Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Ազգային ժողովում ի՞նչ էր ասում Փաշինյանը՝ խոսքը զուգահեռելով մարմնի ու ձեռքերի «պարային» շարժումներով կամ ինտենսիվ թափահարումներով: Դե, շատ բան էր ասում, լիքը՝ ջուր, լիքը՝ մանիպուլ յացիա, լիքը՝ պաթոս, որոնք, կարծես, մեկ նպատակ ունեին՝ քննարկեք ինձ, ասեք՝ ինչ ուզում եք, կարևորը՝ ցավոտ հարցերի մասին քննարկում չլինի: Այդ ամենին անդրադառնալն անլուրջ կլիներ: Բայց մի թեմա, ամեն դեպքում, ականջ սղոցեց:

Վարչապետի պաշտոնն զբաղեցնողն ասում էր, թե ընդդիմադիրներն իրեն ու իր կառավարությանը, իբր, մեղադրում են, որ իրենք «բյուջե են լցնում»: Հա, ու խոսում էր այնպես ու այնպիսի համոզված տոնայնությամբ, թե «նախկիններն», իբր, պետական բյուջեն չէին «լցնում» կամ դատարկ էին թողնում:Միանգամից հստակեցնենք, որ Փաշինյանի այդ պնդումները, մեղմ ասած, սուտ են: «Նախկինները» նույնպես կարողանում էին «բյուջե լցնել», ավելին, օրինակ՝ 1998-2008 թվականների միջակայքում ՀՀ բյուջեի «տարողությունը» գրեթե տասնապատկվել է, մի քանի հարյուր միլիոն դոլարից հասնելով շուրջ 2,5 միլիարդ դոլարի: Սա, եթե չխոսենք համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) թռիչքաձև աճից՝ նույն 1998-2008 թվականներին:Երկրորդ, որ տվյալ պարագայում ավելի էական է. ոչ մի ընդդիմադիր գործիչ կառավարությանն ու այն գլխավորող Փաշինյանին չի քննադատում այն բանի համար, որ վերջինները զբաղվում են պետական բյուջեի մուտքերն ապահովելով: Դա, մեր մեջ ասած, գործադիր իշխանության, իր ֆինանսահարկային կառույցների անմիջական աշխատանքային պարտավորություններից մեկն է: Այնպես որ, Փաշինյանը մանիպուլ յացիա է անում, պարզ ասած՝ խեղաթյուրում է իրականությունը:

Պետական բյուջեի մուտքերն ապահովելու, Փաշինյանի բառամթերքով ասած՝ «լցնելու» մեջ, ինքնին, վատ բան չկա: Դա, անխոս, կարևոր է ու անհրաժեշտ: Բուն հարցը (նաև մեղադրանքները, ինչը խեղաթյուրում էր Նիկոլ Փաշինյանը) այն է, թե ինչպե՛ս ու ինչի՛ (կամ ինչերի) հաշվին է լցվում այդ բյուջեն:

Մյուս հարցն էլ այն է, թե ինչի (կամ՝ ինչերի) միջոցով է արվում դա, առավել ևս՝ ինչի (ինչերի) վրա են ծախսվում պետական բյուջեում հավաքված գումարները: Ի վերջո, «բյուջեն լցնելը» ինքնանպատակ չէ: Ո՛չ մի կերպ ինքնանպատակ չէ:Նիկոլ Փաշինյանն ու իր քպական կառավարությունը բյուջեն լցնելու համար ավելի ու ավելի ամուր են սեղմում հասարակության, հատկապես փոքր ու միջին բիզնեսի պարանոցը պարուրած հարկային վզափոկը (թող ներեն մեզ «հերոս-հարկատուները» այդ արտահայտության համար): Ու այն, որ բիզնեսը, տնտեսվարողները, մեծ հաշվով՝ հասարակությունը շնչահեղձ է լինում օրեցօր ավելացող հարկերից ու տուրքերից, ամենից ցայտուն վկայում են նույն կառավարության թիվ 1 մասնաշենքի դիմաց օրումեջ տեղի ունեցող բողոքի ցույցերն ու ակցիաները:Մենք դեռ չենք խոսում «տեղական վճարների» դրակոնային ավելացումներից, տուգանքներից, այլ նմանօրինակ նկրտումներից, քաղաքացիների դեմ, պատկերավոր ասած՝ մի գրպանից մյուս գրպանը թղթադրամը «տեղափոխելու» վրա հարկեր սահմանելու իշխանական ցանկություններից:

Չենք խոսում ուղեվարձի, «կամիր գծերի» թանկացումից, բառացիորեն ամեն ինչից «կոպեկ քերելու» իշխանական գործելակերպից:Այսինքն, Փաշինյանի իշխանությունը ինչի՞ հաշվին է «բյուջեն լցնում»: Լցնում է ոչ մի կերպ չարդարացված, չհիմնավորված, արհեստականորեն բարձրացված հարկերի, տուրքերի ու, չմոռանանք, երկրի պարտքը կտրուկ ավելացնելու հաշվին:Լավ, իսկ ինչո՞ւ է կառավարությունը դիմում նման քայլերի: Վերջին հաշվով, այնտեղ հո բոլոր աշխատասենյակներում «ամբիոնապարերով» չեն զբաղվո՞ւմ, գոնե մի քանի մասնագետ պետք է լինի: Պետք է, ու կան: Իսկ մասնագետները դառնությամբ արձանագրում են, որ ռեէքսպորտի «հեքիաթն» ավարտվում է, իսկ բյուջեի եկամուտները՝ նվազում: Դրա հետևանքով բյուջեի դեֆիցիտը, շատ հնարավոր է, վերածվի լիակատար ճեղքվածքի: Այստեղ նույնիսկ արտաքին պարտքի ավելացումը կարող է չօգնել, քանի որ դրա մի մասն էլ գնում է դրանից առաջ վերցրած մյուս վարկերի սպասարկմանը:

Հայաստանի տնտեսությունն այսօր իսկապես վարկային ասեղի վրա նստած անհուսալի վարկառուի է հիշեցնում, որ պարտք է վերցնում՝ այլ պարտատերերին վճարելու համար: Լավ, ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը նորանոր պարտքեր անում, ինչո՞ւ է հարկային բեռն ավելացնում: Գաղտնիք չկա. հարկային բեռն ավելացնում են, որովհետև բյուջեի մուտքերի ապահովման, իրական տնտեսական աճի վրա հիմնված եկամուտների սպասումներ չունեն:Ու մարդիկ մի կերպ, ինչպես ասվում է՝ ճռռալով, մուծում են հարկերն էլ, տուրքերն էլ: Միայն տնտեսվարողները չէ: Մնացած բոլորս էլ վճարում ենք բարձրացած գների, թանկացած ծառայությունների միջոցով: Վերջին հաշվով, այդ ամենը մեր գրպանից ու, ինչպես սիրում են ասել, ժողովրդի ջանից է գնում:Իսկ ո՞ւր են գնում այդ գումարները, ինչի՞ վրա են ծախսվում «հերոս-հարկատուների»՝ այդքան զոհողություններով վճարած հարկերը: Դա էլ գաղտնիք չէ:

Օրինակ՝ ահռելի միջոցներ են ծախսվում Փաշինյանի կեցավայրի ու նրա «ընտանյոք» գործուղումների վրա, Փաշինյանի թիկնազորքի սպասարկման ու անհրաժեշտ վառելիք-մեքենաների վրա: Ահռելի միջոցներ են մսխվում նրա թիմակիցների տուրիստական «գործուղումների» վրա, էլ ավելի շատ՝ իշխանական այդ ամբողջ «բանակին» անիմաստ պարգևավճարումների վրա: Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ու մյուս քպականների բարեկեցության վրա:Մի խոսքով, ոչ մեկը չի ասում, թե բյուջեն լցնելը, առհասարակ, վատ բան է: Հակառակը՝ դա կարևոր է: Բայց դրա համար էլ ձև կա, այլ ոչ թե՝ բոլորին հարկերով խեղդելով, ճնշելով, սնանկացնելով:

Ո՞ւմ է պետք «լցված» բյուջեն, եթե դրա հետևանքով պետք է տասնյակ հարյուրավոր, հազարավոր տնտեսվարողներ սնանկանան, փակեն բիզնեսը, դառնան անգործ, բազմաթիվ քաղաքացիներ էլ՝ գործազուրկ: Ի՞նչ շահ «բյուջե լցնելուց», եթե դրա հետևանքով մարդկանց իրական եկամուտները պիտի նվազեն, մարդիկ պիտի նստեն «չոր վերմիշելի» ու «զտած ձեթի» վրա, իսկ որպես «պարգև» ստանան հեռուստաէկրանային տեսարան՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի «ամբիոնապարով»..

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը
ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն
Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել
ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ
Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը
Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին