Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի Իսրայելի հետ, քանի դեռ չի իրականացվել Պաղեստինի անկախ պետություն ստեղծելու որոշումը, որի մայրաքաղաքը Արևելյան Երուսաղեմն է։ Այս մասին ասված է թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ թագավորության թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը կրկնել է Էր Ռիադի դիրքորոշումը «հստակ և ճշգրիտ ձևով, որը թույլ չի տալիս որևէ կերպ մեկնաբանել»:
«Թագավորությունը վերահաստատում է, որ այս հաստատուն դիրքորոշումը ենթակա չէ բանակցվել, և տևական և արդար խաղաղության հնարավոր չէ հասնել առանց Պաղեստինի ժողովրդի՝ միջազգային լեգիտիմության բանաձեւերին համապատասխան իր օրինական իրավունքների ձեռքբերման: Այս դիրքորոշումը նախկինում հաղորդվել է Միացյալ Նահանգների նախկին և ներկա վարչակազմերին»,- ասվում է հաղորդագրությունում։