Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան
Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցը
Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար
Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան
Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու
Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը
Յուրաքանչյուր բնակչի ձայն համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ
Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը
Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին
Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների
Ով է ուղեկցելու Փաշինյանին
Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից
Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում
Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել

Լրացուցիչ նորություններ

...

Չինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին

Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը

0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը

Յուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքը

Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ

«Мелодии любимого города». Москва приглашает на выставку к юбилеям Арно Бабаджаняна и Микаэла Таривердиева

Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը

Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար

Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը

Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ)

Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար)

Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год

Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր

«Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցին

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը