Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Չպայմանավորվելը և հռետորաբանության ու հակամարտության սրվելը կանդրադառնա բոլորի, այդ թվում՝ մեր տարածաշրջանի վրա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԱՄՆ-Ռուսաստան պատերազմը Թրամփի ընտրվելուց հետո մտնում է նոր, կանխատեսում եմ՝ ավելի թեժ փուլ:

Եթե Բայդենի օրոք Ռուսաստանի հաղթանակն ուղիղ գծով երևում էր, ապա Թրամփի օրոք այդ հաղթանակը մի փոքր շեղվեց որոշ ժամանակով, բայց, միևնույնն է, վերադառնալու է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Լույս» տեղեկատվականվերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում երկու գերտերությունների միջև ընթացող շփումներին:

Ընդգծում է՝ երբ Թրամփն ասում է, որ կկանգնեցնի ռուս-ուկրաինական պատերազմը, այդտեղ մի փոքր կեղծիք կա: «Պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չէ, այն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև է Ուկրաինայի տարածքում:

Եթե ուզում է կանգնեցնել պատերազմը, պետք է դադարեցնի ռազմական օգնությունը Ուկրաինային: Նույնը պետք է ստիպի անել Եվրոպային:

Եվ հաշված օրերի ընթացքում պատերազմը կդադարի: Մի քանի ամիս առաջ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարեց, որ հատուկ ռազմական օպերացիայի նպատակներին հասնելը կարող է հանգեցնել ԱՄՆ ռազմավարական պարտության:

Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական օպերացիայի նպատակներին հասնելը կարող է լինել ռազմավարական պարտություն ԱՄՆ-ի համար, իսկ այդ նպատակներին չհասնելը կլինի ռազմավարական պարտություն Ռուսաստանի համար»,-նշում է նա:Կարծում է, որ ամենագլխավոր հարցի շուրջ չի ստացվելու պայմանավորվել:

«Այժմ Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցություններ չեն ընթանում: Ընթանում են երկու երկրների հարաբերությունների բարելավման շուրջ բանակցություններ:

ՌԴ նախագահն օրերս նշեց, որ Ուկրաինայի հետ կապված խոսակցություն եղել է Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ և Սաուդյան Արաբիայում: Բայց, ըստ էության, բանակցություններ չեն ընթանում: Եթե բանակցեն, պետք է նաև համաձայնության գան ինչոր բանի շուրջ:

Ռուսաստանի նախագահն իր պլան մինիմումի մասին խոսել է դեռևս անցած տարի ամռանը ԱԳՆ-ում ելույթի ժամանակ, այն է՝ կոնֆլիկտի սկզբնական պատճառների վերացում, որը կապված է ՆԱՏՕ-ի ընդլայնման, Ուկրաինան դեպի ՆԱՏՕ տանելու, ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանության, Ուկրաինայի՝ սահմանափակ քանակով զինված ուժեր ունենալու հետ:

Սա մի ամբողջ փաթեթ է: Թրամփի նպատակն է արագ կանգնեցնել պատերազմը՝ առանց կարևոր նշանակություն ունեցող հարցերը լուծելու:

Արագ կանգնեցնելը նշանակում է ժամանակավոր դադար ավելի մեծ արյունալի պատերազմից առաջ: Տեսնում ենք հայտարարություններ, որտեղ Թրամփն ասում է՝ Ուկրաինայի համար պետք է պատասխանատվություն կրի Եվրոպան, ցանկանում է, որ Եվրոպան մեծացնի օգնությունը, այսինքն՝ նա, որպես հակամարտության կողմ, չերևա, բայց հակամարտությունը շարունակվի:

Կարծում եմ՝ այս ամենը հանգեցնելու է նրան, որ չեն պայմանավորվելու, հակամարտությունը մտնելու է նոր փուլ, ավելի կոշտ է դառնալու, վերադառնալու են նրան, ինչ կար Բայդենի օրոք:

Դրանից հետո իրենց չպայմանավորվելը և հռետորաբանության ու հակամարտության սրվելը կանդրադառնա բոլորի, այդ թվում՝ մեր տարածաշրջանի վրա»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս համատեքստում Ադրբեջանը կարծես սպասողական վիճակում է, փորձում է հասկանալ, թե ինչ է լինելու: Ներկա փոփոխությունների ու մարտահրավերների շեմին, ըստ Այվազյանի, բոլորն են սպասողական վիճակում: «ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից իրականացվում են մանևրներ:

Այդքան էլ հակված չեմ նրան, որ Ալիևը ցանկանում է պատերազմ, քանի որ առանց պատերազմի էլ ինչ ուզում է, ստանում է: Ինչո՞ւ պատերազմի: Պատերազմը միշտ ունի անկանխատեսելիության էլեմենտ, իսկ եթե հանկարծ քո ցանկացածով չգնացին պատերազմական գործողությունները:

Այս պարագայում արտատարածաշրջանային երկրները Ալիևին կարող են դրդել պատերազմի: Կործանված ինքնաթիռի պարագայում, երբ Ալիևը, չսպասելով պաշտոնական հետաքննության արդյունքներին, սկսեց միանգամից մեղադրել Ռուսաստանին, կարծում եմ՝ դրա հետ է կապված, Ալիևին «դեմ են տվել պատին» ու ասել՝ պետք է անես:

Սրա վերջը լինելու է այն, որ վերջնականապես աղբաման է նետվելու Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունը: Միայն դրա հիման վրա կարող են կողմերը նստել սեղանի շուրջ, խոսել տարբեր հարցերի, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի հարցի շուրջ:

Փաստ է այն, որ որևէ այլ երկիր այս չորս տարվա մեջ չառաջարկեց այլընտրանքային մեկ այլ փաստաթուղթ, որտեղ երկու երկրները կնստեին սեղանի շուրջ, ինչ-որ պարտավորություններ կստանձնեին, և երրորդ կողմն էլ երաշխավոր կլիներ, որ այդ բանակցություններն ընթանան:

Մենք էլ կասեինք, որ գոնե այդ փաստաթղթի հիման վրա հնարավոր է խոսել գերիների, իրենց բնակավայրերը լքած փախստականների վերադարձի մասին:

Պնդում եմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հետպատերազմյան լավագույն փաստաթուղթն է, որը շատ թե քիչ սպասարկում է Հայաստանի շահերը:

Քանի որ այժմ սրվում են Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, էապես նվազում է այդ հայտարարության ֆորմատ վերադառնալու հնարավորությունը:

Արտաքին խաղացողներն ամեն ինչ անելու են, որ այդ պայմանավորվածությունները չեղարկվեն, որովհետև դրանով չեղարկվում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ռուսական միջնորդությունն ընդհանրապես:

Ինչի՞ հիման վրա դրանից հետո Ռուսաստանը պետք է որպես միջնորդ հանդես գա: Եթե փաստաթուղթը չեղարկվեց, հնարավոր է՝ Ալիևին դրդեն պատերազմի, հատկապես, եթե մի քանի ամիս հետո պարզ դառնա, որ առանցքային հարցերի շուրջ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն կարողանում պայմանավորվել:

Չեմ պատկերացնում, որ ԱՄՆ-ն կհամաձայնի այն պայմաններին, որոնք Ռուսաստանն է առաջարկում, և հակառակը:

Թրամփն ասում է՝ պետք է քննարկենք և գուցե հասնենք նրան, որ Ռուսաստանն ինչ-որ տարածքներ վերադարձնի, իսկ նա էլ ասում է՝ չեմ վերադարձնելու, դա իմ Սահմանադրության մեջ է ամրագրված:

Եթե գլխավոր հարցերի շուրջ չպայմանավորվեն, կետային հարվածները Ռուսաստանի նկատմամբ ուժգնանալու են: Կետային հարվածներն ինչ-որ տարածաշրջաններում Ռուսաստանի դեմ ինչ-որ գործընթացների տեսքով են լինելու:

Մոտակա ամիսներին սպասողական վիճակ կլինի, գուցե մեզ համար դա լավ է այն առումով, որ մի քիչ ժամանակ կշահենք, բայց կարծում եմ՝ վերադառնալու են այն կետին, երբ պրոցեսը նորից է սկսվելու: Որպեսզի Ռուսաստանը 140 մլն բնակչությամբ կարողանա ապրել, պետք է թռիչքաձև աճ ունենա:

Իսկ Ռուսաստանը չի կարող ապահովել թռիչքաձև աճ, եթե չլինի ինքնուրույն, ինքնաբավ համաշխարհային ուժային կենտրոն՝ հավասարազոր ԱՄՆ-ին: Նա չի կարող գոյություն ունենալ ենթակա կարգավիճակով:

Իսկ ԱՄՆ-ն էլ դրան համաձայն չէ, չի ուզում աշխարհում իր միանձնյա իշխանությունը զիջել»,-ասում է նա:

Տպավորություն է, թե Հայաստանն իրեն վերաբերող բոլոր հարցերի պարագայում դիտորդի կարգավիճակում է: Մեր երկրին վերաբերող հարցերը քննարկվում են առանց մեզ, մեր երկրի իշխանությունը լուռ է ռազմագերիներին ու պատանդներին վերաբերող հարցերում: Արդյո՞ք Հայաստանը մի իրավիճակում է հայտնվել, որ չի կարող ազդեցություն ունենալ տեղի ունեցող գործընթացների վրա:

«Ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաքարտ էր Հայաստանի ձեռքին: Մեր տարածաշրջանի հարցերն աշխարհի որ ծայրում քննարկեին, Ղարաբաղյան կոնֆլիկտը մեջը կար:

Գալիս ու Հայաստանին հարցնում էին՝ ո՞րն է ձեր կարծքին այս կամ այն հարցի վերաբերյալ: Պայմանականորեն ասենք՝ մինչև պատերազմը 50 տոկոս «բաժնետոմս» ուներ Հայաստանը, 50 տոկոս «բաժնետոմս»՝ Ադրբեջանը:

Պատերազմից հետո դրանք կարող էին ընդհանրապես կորչել Հայաստանի մոտից: Բայց Ռուսաստանն իր հեղինակությունը և ուժն օգտագործեց ու ստիպեց Ալիևին ստորագրել մի փաստաթղթի տակ, որտեղ Արցախը չէր ճանաչվում Ադրբեջանի մաս: Այդ հարցը չփակվեց:

«Բաժնետոմսերի» մի փոքր տոկոս նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ռուսաստանը մեզ համար թողեց:

Դրանից կառչած մնալով՝ կարող էինք այս փաստաթղթից կառչած պահել նաև Ադրբեջանին: Դրանով ինչ-որ «բաժնետոմսեր» կպահպանեինք, ինչ կատարվեր, հղում էինք անելու նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերին և այդտեղ ձայնի, ինչ-որ բան փոխելու, քննարկելու իրավունք էինք ունենալու: Մարիա Զախարովային հարցնում են գերիների հետ կապված, արձագանքում է՝ վերադարձեք եռակողմ համաձայնությանը, այնտեղ քննարկենք:

Այդ փաստաթուղթը թույլ է տալիս պրոցես սկսել և դրա հիման վրա հասնել մի տեղ: Բայց եթե թուղթ չլինի, ո՞վ է նստելու և առանց թղթի ու պարտավորության քեզ հետ ինչ-որ բան խոսելու: Հայաստանն այդ առումով կորցրել է Հարավային Կովկասում պրոցեսների վրա ազդելու իր «բաժնետոմսերը»:

Դրա տեղը մեզ հրամցնում են, որ իբր քանի որ ժողովրդավար պետություն ենք, դա մեր խաղաքարտն է: Թող սահմանի վրա մի մեծ պաստառ կպցնեն, վրան գրեն ժողովրդավարություն, թուրքն էլ տեսնի, վախենա դրանից ու առաջ չգա:

Բազմիցս պնդել եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտը պետք է միավորվի սրա շուրջ և հանրային մեծ ճնշում գործադրվի, որպեսզի իշխանությունները վերադառնան նոյեմբերի 9-ի ֆորմատին: Բայց գնալով շանսերը փոքրանում են, հիմա ո՞վ է այս թեմային նայում, այն անցել է երրորդական, տասներորդական պլան»,- եզրափակում է Հայկ Այվազյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում
Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ
Կարևոր
Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել
ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին
Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում (տեսանյութ)
Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս (տեսանյութ)
Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին
Ուկրաինան և Լեհաստանը քննարկում են ֆուտբոլի ԱԱ-ն համատեղ հյուրընկալելու գաղափարը
Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան (տեսանյութ)
Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները
Օդեսայում կա մեկ զոհ և 5 վիրավոր, Սոչիում նավթի պահեստ է հրդեհվել
Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ)
Bloomberg․ ԱՄՆ-ն կարող է հետաձգել Ռուսաստանի դեմ «դժոխային» պատժամիջոցների կիրառումը մինչև նոյեմբեր
Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)
Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից
Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ)
Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է
Առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի արևելյան և կենտրոնական հատվածներում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ
KP․ Նեպալում ջրհեղեղից 9 օր անց ՀԷԿ-ի թունելից երկու մարդու են փրկել

Լրացուցիչ նորություններ

...

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը

Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». 150 թուրք է ժամանել Երեւան

«Ժողովուրդ». Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով

«Փաստ». Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները

«Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով

«Փաստ». Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից

«Հրապարակ»․ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի

«Ժողովուրդ». ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ

«Փաստ». Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին

«Հրապարակ»․ Ավելի դաժան տեսարաններ են սպասվում

«Հրապարակ»․ ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի

«Ժողովուրդ». ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի

«Փաստ». Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ