Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՀ-ում թափառող կենդանիների հարձակումներից տուժելու 4947 դեպք է գրանցվել


2024 թվականին ՀՀ-ում թափառող կենդանիների հարձակումներից տուժելու 4947 դեպք է գրանցվել․ այսպիսի վիճակագրություն է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ի պատասխան թափառող կենդանիների կողմից հարձակման և առողջությանը վնաս հասցնելու դեպքերի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցմանը։ 

«Չնայած իմ կողմից խնդրի շարունակական բարձրաձայնմանը՝ տարեցտարի արձանագրվում է թափառող կենդանիների կողմից հարձակման դեպքերի աճ։ Թեման, իհարկե, շատ զգայուն է, և պետք է հստակ արձանագրել մի հանգամանք․ մենք որևէ կերպ միտում չունենք թիրախավորելու թափառող կենդանիներին, ավելին, դեմ ենք շների կամ այլ կենդանիների հանդեպ ատելության քարոզին։

Խնդրի պատասխանատուն միմիայն քաղաքային իշխանություններն են, որոնք չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ բավարար քայլեր։  Բազմաթիվ անգամներ անդրադառնալով խնդրին՝ նշել ենք այն քաղաքակիրթ միջոցների մասին, որոնց օգնությամբ կարելի է վերահսկելի դարձնել թափառող կենդանիների քանակը։

Շատ երկրներում ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր կազմակերպությունների միջոցներով ստեղծվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ պահվող կենդանիները որոշ ժամանակ հետո հանձնվում են որդեգրման։Իսկ որտե՞ղ են այն կացարանները, որոնք դեռևս 2023 թվականին խոստացել էր կառուցել Երևանի քաղաքապետարանը։ Առ այսօր մեկ կացարան իսկ չի կառուցվել։ Մեկ այլ խնդիր է ստերջացման իրականացումը, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Եթե իսկապես կատարվում է ստերջացում, ինչպե՞ս են բազմանում կենդանիները, և ինչու՞ են շարունակում շները թափառել ոհմակներով։ Ի դեպ, շատ հաճախ հարձակումները լինում են ոհմակների կողմից։  Այս մասին ես բարձրաձայնել եմ նաև Երևան քաղաքի բյուջեի քննարկման ժամանակ՝ ներկայիս քաղաքապետի ներկայությամբ։ Խոսել եմ նաև կոռուպցիայի առկայության հետ կապված իմ մտավախությունների, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ոչ արդյունավետ գործունեությունը խոշորացույցի տակ առնելու անհրաժեշտության մասին։

 Հարկ է նշել, որ խնդիրը ոչ միայն Երևանին, այլև մարզերին է վերաբերում, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել նաև մարզային համայնքներում։ Մեկ տարում արձանագրված գրեթե 5000 դեպքը աղաղակող վիճակագրություն է։ Թափառող կենդանիների քանակի վերահսկմանն ուղղված քաղաքականության բացակայությունը հանգեցնելու է նորանոր նման դեպքերի։ Մինչդեռ, գործել է պետք օր առաջ․ հարցը վերաբերում է մարդկանց կյանքին և առողջությանը»,- նշել է պատգամավորը։

Լրահոս

Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին
Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան
️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ
Դատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին
Կարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին
«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է
Ավարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ)
Մենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին վաղուց սառեցրել ենք. Միրզոյան
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանել
Քանի դեռ կան ավտոմեքենաները, ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին
Հայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը
Պետք է հասկանալ մեր «բարերարների» ծագումնաբանությունը՝ 64 միլիարդ դրամի չարաշահման համատեքստում
Դիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին
Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․Պուտին
Փաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոն
ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին
Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համար

Լրացուցիչ նորություններ

...

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը