Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Որևէ իրավական ակտով որևէ միջանկյալ ժամանակահատված չի տրամադրվել. սպասվում են բողոքի զանգվածային գործողություններ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին կառավարության մոտ բողոքի ակցիաներ են իրականացնում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները: Նրանք հավաքել են ավելի քան 2300 ստորագրություն՝ ընդդեմ փոքր և միջին բիզնեսի համար նոր օրենսդրության ներդրման։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շրջանառության հարկի դրույքաչափը տարեսկզբից կրկնապատկել է՝ առևտրային սուբյեկտների համար՝ 5 %-ից դարձնելով 10 %, արտադրության համար՝ 3,5 %-ից 7%:

Հայտարարվել էր, որ սահմանվում է անցումային շրջան՝ մինչև հուլիսի 1-ը, որպեսզի շրջանառության հարկ վճարող տնտեսվարողները կարողանան հարկային ցածր բեռի սահմաններում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերած ապրանքային մնացորդները: Սակայն գործարարները նշում են, որ այդ «անցումային շրջանը» կամ, այլ կերպ ասած, «միջանկյալ ժամանակահատվածը» չի գործում:Աուդիտորների պալատի նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ որևէ միջանկյալ ժամանակահատված չի տրամադրվել որևէ իրավական ակտով. «Դա ընդամենը եղել է իշխանության հերթական կեղծիքն ու սուտը, որպեսզի մարդկանց դժգոհությունը կարողանան որոշակիորեն զսպել և նվազեցնել:

Ինչպես տեղի է ունեցել հարկերի բարձրացումը, այդպես շարունակվում է: Գույքագրման վերաբերյալ փորձում էին վարչարարական ինչ-որ փոփոխություն անել: Հունվարի մեկի դրությամբ փոքր և միջին կամ միկրո ձեռնարկատերերը պետք է գույքագրում իրականացնեին, դրանից հետո սկսվեր փաստաթղթավորումը: Կան ապրանքներ, որոնք ձեռքբերման ժամանակ չեն կարողանում փաստաթուղթ ստանալ, օրինակ՝ գյուղատնտեսական արտադրանքը, թանկարժեք մետաղների առք ու վաճառքը և այլն, եթե ֆիզիկական անձից է ձեռքբերում կատարվում: Խոստում տվեցին, որ մինչև ապրանքային մնացորդի՝ նախորդ տարիներից կուտակվածի սպառումը թույլատրեն այդքան հատվածով նվազեցում իրականացնել: Բայց իրավական ակտում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Դա վերաբերում էր միայն առևտրի ոլորտին՝ առք ու վաճառքի գործունեությանը, այսինքն՝ ծառայությունների, արտադրության և մնացյալի պարագայում որևէ քայլ չի արվել»:Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում բողոքի զանգվածային գործողություններ են նախատեսվում. ՓՄՁ ներկայացուցիչները մի շարք ակցիաներ կիրականացնեն. նրանց համոզմամբ, այս օրենքը պարզապես սպանում է փոքր ու միջին բիզնեսը: Ըստ էության, ձևավորվում է ընդգծված հակաիշխանական լուրջ օջախ, որը կարող է դառնալ այս իշխանությունների վերջնական կործանման հիմնական «մեխերից» մեկը:

Սակայն իշխանությունները շարունակում են իրենց անձնական բարեկեցության ճոխ ծախսերի բեռը դնել ժողովրդի, այդ թվում՝ փոքր ու միջին բիզնեսի վրա:

Լրահոս

Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին