Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխանությունները նվազագույն աջակցություն են վայելում. ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթը ներկայացնում է սոցիոլոգ, «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանի հեղինակային հոդվածը՝ հայաստանյան քաղաքական դաշտի իրողությունների վերլուծությամբ՝ հիմնված հենց հիմնադրամի ու հոդվածի հեղինակի ուսումնասիրությունների և հարցումների վրա:

Հանրային ընկալումներում մի պիտակավորված պնդում կա, որ «քաղաքականությունը անբարոյականություն է», բայցև մարդիկ ոչ միայն հետևում ու մասնակցում են քաղաքական գործընթացներին, այլև իրենց վրա ուղղակիորեն կրում են իշխանությունների վարած քաղաքականության հետևանքները։

Մեկ այլ տարածված պնդում կա՝ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», ինչը երբեմն հանրային-քաղաքական հարցերի շուրջ դիրքորոշում չհայտնելու և քաղաքականության վերաբերյալ զրույցից խուսանավելու միջոց է։

Քաղաքականությամբ ակտիվորեն հետաքրքրվում է հարցվողների ընդամենը 31,5 %-ը, ընդ որում, որքան բարձր է տարիքը, նույնքան բարձր է հետաքրքրությունը։ Այդուհանդերձ, նույնիսկ քաղաքականությամբ չզբաղվողները այս կամ այն կերպ սպառում են քաղաքական տեղեկատվությունը, երբեմն էլ դառնում մանիպուլ յացիաների ու քարոզչության զոհը։Իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ աջակցությունը բացահայտելու համար պարբերաբար տրվում է հարցը՝ ՀՀ իշխանությունները ճի՞շտ, թե՞ սխալ քաղաքականություն են վարում։Ամփոփելով 2023 թ. դեկտեմբերից մինչև 2025 թ. փետրվարն իրականացված հետազոտությունների արդյունքները՝ պարզ է դառնում, որ.

1. Չկողմնորոշվածները ի սկզբանե զգալի մաս են կազմում 2023 թ. դեկտեմբերին՝ 33.1%, իսկ 2024 թ.մարտին` արդեն 25,5 %, և այդպես անկում է ապրել՝ 2025 թ. փետրվարին հասնելով մինչև 5 %: Սա ցուցիչ է, որ քաղաքական տեղեկատվական հոսքերի ակտիվացմանը զուգահեռ հարցվողները սկսում են որոշակիացնել իրենց դիրքորոշումները։

2. ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը սխալ համարողները կամ հակաիշխանականությունը 2023 թ. դեկտեմբերին բավականին ցածր մակարդակում էր՝ 30,4 %, սակայն գործող իշխանությունների վարած քաղաքականության, չարդարացված սպասելիքների, պարբերական ձախողումների պատճառով, ինչպես նաև հակաիշխանական գործընթացների ավելացման և ակտիվացման հետևանքով անմիջապես աճեց՝ ամբողջ 2024 թվականի ընթացքում մնալով 45-55 %-ի միջակայքում, իսկ 2025 թվականի փետրվարին արտաքին քաղաքականությունը սխալ համարողները դարձան 64 %, իսկ ներքին քաղաքականությանը անհամաձայն հարցվողները՝ 74,2%:

3. ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ճիշտ համարողների կամ պրոիշխանականների մասնաբաժինն ի սկզբանե զգալի էր՝ 2023 թ. դեկտեմբերին՝ 38,3 %: Այնուհետև «Ադրբեջանին անկլավների զիջման» թեման հանրային ընկալումներում կտրուկ իջեցրեց իշխանության աջակցությունը՝ 2024թ.մարտին հասցնելով 21,2 %, սակայն քաղաքական իշխանությունների ահռելի տեղեկատվա-քարոզչական ջանքերի արդյունքում և «Տավուշը՝ հանուն հայրենիքի» հակաիշխանական շարժման վերջնական հաջողության չհասնելու հետևանքով իշխանությունների աջակցությունն սկսեց վերագտնել իր դիրքերը՝ 2024 թ. հուլիսին հասնելով 38,8 %։ 2025 թ. մեկնարկից ՀՀ իշխանություններն ակտիվ պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանին հերթական զիջումների, համընդհանուր պարտադիր հայտարարագրման, Երևանում տրանսպորտի գնի թանկացման և այլնի վերաբերյալ, իսկ վերջին ամիսների աշխարհաքաղաքական փոփոխությունները հայաստանցիների մեծամասնության շրջանում դրական հույսեր չեն առաջացնում։

Արդյունքում. իշխանությունների արտաքին քաղաքականության աջակցությունը 10 %-ով նվազում է՝ դառնալով 32,2%, իսկ ներքին քաղաքականությանն աջակցում է հարցվողների ընդամենը 21,4 %-ը։Համադրելով վերջին մեկուկես տարվա քաղաքական իրադարձություններն ու հասարակական կարծիքի դինամիկան՝ արձանագրում ենք մի շարք իրողություններ.1. Քաղաքական իրադարձությունների ակտիվ փուլում հասարակությունն սկսում է առավել ակտիվորեն սպառել քաղաքականությունը, արդյունքում դիրքորոշումները որոշակիանում են, և, ըստ այդմ, մեծանում է բևեռացումը։ Ակտիվ սպառումը բերում է քաղաքական թեմաների վերաբերյալ հասարակական պահանջարկի մեծացման։ Արդյունքում՝ որ կողմը ավելի մեծ տեղեկատվական ռեսուրս ունի, ավելի ծավալուն և թիրախային տեղեկատվական հոսքեր է կառավարում, նա էլ ապահովում է առաջարկը՝ տեղեկատվական քարոզչության տեսքով։2. Նույնիսկ բարձր հեղինակությամբ գործիչը իշխանությունների ցածր աջակցության պայմաններում կարող է մտնել քաղաքական թատերաբեմ ու չհաջողել։ Քանզի մի քանի հասարակական բնազդների վրա հիմնված քարոզչական ծուղակներով հեղինակազրկում և փոշիացնում են քաղաքական շանսը։ «Նախկինների վերադարձի», «պատերազմի վերսկսման վտանգի», «ռուսական ազդեցության» և այլ միֆերի միջոցով հանրային կարծիքը նեգատիվ են դարձնում որևէ պոզիտիվ քաղաքական սուբյեկտի նկատմամբ՝ լինի անձ, շարժում, թե կուսակցություն։

Զուգահեռաբար, մեկնարկային անհավասար պայքարում իշխանությունների ու հակաիշխանականների մրցակցության մեջ հակաիշխանական կողմը, բնականաբար, ավելի քիչ «հաղթանակների» հնարավորություն ու անխուսափելի սխալների մեծ հավանականություն ունի, ինչն էլ հանգեցնում է ոչ միայն տեղեկատվական դաշտում ձախողման, այլև դրա արձանագրման գետնի վրա։3. Կանխատեսելով նախընտրական տարվա հերթական ցիկլը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը կփորձեն օգտվել գործող իշխանության աջակցության ցածր մակարդակից։ Սակայն, եթե նախորդ տարիների դասերը չքաղեն, շտապեն «իշխանափոխության խոստում» տալ ու կազմակերպչական, ինտելեկտուալ, ֆինանսական անբավարար ռեսուրսներով չհաջողեն իրենց հերթական փորձը, հասարակության ընդդիմադիր սեգմենտը հուսալքության ու ապատիայի հերթական փուլի մեջ կմտնի։4. Արձանագրենք, որ ՀՀ գործող իշխանությունները յոթնամյա կառավարման ընթացքում նվազագույն աջակցությունն են վայելում։

Այսպիսի վարկանիշով ՀՀ իշխանությունները չեն կարող զգալիորեն բարելավել իրենց հեղինակությունը, չեն կարող միայնակ վերարտադրվել, իսկ կոալիցիայով վերարտադրվելու շանսերը ևս շատ քիչ են։

Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, որը հասարակության ընկալումներում առավելապես բացասաբար է ընկալվում, այս տեմպերով իշխանությունների հանրային աջակցությունը կշարունակի նվազել: 

Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին