Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ոչ թե «քնել», այլ շատ լուրջ համագործակցություն է պետք գործընկերների հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկա փուլում ամբողջ աշխարհում սպառազինություններ ձեռք բերելու մրցավազք է սկսվել, պետություններն ավելացնում են իրենց ռազմական ծախսերը։

Եվրոպայում անգամ կտրուկ բարձրացնում են ռազմական բյուջեները՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը մտադիր չէ ՆԱՏՕ-ի իր գործընկերների անվտանգությունն ապահովելու բեռը վերցնել իր ուսերին։

Ու մեծածավալ ռազմական ծախսերի մի կարևոր բաժինը տրվում է հենց սպառազինությունների ձեռքբերմանը։ Բայց եվրոպական խոշոր երկրները մտադիր են ստեղծել ռազմարդյունաբերական խոշոր համալիր։

Ռազմարդյունաբերական բազայի կարևորությունն այն է, որ չպետք է պաշտպանական համակարգը կախվածության մեջ դնել միայն սպառազինությունների ձեռքբերման կամ մատակարարման վրա, այլ անհրաժեշտ է ստեղծել սեփականը։ Մատակարարումների մասով ժամանակի ընթացքում որոշ ուղղություններով անգամ խնդիրներ կարող են առաջանալ, որը ներկա պահին դժվար է կանխատեսել։

Ինչպես, ի դեպ, եղավ Հայաստանի դեպքում, երբ Ռուսաստանից զենք էինք գնել, բայց, գոնե պաշտոնական մատուցմամբ, այդպես էլ չէինք կարողանում ստանալ, իսկ Ռուսաստանն էլ, իր հերթին Ուկրաինայում ընթացող պատերազմով զբաղված լինելով, չէր կարող ժամանակին մատակարարումները կատարել։ Ռուսական կողմն ուշացրել է անգամ Հնդկաստանին կատարելիք մատակարարումները, որի համար հնդկական կողմը նախօրոք վճարել է։

Իսկ եթե Հայաստանը կրկին ագրեսիայի զոհ դառնա ու այդ ընթացքում մատակարարումները չկատարվեն, դա շատ ցավալի հետևանքներ կարող է ունենալ, ինչքան էլ մատակարարող կողմին մեղադրենք, քանի որ յուրաքանչյուր երկրի համար առաջնայինն իր շահերն են։

Մյուս կողմից էլ՝ զենքի տեղափոխման հետ կապված խնդիր կարող է առաջանալ, ինչպես, օրինակ՝ Հնդկաստանից զենք էր ձեռք բերվել, բայց այն չէին կարողանում հասցնել Հայաստան, քանի որ տրանզիտային ուղիների հետ կապված խոչընդոտներ էին առաջացել։

Իսկ Ադրբեջանը միաժամանակ տարբեր երկրներից միլիարդավոր դոլարների խմբաքանակներ է ձեռք բերում՝ բացահայտ ցույց տալով, որ պատրաստվում է հերթական ագրեսիային։

Բայց իրադարձություններին ուշադիր հետևելու դեպքում կարելի է նկատել, որ Ադրբեջանի կողմից միայն զենքի ձեռքբերման վրա շեշտը չի դրվում։ Տարբեր պայմանավորվածությունների ժամանակ և համագործակցութան ձևաչափերի շրջանակներում Բաքուն առաջ է մղում համատեղ արտադրություն կազմակերպելու ու սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու թեման։

Դրա արդյունքում Ադրբեջանում տարբեր երկրների ծագման զենքեր կարտադրվեն՝ պակիստանյան, թուրքական, իսրայելական և այլն։ Կան նաև միանգամից մի քանի կողմեր ընդգրկող ծրագրեր։

Օրինակ՝ թուրքական KAAN կործանիչների նախագծի շրջանակներում ընդգրկված են միաժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը։

Իսկ Հայաստանում միշտ էլ խոսվել է ռազմարդյունաբերության ոլորտը զարգացնելու մասին, բայց այդպես էլ ծանրակշիռ որևէ ծրագիր չի իրականացվել, ավելին՝ նախաձեռնություն չկա տարբեր համագործակցության ձևաչափեր ստեղծելու հետ կապված։Ներկայում Հնդկաստանը դարձել է ռազմական արտադրանքի թողարկման կարևորագույն ուղղություններից մեկը, և ամերիկյան, ռուսական, ֆրանսիական ու գերմանական կողմերը ներդրումներ են կատարում Հնդկաստանում։

Իսկ այդ երկիրը շատ դրական է տրամադրված Հայաստանի նկատմամբ, ու միանշանակ կհամաձայնի համատեղ արտադրության կազմակերպման ծրագրերի շուրջ։

Բայց Հայաստանի կողմից որևէ նախաձեռնողականություն չկա, բարձրաստիճան մակարդակով ինտենսիվ հանդիպումներ չկան։Այնինչ, նույն Ադրբեջանը միշտ բարձր մակարդակով հանդիպումներ է նախաձեռնում Պակիստանի ներկայացուցիչների հետ, փորձի փոխանակում կազմակերպում և այլն։

Վերջերս էլ Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆն էր ժամանել Բաքու, որի շրջանակում կարևորվեց նաև ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցությունը։

Ֆրանսիայի հետ ևս Հայաստանի հարաբերությունները բավական ջերմ են, բարձրաստիճան մակարդակով հանդիպումներ տեղի են ունենում, Փարիզից Հայաստանին սատարող հայտարարություններ են հնչում, սակայն այդպես էլ բովանդակային նախաձեռնություններ չկան։

Այնինչ, կարելի էր ֆրանսիական զենք արտադրողներին հրավիրել Հայաստան ու համատեղ զենքի արտադրության թեման բարձրացնել։Նույնը կարելի է անել նաև այլ գործընկեր երկրների հետ համագործակցության շրջանակներում։

Հայաստանի համար ուղղակի անհրաժեշտություն է ռազմարդյունաբերական բազա ունենալ, որ եթե հանկարծ իրավիճակի փոփոխության պայմաններում զենքի մատակարարման հետ կապված խնդիրներ առաջանան, հենվի իր ներքին ներուժի վրա։

Բացի դրանից, շատ դժվար է զրոյից ռազմական տեխնոլոգիաներ ստեղծելը, քանի որ այն տարիների աշխատանք ու մեծ ներդրումներ է պահանջում, դրա համար կարելի է միանգամից վերցնել մյուսների տեխնոլոգիաները և կիրառության մեջ դնել։

Օրինակ՝ Թուրքիայում Բայրաքթար անօդաչուները հենց այդպես են ստեղծվել, տարբեր երկրներից բերված տեխնոլոգիաների հաշվին այն հավաքվել է, իսկ որոշ ժամանակ անց դրա հիման վրա արդեն ստեղծվում են թուրքական բաղադրամասերը։

Հայաստանը ռազմական տեխնոլոգիաները յուրացնելու և սեփական արտադրանքի շրջանակներում կիրառության մեջ դնելու խնդիր ունի, իսկ դրա համար միանգամայն լուրջ համագործակցություն է պետք գործընկերների հետ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ
«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը
«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել
6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»
Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»
Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում
5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)
Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան
Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ
Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին
Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին
Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ)
Կարևոր
ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են
Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը

Լրացուցիչ նորություններ

...

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր