Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաստեր են ստուգվո՞ւմ, թե՞ քաղաքական հարցեր են լուծվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆում տեղի ունեցած իշխանափոխությունը կտրուկ փոփոխություն է խոստանում նաև համաշխարհային սոցցանցային տիրույթում։

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի՝ վերջին օրերի հարցազրույցներում արած հայտարարությունները բացահայտում են Ջո Բայդենի վարչակազմի գործելաոճի կարևոր մութ կետեր, որոնք վատ իմաստով հեղափոխական ազդեցություն են ունեցել ողջ աշխարհի վրա, այդ թվում՝ Հայաստանի վրա։

Հատկապես մեր երկրի վրա, մեր գնահատմամբ, ունեցել են ցավոտ ազդեցություն։ Եվ այսպես, Facebook-ի հիմնադիրը հայտարարեց, որ Բայդենի վարչակազմը Meta-ից շատ կոպիտ բառապաշարով, անգամ հայհոյանքով ու սպառնալիքներով պահանջել է ընկերությանը պատկանող հարթակներում COVID-19 համավարակին վերաբերող նյութեր ջնջել։

Օրինակ՝ պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին։

Ցուկերբերգը այս ամենը հիմա է խոստովանում, ինչը կապված է Թրամփի հաղթանակի հետ, քանի որ նորընտիր նախագահը քարոզարշավի ընթացքում քանիցս սպառնացել է իրեն այս քաղաքականության պատճառով, որից Թրամփը քաջատեղյակ է եղել և որից անձամբ տուժել է։

Ցուկերբերգը նշում է, որ Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը և կվերացնի խոսքի սահմանափակումները Facebook-ում, Instagramում և Meta-ի այլ հարթակներում՝ ազատ արտահայտվելու հնարավորությունը և հավասարակշռությունը վերականգնելու համար:Հայաստանում էլ Facebook-ի այդ քաղաքականությունից դժգոհողների շրջանակը բավականին մեծ է։

Հատկապես ոչ իշխանական լրատվամիջոցների պաշտոնական էջերը ենթարկվում են սահմանափակումների, գրաքննության, անգամ փակման։ Օրինակ՝ տարիներ առաջ ջնջվեց 5-րդ ալիքի՝ 1 մլն բաժանորդագրություն ունեցող էջը ու չվերականգնվեց, մեր գործընկեր «Հրապարակ» թերթի ֆեյսբուքյան էջը ևս բախվեց սահմանափակումներին։

Yerevan.Today-ի էջը բազմիցս «պատժվել է», և մեզ ասացին, որ մինչ հիմա սահմանափակումների մեջ է։ Օրինակները քիչ չեն: Գրեթե բոլոր ոչ իշխանական լրատվամիջոցներն ահազանգում են նյութերի համատարած հեռացման մասին։ Օրինակ՝ «Սրբազան պայքարի» ակտիվության ամբողջ ընթացքում հեռացվում էին Բագրատ սրբազանի և ակցիաների վերաբերյալ հազարավոր նյութեր։

Հերոս Մոնթե Մենլքոնյանի անուն ազգանունը գրելու համար սև ցուցակում են հայտնվում ոչ միայն սովորական օգտատերեր, այլև լրատվամիջոցները։

Ընդ որում, տրամաբանությունը բացարձակապես անհասկանալի է, թե ինչի համար են բլոկվում, ջնջվում նյութերը։ Ուշագրավ է, որ նույն բանը տեղադրելիս մի շարք լրատվամիջոցներ կանգնում են խնդրի առաջ, որոշները՝ ոչ, ու այդ «որոշները» հատկապես իշխանական տիրույթում գործողներն են և ընդգծված արևմտյան կողմնորոշում ունեցողները։

Facebook-ի «Ֆակտ չեքինգ» կամ փաստերի ստուգման համակարգը Հայաստանում հրապարակային գործարկվեց 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո. այն դարձավ իշխանական, իշխանամետ ու իշխանամերձ՝ հատկապես արևմտյան դիրքորոշում ունեցողների ձեռքին մահակ՝ ոչ իշխանական լրատվամիջոցների դեմ։

Այստեղ անհրաժեշտ է նշել, որ ոչ հրապարակայնորեն այդ գործիքը, ըստ երևույթին և ըստ Ցուկերբերգի, գործել է դեռ վաղուց, քան 2021 թիվն էր։ Դա թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա հարուցել է լրատվադաշտում արդար դժգոհություն։

«Փաստերի ստուգումը» տեղի է ունենում խիստ ընտրողաբար, կոպիտ խտրականությամբ։ Օրինակ՝ լրատվամիջոցները կարող են հայտնվել սահմանափակումների մեջ, որովհետև Հայաստանում փաստերի ստուգմամբ զբաղվողները պարզել են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքը ճիշտ չի թարգմանված, բայց նույն ստուգողների աչքից սովորաբար «վրիպում են» իշխանական գործիչների ակնհայտ ստերը։

Բազմիցս հարց էր բարձրացվում, թե ինչու են այդքան հանդուրժող իշխանականների նկատմամբ։ Ու հիմա Facebook-ի հիմնադիրը բացահայտում է, որ այդ ամենը տեղի է ունեցել քաղաքական նպատակներով։ Այսպիսով, փաստեր ստուգող մասնագետները հայտնվում են բավականին անհարմար վիճակի մեջ։

Մի կողմից՝ կարծես լավ գործ են անում, մյուս կողմից՝ այդ գործը, անկախ իրենցից, ծառայեցվել է այլ՝ քաղաքական նպատակների համար։

Շատ հնարավոր է, որ, օրինակ՝ տարբեր երկրներում ամերիկյան դեսպանատներին կից գործել են մասնագետներ, որոնք այդ երկրում աշխատել են Facebook-ն իրենց երկրի ղեկավարության ճաշակին համապատասխանեցնել, որոշել են՝ որ նյութերը բլոկվեն, որ նյութերը լայն տարածում ստանան, որ լրատվամիջոցների էջերը ընկնեն սև ցուցակ և երկար ժամանակ չունենան տեսանելիություն։

Եվ հիմա հարց է առաջանում՝ իսկ կարո՞ղ է Հայաստանում այդ գործիքը իրականում կիրառվել է ոչ թե 2021 թվականի ընտրություններից հետո, այլ դրանից առաջ, ավելին՝ 2020 թվականի պատերազմի ողջ ընթացքում և այդ համակարգով քաղաքական հարցեր են լուծվել՝ թմրեցնելով մարդկանց զգոնությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանում պատերազմի ընթացքում այս՝ ամենամեծ սոցցանցն այդպես էլ չարգելափակվեց, և համացանցում լայնորեն տարածվում էին լուսանկարներ, թե Ադրբեջանի այսինչ լճի ափին հայ զինվորն արդեն թեյ է խմում, հաղթում ենք, հեսա Բաքու կարող ենք մտնել և այլն։

Կեղծիք տարածող էջերը տասնյակ և հարյուր հազարավոր հավանում էին ստանում, ինչը խոսում էր այդ էջերի լայն հասանելիության մասին, իսկ իրականությունը տեղեկացնող լրատվականների էջերը չէին հասնում ընթերցողին։

Մինչ հիմա ֆեյսբուքյան հարթակում լայնորեն տարածվում են ֆեյք էջերը, որոնք ամեն օր հրապարակումներ են անում, թե՝ «Էրդողանն ապտակել է Ալիևին», «Ցնցող լուր, Ալիևը ծնկի է եկել Նիկոլի առաջ և խնդրում է իրեն չվնասել» և այլն, իսկ հանրահայտ լրատվամիջոցների էջերը ենթարկվում են խիստ գրաքննության։

Եվ այս ամենը «ֆակտ չեքինգ» անողները, բնականաբար, վարձատրվում են, սակայն, ինչպես ներկայացրեց Ցուկերբերգը, դառնում են, փաստորեն, գործիք՝ դրսի ուժերի ձեռքին, և մահակ՝ ներսի լրատվամիջոցների համար։

Ըստ այդմ, չի բացառվում, որ նույն մեթոդը կիրառվել է նաև հետպատերազմյան ակցիաների, նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում. քաղաքական գործիչների, քաղաքական պայքարի մասնակիցների, ընտրական գործընթացի մեջ գտնվողների էջերը բլոկվում էին, հասանելիությունը՝ սահմանափակվում, լայն տարածում էին ստանում իշխանական քարոզչական նարատիվները։ Ստացվում է, որ ընտրական պայքարի մեջ գտնվողներն էլ եղել են խիստ անհավասար դիրքերում։

Պարզ լեզվով ասած, Հայաստանում 2,5 մլն բնակչությանը պետական եթերից ամեն օր հրամցվել է «Նիկոլ Փաշինյան» ու նրա տեքստերը, արդարացումները, իսկ Facebook-ում էլ սահմանափակվել են հակադարձողները, ընդդիմախոսները։

Ու հիմա կարելի է միայն ենթադրել, որ եթե սոցիալական ցանցերի հարթակները հատուկ ներգործության ենթարկված չլինեին, գուցե ներկայիս քաղաքական դասավորվածությունը Հայաստանում այլ լիներ՝ հաշվի առնելով նրա ազդեցությունը հասարակությունների վրա։

Լրահոս

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին
«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ
«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ
Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա
Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում
Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները
Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում