Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել երկրի կաթոլիկ հայ համայնքի հոգևոր առաջնորդ Վարդան Կազանջյանի հետ, այս մասին նշված է Թուրքիայի նախագահի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Էրդողանի և հայ հոգևոր առաջնորդի միջև հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի պետական հյուրատանը։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։