Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բնապահպանական վիճակի ռեյտինգով Հայաստանը շատ ավելի բարձր հորիզոնականներում է, քան մեր հարևան երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.Ադրբեջանական մեդիան ու, այսպես կոչված, «բնապահպանական» ՀԿ-ները, որոնք բոլորն էլ այդ երկրի իշխանությունների «տակ» են և վերջիններիս հրահանգով են աշխատում, շարունակում են հետևողականորեն թիրախավորել Հայաստանի հանքարդյունաբերությունը: Օրինակ՝ ասում են, թե, մասնավորաբար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աղտոտում է Արաքս գետը:Ադրբեջանական շինծու ՀԿ-ները կոչ արել Հայաստանին՝ մոնիթորինգ իրականացնել, իսկ վերջերս էլ Կանադայում բնակվող իրանցի «իրավապաշտպանը» հոդված է գրել Արաքս գետի աղտոտման մասին՝ այդ հարցում մեղադրելով մեր երկրի հանքարդյունաբերական ընկերություններին և Մեծամորի ԱԷԿ-ին։ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն, անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ Հայաստանի Հանրապետությանը և, մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտին ուղղված այս մեղադրանքներին, ասում է՝ ակնհայտ է, թե ինչու է մեր հարևան թշնամի երկիրն այդ հարցն անընդհատ բարձրաձայնում: «2022 թվականին բնապահպանական թեման առաջ քաշելով՝ կապված Արցախում գործող հանքարդյունաբերական ձեռնարկության հետ, փակեցին Լաչինի միջանցքը, սկսվեց Արցախի շրջափակումը: Իմ համոզմամբ, այս թեման օգտագործում են Հայաստանի Հանրապետության վրա ճնշում գործադրելու համար, որովհետև ունեն իր չափերով ոչ պակաս նավթագազային արդյունաբերություն, որի ազդեցությունը շատ ավելի մեծ է շրջակա միջավայրի, այդ թվում՝ Հայաստանի վրա: Իրենց գործունեությունը Կասպից ծովում՝ կապված նավթային արդյունաբերության հետ, ազդեցություն է թողնում մեր ամբողջ Հարավկովկասյան տարածաշրջանի վրա, այն լոկալ բնույթ չի կրում: Մշտապես նշել եմ, որ ադրբեջանցիները, իրենց երկրի շահերից ելնելով, կարող են նման բաներ խոսել, բայց միշտ զարմացել եմ մեր ՀԿ-ների գործունեության մասով: Հայկական բնապահպանական ՀԿ-ները չեն բարձրաձայնում այն խնդիրները, որոնք Հայաստանում առաջանում են Ադրբեջանի արդյունաբերական գործունեության հետևանքով, խոսքը մասնավորաբար նավթագազային գործունեության ու, ըստ այդմ, ջրային ռեսուրսների օգտագործման մասին է:

Մեր ՀԿ-ներն ավելի շատ խոսում են մեր ներքին խնդիրների մասին: Դա ընդունելի է և հասկանալի, պետք է խոսեն, ոչ ոք չի ասում լռեն, բայց թող Ադրբեջանի պես խոսեն նաև այն խնդիրների մասին, որոնց ազդեցությունը մենք ենք զգում:Պետք է հավասարակշռված լինենք այս առումով և փորձենք մշտապես ցույց տալ, որ Ադրբեջանի ազդեցությունն ու վնասը շատ ավելի մեծ է, քան մեր ազդեցությունը: Կան միջազգային հետազոտություններ, որտեղ նշվում է երկրի դիրքը բնապահպանական ցուցանիշներով: Բնապահպանական վիճակի ռեյտինգով Հայաստանը շատ ավելի բարձր հորիզոնականներում է, քան մեր հարևան երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը և Վրաստանը: Կա օբյեկտիվ գնահատական, որով տեսնում ենք՝ շատ ավելի բարենպաստ վիճակում է մեր ազդեցությունը բնության վրա, քան իրենց մոտ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ջհանյանը:

Հավելում է՝ ադրբեջանական կողմը գիտի, որ իր թեզերը հիմնազուրկ են: «Բայց շատ հետևողական են և ճիշտ են գործում իրենց երկրի տնտեսական շահերը պաշտպանելու և մեզ տնտեսական վնաս հասցնելու հարցում: Պետք է օբյեկտիվ լինենք այս հարցում և անընդհատ ցույց տանք, թե որտեղ են իրենք սխալ, որտեղ են իրենց խնդիրները: Չմտնենք սուբյեկտիվ դաշտ, օբյեկտիվ դաշտում մնալով՝ ցույց տանք, որ Հայաստանն ավելի լավ վիճակում է այս հարցում, քան Ադրբեջանը»,-եզրափակում է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը:

Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին