Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է.

Դեռ խորհրդային տարիներին քաղաքացիներն իրենց հարցերը լուծելու համար հաճախ դիմում էին թաղային, քրեական հեղինակություններին, «օրենքով գողերին», որովհետեւ այդպես ավելի արագ էին հասնում իրենց ուզածին, քան իրավապահներին դիմելիս: Այդ երեւույթը պահպանվել եւ հասել է մինչեւ մեր օրերը։ Այսօր էլ մարդիկ երբեմն դիմում են գողականներին՝ իրավապահներին դիմելու փոխարեն, քանի որ, նախ, վերջիններիս նկատմամբ վստահություն չկա, եւ, հետո՝ եթե անգամ ինչ-որ գործողություններ անեն էլ, ապա ակնկալվող արդարությանը հասնելու համար տարիներ է պահանջվում։ Հոկտեմբերին՝ մի քանի օրվա տարբերությամբ, «օրենքով գողերին» դիմելու 2 դեպք է բացահայտվել․ «օրենքով գողերը» Կիլդիմ Արթուրին հանձնարարել են ստանալ 4 հազար 500 դոլար, եւ մյուսը` ինչ-որ հողատարածքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու համար։ Գողերի ու գողականների միջոցով հարցեր լուծելու պրակտիկան դեռ գոյատեւում է, չնայած 4 տարի առաջ ԱԺ-ն քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենք ընդունեց, որով քրեական աստիճանակարգի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու համար պատիժ սահմանվեց՝ 7-10 տարի ժամկետով։ Պատժի ենթակա է համարվում նաեւ գողականների ծառայությանը դիմելը:Աճե՞լ, թե՞ նվազել են «օրենքով գողերին» դիմելու դեպքերը, եւ ինչո՞ւ են քաղաքացիները նրանց վստահում իրենց հարցերի լուծումը, նոր օրենքը զսպող դեր խաղացե՞լ է։ Զրուցել ենք ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Աննա Մարգարյանի հետ։ «Իրականում նաեւ նախկին եւ գործող Քրեական օրենսգրքով էր դա նախատեսված... Պետք է անդրադառնանք՝ պրակտիկա ձեւավորվե՞լ է, թե՞ ոչ։ Մի քանի գործ է եղել, որը վերաբերել է «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացին, բայց թե որքանով դերակատարում ունեն, պետք է կրիմինոլոգիական հետազոտություն արվի եւ պրակտիկան օբյեկտիվ նայվի: Դրույթի աշխատել-չաշխատելու հետ կապված՝ ռեալ գիտական հետազոտության արդյունք է պետք: Դրույթները կան, նախատեսված են, այդ ուղղությամբ գործեր` քրեական վարույթների շրջանակում, եղել են, հիմա խնդրահարույց մի շարք հարցեր կան` դրույթների կիրառման հետ կապված: Այսինքն՝ թաղային հեղինակությանը ոչ միայն դիմելը, այլ նաեւ «օրենքով գողի» կարգավիճակի հետ կապված հարցեր կան: Մասնավորապես, երբ անձին նույն արարքի համար մեկ անգամ դատապարտում ես, հետո այդ անձը, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, շարունակում է նույն կարգավիճակն ունենալ, քանի՞ անգամ կարող են նրան պատասխանատվության ենթարկել: Նմանատիպ հարցեր կան, որոնք ավելի շատ տեսական մակարդակի են, քան բնակչության արձագանքի»։ 

Աննա Մարգարյանը որպես դիտարկում ասում է, որ կարծես իրավապահ մարմիններին դիմելու մակարդակը մի քիչ աճել է․ «Դժվար է ասել՝ ինչն է եղել ընդհանուր գործոնը, ազդարարման մեխանիզմնե՞րը, այդ դրույթների առկայությո՞ւնը, թե՞ ընդհանուր վերաբերմունքն իրավապահ մարմինների նկատմամբ։ Դատական պրակտիկայի արդյունքները թույլ չեն տալիս հետեւություններ անել, շատ քիչ են դրանք, մի քանի վարույթով չենք կարող ասել՝ արդյունավետ են եղել, թե չէ: Մնացածը պետք է միջավայրում նայենք՝ ի՞նչ հարցերով են դիմում, եթե դիմում են»։ Անդրադառնալով վերջին դեպքին, երբ հողատարածքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու համար քաղաքացին դիմել է «օրենքով գողին», Մարգարյանն արձագանքեց․ «Հողի սեփականությունը թաղային հեղինակությունը չէր լուծելու, պետք է դիմեր պետական մարմիններին, դատարանը կարող էր դերակատարում ունենալ, ի վերջո, պետք է գնալ կադաստրային մարմիններ․․․․ Նախկինում ավելի հաճախ դիմում էին անձնական բնույթի խնդիրների պատճառով կամ երբ դառնում էին խարդախության զոհ, հույս չունեին, որ պետությունն իրենց կօգնի, ավելի շատ ֆինանսական  միջոցները հետ բերելու առումով էին թաղային հեղինակություններին դիմում։ Հիմա ավելի պակաս է, այսինքն՝ եթե նախկինում ավելի շատ էի լսում, որ նման հարցեր կան, այս վերջին տարիներին նվազել է։ Ոչ թե նվազել է զուտ օրենքի դրույթների առկայության պայմաններում, այլ մարդիկ ավելի զգոն են դարձել»։ «Օրենքով գողն» անձնական շա՞հն է հետապնդում։ «Առանց շահի չեմ կարծում, որ կներգրավվեն, այն նախկին պատկերացումները, որ նրանք այլընտրանք են արդարադատությանը, կարծում եմ՝ վերջին տարիներին փոխվել են` վերաբերմունքի առումով»։

Լրահոս

Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու
Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»
Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել
Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել
Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը
Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան
ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին
Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»
Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»