Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մելիքբեկյանը հերթական անգամ «աչքի ընկավ» կեղծ տեղեկություն տարածելով․ Արթուր Սողոմոնյան


ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հերթական անգամ «աչքի ընկավ» կեղծ տեղեկություն տարածելով՝ իբրև ինձ հետ կապված դատական գործ է շահել և ուրախացել է, որ կարող է որոշակի դրամական փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Փյունիկ»-ի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

«Իրականում իրավիճակը բոլորովին այլ է. Անցած շաբաթ առաջին ատյանի դատարանը հրապարակեց վճիռ կապված ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի կողմից իմ, որպես «Փյունիկ» ակումբի սեփականատիրոջ դեմ ներկայացված դատական հայցի մասով․ Պահանջը պատվի և արժանապատվության վերականգնում էր: Սույն դատական պրոցեսը  ձգվեց երկու տարուց ավել:

Չցանկանալով խորանալ իրավաբանական ձևակերպումների մեջ ու ցանկանալով հնարավորինս պարզ բացատրել իրավիճակը, ասեմ, որ դատարանը որոշել է, որ ՀՖՖ ղեկավարության հասցեին արված իմ արտահայտությունները չեն որակվում պատիվն ու արժանապատվությունը արատավորող՝ քանզի չկա հրապարակավ ներողություն խնդրելու պահանջ:

Այլ կերպ ասած՝ հայցի հիմնական պահանջի մասով  Արմեն Մելիքբեկյանը պարտվել է: Դատարանը նաև չհիմնավորված է համարել Մելիքբեկյանի պահանջների զգալի մասը՝ պետական, հովանավորչական ու միջազգային կազմակերպություններից ստացված գումարների ոչ արդյունավետ ծախսելու մասով, սույն մասերով հերքման պահանջ ևս չկա:

Խոսք չկա նաև իմ կողմից արված այն արտահայտություններն, որոնք վերաբերում էին ՀՖՖ կողմից հիմնադրված ԲԿՄԱ ակումբին, որ ՀՖՖ ղեկավարությունը այն դարձրել է բարձրաստիճան անձանց զավակներին ու իրենց շրջապատի մարդկանց բանակից ազատելու միջոցի, որտեղ երկու տարի մնալուց հետո հիմնականում նրանք հեռանում են ֆուտբոլից:

Վճռի մեջ չկա նաև հերքման պահանջ ուղղված ինձ, այն արտահայտությունների մասին, որոնք վերաբերում են հավաքականին տեղափոխող չարթերային թռիչքներով ոչ ֆուտբոլային մարդկանց տեղափոխելուն։

Թերևս հայցվոր կողմը չի կարողացել հիմնավորել, թե ինչ կապ ունեն կոնկրետ 4 թռիչներով հավաքականի հետ մեկնած անձիք ազգային թիմի հետ: Չցանկանալով այս փուլում ամբողջովին մանրամասնել դատական գործը՝ հայտնում եմ, որ առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել է ինձ հայցվոր կողմին վճարել 800հզ դրամ:

Հայտնում եմ, որ անկախ գումարի չափից, այն բողոքարկելու է և պահանջելու եմ վերադասության կարգով պարտավորեցնել հայցվոր կողմից փոխհատուցում դատական ծախսերի ու ստացված ամբողջ գումարը կփոխանցվի Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, ինչը «հաջողությամբ» քանդում է ՀՖՖ ներկա ղեկավարությունն Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ»,-ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել
Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք
Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին
Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու
Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար
Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ
Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը
Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին
ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք
Ռուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ Զելենսկի
Բուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ Ռադև
Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների
ՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրել
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը
Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար
Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում
Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Լրացուցիչ նորություններ

...

Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը

Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց

Լա լիգա. «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին՝ հավասարվելով առաջատարին`«Բարսելոնա»-ին

Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները

Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում

Ավարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ)

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում

Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն

Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան

Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր

Աննկարագրելի է՝ դու և ընկերդ դառնում եք Աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, երազանքը կատարվեց

«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ