Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Սա ոչ թե բալանսավորված, այլ ճնշումներին արձագանքելու ռեակցիոն արտաքին քաղաքականություն է, որը կապ չունի մեր ազգային, պետական շահերի հետ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԱՄՆ-ի հետ փաստաթղթի ստորագրումն, ըստ էության, Բայդենի վարչակազմի հետ արձանագրված որոշակի արդյունքների կամ ցանկությունների ամրագրում էր:

Սա արվեց՝ հասկանալով, որ Թրամփի վարչակազմի պարագայում դա անելը գուցե կլինի շատ բարդ, հետևաբար՝ փորձ էր այս պահի դրությամբ հնարավորն արձանագրել:

Հայաստանի իշխանությունները հավատարիմ են մնում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության իրենց քաղաքականությանը, և այդ ուղղությամբ էին Միացյալ Նահանգների հետ այդ փաստաթղթի ստորագրումը, ԵՄ-ին անդամակցելու շուրջ իբրև թե քաղաքացիական նախաձեռնությունն ու դրա շուրջ օրակարգի կառուցումը:

Բայց, այդ ամենին զուգահեռ, այսօր աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններ են ակնկալվում և տեղի ունենում՝ առաջին հերթին պայմանավորված Թրամփի վերընտրմամբ և պաշտոնի ստանձնմամբ, նրա որդեգրած քաղաքականությամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը:

Նշում է՝ Թրամփը հայտարարել է և ցույց է տալիս, որ շահագրգռված չի լինելու տարբեր տարածաշրջաններում անմիջականորեն ներգրավվել քաղաքական գործընթացներին, փորձել սեփական ազդեցությունը տարածել և այլն:

«Նա փորձելու է ավելի շատ սեփական հարևանությամբ իր դիրքերն ամրապնդել և այդ դիրքերից հանդես գալ աշխարհի հետ հարաբերություններում:

Սա իր հերթին նշանակում է, որ մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների ուղղակի ներգրավվածությունը չի ունենա նախկին տեսքը, այստեղ կմեծանա Թուրքիայի ազդեցությունը՝ որպես Արևմուտքի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, Ռուսաստանի համար որոշակի հնարավորությունների պատուհան կբացվի՝ վերականգնելու իր ազդեցությունը տարածաշրջանի համար և այլն։

Հետևաբար, հենց սրանով է նաև պայմանավորված Ռուսաստանի շտապողականությունը՝ վերականգնել սեփական դիրքերը և ճնշումը Հայաստանի վրա, որի հետևանքը եղավ Միացյալ Նահանգների հետ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ և, այդ նույն ոգով տեղի ունեցած, Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա:

Այցի ամբողջ տրամաբանությունն այն էր, որ եղած խնդիրները փորձում ենք հարթել, նորից կառուցողական երկխոսություն ենք ծավալում, նորից բոլոր հարցերում Ռուսաստանն իր ներգրավումն է ունենալու և այլն:

Մոսկվան վերականգնում է իր դիրքերն ու ցույց տալիս աշխարհին, որ գնում է այդ ուղղությամբ: Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը:

Այն միշտ անում է նույն բանը՝ փորձում է հնարավորինս երկարաձգել սեփական իշխանությունը, և դրա համար, որ կողմից մեծանում է ճնշումը, այն կողմն էլ շտապում են գնալ և փորձել վերականգնել հարաբերությունները, հարթել խնդիրները, ցույց տալ իրենց հավատարմությունը և այլն:

Այս ձեռագրին արդեն շատ երկար ականատես ենք լինում, և, ցավոք, սա ոչ թե բալանսավորված արտաքին քաղաքականություն է, այլ ճնշումներին արձագանքելու ռեակցիոն արտաքին քաղաքականություն, որը կապ չունի մեր ազգային, պետական շահերի հետ և մեզ միայն նոր մարտահրավերների ու խնդիրների առաջ է կանգնեցնում»,-փաստում է նա:

Մեղադրանքներ, ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն լքելու մտքեր, զուգահեռ իրականության մեջ ընդլայնված կազմով հանդիպում և առանձնազրույց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ստացվում է, որ, ըստ նպատակահարմարության, Հայաստանի իշխանությունները շարունակում են խաղա՞լ երկու լարի վրա: «Բնականաբար, այո: Իրենք չեն էլ հրաժարվել իրենց ձեռագրից, քանի որ դա գլոբալ կուրս է՝ կուզեք դա անվանեք սեփական կուրս, կուզեք անվանեք արտաքին դերակատարների կողմից թելադրված կուրս, միևնույնն է, դա որդեգրված կուրս է:

Այս իշխանությունը չի նահանջում այդ կուրսից, այլ հարց է, որ մարտավարական, պահի թելադրանքով հենց որ հատում են կարմիր գծերը և Մոսկվայից ավելի կոշտ արձագանք են ստանում, քան մինչ այդ ակնկալում էին, շտապում են Մոսկվայի հետ ինչոր բան կարգավորել, բայց դա չի նշանակում, որ ունեն ցանկություն Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ինչպես շատ փորձագետներ են փաստում, փաստաթղթերի, պայմանավորվածությունների ստորագրումը մեկ բան է, բայց անհրաժեշտ է իրականության մեջ դրանց կյանքի կոչումը:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետն ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի օրինակով է ներկայացնում մի քանի կարևոր շեշտադրումներ: «Այս փաստաթղթում նշվա՞ծ են մեր հիմնական խնդիրները և լուծո՞ւմ են դրանք, կա՞ որևէ արձագանք Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանն ու Հայաստանին առաջ քաշվող պահանջներին, կա՞ անդրադարձ Բաքվում պահվող, գերեվարված անձանց և տեղի ունեցող քաղաքական պրոցեսներին, կա՞ Հայաստանի տարածքների օկուպացիայի հարց, ամենակարևորը՝ կա՞ն անվտանգային երաշխիքներ Հայաստանի համար, ոչ թե ռազմական ոլորտում համատեղ ինչ-որ փորձի փոխանակումներ, դասեր, բարեփոխումներ և այլն, այլ իրական անվտանգային երաշխիքներ։

Այսօր Հայաստանը, փչացնելով Ռուսաստանի հետ իր հարաբերությունները, դուրս գալով ՀԱՊԿ-ից և այլն, հրաժարվում է՝ թեկուզ շատ վատ, թեկուզ թերի գործող, բայց միակ արտաքին անվտանգային երաշխիքներից, որոնք ունի:

Այսօր Արևմուտքը նույնիսկ այդ դեկլարացիոն փաստաթղթի մակարդակով ակնարկո՞ւմ է, որ պատրաստ է նման երաշխիքներ տալ:

Ոչ, չի ակնարկում, հետևաբար, եթե նույնիսկ այս փաստաթուղթը լիարժեք կյանքի կոչվի, այն ԱՄՆ-ին վերահսկողության կամ որոշակի տեղեկատվության հնարավորություն կտա՝ Հայաստանի սահմանների առումով, նաև հնարավորություն կտա դուրս մղել Ռուսաստանին Հայաստանի էներգետիկ ոլորտից, միջուկային էներգիայի ոլորտից և այսպես շարունակ:

ԱՄՆ-ին մի շարք հարցերում այն կտա իր օրակարգերի առաջմղման հնարավորություն, բայց փոխարենը կնպաստի՞ Հայաստանի շահերի պաշտպանությանը: Այս փաստաթղթում մեզ համար կարևորագույն կետերը չկան:

Բոլորովին այլ հարց է, թե որքանով այն կյանքի կկոչվի: Այն կնքվել է մի վարչակարգի հետ, այսօր եկել է ուրիշ վարչակարգ, որը բոլորովին այլ օրակարգեր ունի և գնում է այն ամենի հրապարակային զրոյացման, ինչ արել է Բայդենը:

Մյուս կողմից՝ անհասկանալի է այս փաստաթղթի կարգավիճակը: Հայաստանի իշխանությունների, նրա ջատագովների կողմից փորձ արվեց սա ներկայացնել որպես պատմական փաստաթուղթ, որը հարաբերությունների հիմքեր է սահմանում, սակայն նույնիսկ իր անվանումով այն հանձնաժողովի կանոնակարգ է։

Սա վավերացման ենթակա փաստաթո՞ւղթ է, թե՞ ոչ, իրավապայմանագրային դաշտի մա՞ս է, թե՞ ոչ: Այստեղ մի շարք հանգամանքներ կան, որոնք հարցականի տակ են դնում այս փաստաթղթի իրավական ուժն ու քաղաքական արժեքը:

Այլ բան է, որ սա ցանկությունների դեկլարացիա է և չունի իր մեջ մեր հիմնական շահերի արտացոլումը»,-հավելում է նա:

Հայաստանի իշխանական վերնախավի ներկայացուցիչները հանդիպումներ և քննարկումներ են ունենում իրենց միջազգային գործընկերների հետ, ելույթներ ունենում տարբեր ամբիոններից, բայց մեկ բառ անգամ չի հնչում Բաքվում տեղի ունեցող «դատավարությունների» մասին: «Սա Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է՝ «չկա Արցախ, չկան խնդիրներ»:

«Չկա Արցախ»ի ներքո չեն հասկանում միայն Արցախը՝ որպես մեր հայրենիքի մաս, հասկանում են արցախահայություն, արցախահայության իրավունքներ, խնդիրներ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն, Արցախում գերեվարված մարդիկ և այլն, այսինքն՝ եկեք օրակարգում չունենանք Ադրբեջանին նյարդայնացնող հարցեր, որպեսզի Ադրբեջանը կառուցողական երկխոսություն մեզ հետ տանի: Նույնիսկ այդ պարագայում չենք տեսնում այդ կառուցողական երկխոսությունը։

Սա որդեգրված ձեռագիր է՝ չնյարդայնացնել Ադրբեջանին, չբարձրացնել հարցեր, միայն թե ամեն գնով առաջ մղել խաղաղության օրակարգը:

Սա ողբերգական ձեռագիր է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք: Այսօր մեր քաղաքացիները Բաքվի բանտերում են, սակայն Հայաստանի իշխանությունը որևէ գործընթաց չի տանում միջազգային կոնսոլիդացիա ապահովելու և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու: Հայաստանի իշխանությունները դա փորձում են մեկնաբանել «եթե խոսենք, ավելի վատ կլինի» տրամաբանությամբ, բայց իրականում բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդպես չէ:

Միջազգային կառույցները, տարբեր երկրների օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներն այսօր բարձրաձայնում են այդ հարցը, Հայաստանի իշխանությունները դա չեն անում:

Սա հանգեցնելու է նրան, որ շատ կարճ ժամանակ անց նրանք նույնպես դադարելու են դա անել՝ հասկանալով, որ եթե Հայաստանին դա պետք չէ, ինչո՞ւ է պետք իրենց:

Հայաստանը պետք է լիներ աշխարհի դռները ծեծողը, բոլորին կոնսոլիդացնողը, Ադրբեջանի վրա ճնշումներ առաջացնողը: Իսկ եթե անում են ինչ-որ բան ու անում են դա ոչ հրապարակային, ինչպես ասում են, ապա ո՞ւր է արածի արդյունքը»,-եզրափակում է Աննա Կարապետյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին
Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի
Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ
Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր
Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ
Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել
Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը
Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է
Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը
Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք
Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում
Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար)
Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը
Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ)
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին
Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան
Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար)
Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել

Լրացուցիչ նորություններ

...

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»