Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գիտնականներն առաջին անգամ եղանակի կանխատեսում են արել առեղծվածային միջաստղային օբյեկտի համար


Բոստոնի համալսարանի ամերիկացի աստղագետները կազմել են SIMP 0136+0933 էկզոմոլորակի առաջին եղանակի կանխատեսումը։ Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի (JWST) վերլուծությունը ցույց է տվել, որ երկնային մարմինն ունի բարդ շերտավոր մթնոլորտ՝ երկաթի և հանքանյութերի ամպերով, ինչպես նաև բևեռափայլերով: Հետազոտությունը հրապարակվել է The Astrophysical Journal Letters (TAJL) գիտական ամսագրում:

SIMP 0136+0933-ը գտնվում է Կարինա միգամածությունում՝ Երկրից մոտավորապես 20 լուսատարի հեռավորության վրա: Այս օբյեկտը ոչ մոլորակ է, ոչ էլ աստղ։

«Այն չի պտտվում աստղի շուրջը, բայց նրա զանգվածն ավելի քիչ է, քան սովորական շագանակագույն թզուկը կամ «չհաջողված աստղը», - բացատրեց հետազոտության առաջատար հեղինակ Էլիսոն Մաքքարթին:

Գիտնականներն օգտագործել են JWST-ի սպեկտրոգրաֆները՝ օբյեկտը մոտ և միջին ինֆրակարմիր ալիքների երկարություններում դիտարկելու համար: Վեց ժամվա ընթացքում նրանք հավաքեցին մոտ 6000 տվյալների հավաքածու, ինչը թույլ տվեց նրանց ստեղծել լույսի կորեր, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես է փոխվում օբյեկտի պայծառությունը տարբեր ալիքների երկարություններում:

Տվյալների ուսումնասիրությամբ պարզվել է, որ SIMP 0136+0933-ի մթնոլորտը բաղկացած է մի քանի շերտերից՝ տորթ հիշեցնող։ Ստորին ամպի շերտը բաղկացած է երկաթից, միջին շերտը՝ մագնեզիումի հանքային ֆորստերիտից, իսկ վերին շերտը՝ բարձր բարձրության վրա գտնվող թեժ կետերից, որոնք հավանաբար կապված են ռադիոբևեռային բևեռափայլերի հետ։ Վերջիններս նման են ցամաքային բևեռափայլերին, բայց հանդիպում են ռադիոտիրույթում։

Բացի այդ, հետազոտողները առաջարկել են մթնոլորտում ածխածնի վրա հիմնված քիմիական միացությունների առկայությունը, ինչպիսին է ածխածնի երկօքսիդը, որը կլանում է ճառագայթումը որոշակի ալիքի երկարություններում:

SIMP 0136+0933-ի ուսումնասիրությունը նոր հորիզոններ է բացում էկզոմոլորակների և այլ առեղծվածային օբյեկտների մթնոլորտի ուսումնասիրության համար։ Սա կարևոր քայլ է Տիեզերքի մթնոլորտների բազմազանությունը հասկանալու և հեռավոր աշխարհների հնարավոր բնակելիության վրա դրանց ազդեցությունը հասկանալու համար:

Թարգմանությունը՝՝ Մանուել Թամազյանի

Լրահոս

ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667
TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս
Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում
ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակում
Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Հաքերներն ԱԲ-ի օգնությամբ գողացել են Բելգիայի 1,2 միլիոն բնակչի տվյալները
Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր
Չեն տրվել Փաշինյանի շանտաժին
Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ
Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ
Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում
Վերջնագրից առաջ՝ շրջագայություն
ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում
21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում
SpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմանները
Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է
Թրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով

Լրացուցիչ նորություններ

...

Չինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին

Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը

0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը

Յուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքը

Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ

«Мелодии любимого города». Москва приглашает на выставку к юбилеям Арно Бабаджаняна и Микаэла Таривердиева

Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը

Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար

Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը

Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ)

Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար)

Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год

Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր

«Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցին

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը