Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քաոս, բռնություն, պաշտոնեական դիրքի չարաշահում՝ Երևանի մանկապարտեզում․ դիմում բողոք տնօրենից՝ Տիգրան Ավինյանին


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Ավանի մ /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանից,

Պատճենը Երևան համայնքի քաղաքապետարանի Հանրակրթության վարչությանը Քաղաք Երևան 18.01.2025թ.

 Դիմում


Հարգելի՛ պարոն Ավինյան,

 Ես Մարգարիտա Հովհաննիսյանս, շուրջ տասնչորս տարի է` ինչ ղեկավարում եմ Ավանի մ/մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ / մանկապարտեզը, և նման անհեթեթ իրավիճակում, ինչում այսօր եմ՝ երբևիցե չէի եղել։

Շուրջ երեք ամիս է՝ ինչ Ավանի մ /մանկապարտեզներ ՀՈԱԿ ֊ը ունի (հոկտեմբերից֊դեկտեմբեր) տնօրենի ժ/պ, խոսքը Արփինե Հակոբյանի մասին է, ով դեկտեմբերի 20-ից պաշտոնապես դարձավ տնօրեն։

Երեք ամիս շարունակ Ավանի մ /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57 մ / մանկապարտեզի աշխատանքային պրոցեսը պարբերաբար խաթարվում է, քանի որ մանկապարտեզի աշխատակիցներից երկուսը՝ Վարդուհի Հարությունյանը և Հայկանուշ Թորոյանը, տնօրենի կողմից գերարտոնված աշխատողներ են դարձել․ աշխատանքային օրերին անընդհատ ինտենսիվ հեռախոսային կապի մեջ են տնօրենի հետ՝ տեղեկացնելու կոլեգաներից յուրաքանչյուրի տեղաշարժի մասին, այս միջնորդավորված անհարկի «վերահսկողությունը» տհաճ իրադրության մեջ է դրել ողջ կոլեկտիվին, նրանք տեղյակ են ու սա ոչ միայն դիսկոմֆորտ է ստեղծել և կաշկանդվածություն, այլեւ ավելորդ լարվածությունից խաթարվում է մարդկանց բնականոն աշխատանքը։

 Իսկ արտոնյալ կարգավիճակն ու չենթարկվելու «ՄԱՆԴԱՏԸ» սույն անձիք ստացել են Ավան վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ջուլիետա Ազարյանից։

 Նա էր իր պաշտոնավարման օրոք հրավիրել ժողով ու մանկավարժական կոլեկտիվի ներկայությամբ հայտարարել սույն տիկնանց անունները և հայտնել, որ Վարդուհին և Հայկանուշը իր կողմից ստանում են «ՄԱՆԴԱՏ»՝ ինձ՝ որպես մանկապարտեզի ղեկավարի չենթարկվելու ու ՀՈԱԿԻ տնօրենի հետ ուղիղ կապի մեջ լինելու համար ։

  Սա ՀՈԱԿ տնօրենի գործունեության միակ անհեթեթությունը չէ։

  Հաջորդ աբսուրդն այն է, որ մանկապարտեզի կրտսեր 1-ին խմբում աշխատում է իր իսկ նշանակմամբ կես դրույքով մանկավարժական մի աշխատող, աշխատակցի հեռանալուց հետո խախտվում են երեխայի իրավունքներ և կեսօրից հետո աշխատանքային ռեժիմում երեխաների զարգացումն ու խնամքը գրեթե չի իրականացվում պատշաճ կերպով, ինչը բխում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի հոդված 3, մաս 1,կետ 23֊ից։

ՄԻնչդեռ կրտսեր 1 խմբի տարիքային և զարգացման առանձնահատկությունները հաշվի առնելով՝ երեխաներն առավել խնամքի կարիք ունեն, և օրենքով սահմանված կարգով պարտավոր են կրտսեր 1 խմբում աշխատել երկու մանկավարժական աշխատողներ ու ևս երկու օգնականներ միաժամանակ։

 Իսկ ես, որպես մասնաճյուղի ղեկավար, չունեմ իրավասություն և լիազորություն աշխատակիցների նշանակումներ կատարելու հարցում, հետևաբար, հարկադրված փորձում եմ իրավիճակը շտկել ներքին ռեսուրսների հաշվին, սակայն դա երկարաժամկետ լուծում չի կարող լինել, արդյունավետ չէ և ամենակարևորը՝ անվտանգ չէ այս տարիքային խմբի երեխաների համար։

Ուստի որոշում ընդունողները պետք է և պարտավոր են հաշվի առնել այս տարիքային խմբի հանգամանքը․ 2-3 տարեկան երեխաները հիմնականում չեն կարողանում հստակ ձևակերպել իրենց կարիքները և մտքերը, դժվար են ընտելանում նոր մարդկանց։

Ի դեպ միակ դաստիարակի օգնականը, ով աշխատում է խմբում, գտնվում է երկարատև անաշխատունակության արձակուրդում, ինչի մասին տնօրենը տեղեկացվել է իմ կողմից և՛ գրավոր, և՛ բանավոր եղանակով, ըստ այդմ մինչ օրս չի նշանակել փոխարինող։

Հարկ է ընդգծել, որ այս պատճառը առաջացրել է ծնողական համայնքի լուրջ մտահոգությունը, միայն ծնողների միասնական բողոքից հետո Արփինե Հակոբյանի կողմից նշանակվեց աշխատակից (ինչի մասին պատշաճ իրազեկում չեմ ստացել և մինչ օրս էլ տեղեկացված չեմ, թե ինչ հիմունքներով է նշանակվել նույն անձը, արդյոք բավարարում է օրենքի պահանջներին, թեև հնարավոր է նշանակում չի էլ արվել)։

 Ընդգծեմ,

աշխատակիցը լրացուցիչ կրթության ծառայության մասնագետ է և չունի ո՛չ համապատասխան կրթություն, ո՛չ որակավորում, և ո՛չ էլ աշխատանքային փորձ, այսինքն օրենքի պահանջ է խախտվել ենթադրաբար։

 Ստացվում է, որ մյուս խմբի սաները /ի դեպ վճարովի հիմունքներով/ զրկվելու են լրացուցիչ կրթության ծառայության սպասարկումից, քանի որ մասնագետը զբաղված է լինելու ոչ իր մասնագիտական գործունեությամբ և փոխարինելու է կրտսեր 1 խմբում։

Այս ամենը, բնականաբար, առաջացնում է կրտսեր 1 խմբի ծնողական համայնքի զայրույթը։

3․ Շուրջ 2 ամիս էր՝ ինչ մանկապարտեզում առկա էր ջեռուցման խնդիր նաև, ինչի մասին տեղեկացրել եմ և՛ գրավոր, և՛ բանավոր ճանապարհով, սակայն լուծում տրվեց միայն այն ժամանակ, երբ ծնողը զայրույթ-բողոք ներկայացրեց ՀՈԱԿ։

4․ Հոկտեմբեր ամսին ունեցել եմ գրավոր դիմում ֊բողոք Միջին բ խմբի ծնողական համայնքի կողմից, առ այն, որ մանկապարտեզում որպես հոգեբան նշանակված մասնագետը բռնություն է իրականացրել խմբի որոշ երեխաների նկատմամբ, ինչից հետո ահազանգել եմ, գրավոր տեղեկացրել եմ վերադասին՝ այն ժամանակ դեռ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ ունեցող Արփինե Հակոբյանին:

Լրահոս

Կարեկցում եմ ձեզ․ միայն ընդդիմադիրների նկատմամբ եք գործեր հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց
2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին
Ուիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»
Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»
Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»
Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»
Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»
Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»
Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել
Երևանը դարձել է ռուսաստանցիների հանգստի համար ամենաշատ էժանացած արտասահմանյան ուղղությունը
Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո
ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից
ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ
Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են
Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Լրացուցիչ նորություններ

...

Կարեկցում եմ ձեզ․ միայն ընդդիմադիրների նկատմամբ եք գործեր հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց

2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին

ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանը մեկնել է Բրյուսել

Երևանը դարձել է ռուսաստանցիների հանգստի համար ամենաշատ էժանացած արտասահմանյան ուղղությունը

ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ

Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին

Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք

674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե

«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան

10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից

Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ

ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում. Վարդևանյան

Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան

ՀՀ-ում ադրբեջանցիների վստահության համար «front office»-ն է գործելու, Ադրբեջանում ի՞նչ է գործելու

Թեժ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի ու լրագրողների միջև

Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը

Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին

Պետական պարտքը մյուս տարի ավելացնում եք 814 մլն դոլարով. Նարեկ Կարապետյան

Փաշինյանի բերանում ճիշտ խոսք չկա պարբերաբար տարբեր ձևերով է արդարացվել սահմանադրության նոր նախագիծը