Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարության գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը: 

Նշվում է, որ այն նպատակ ունի սահմանել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարության գործողությունների ծրագիրը՝ հիմք ընդունելով կառավարության 2024 թ.-ի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունը հաստատելու մասին» թիվ 1641-Լ որոշման 2րդ կետը, Սահմանադրության 86-րդ հոդվածը (Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են՝ ... 5) ծնելիության և բազմազավակության խթանումը) և կառավարության 2021 թ.-ի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած կառավարության ծրագրի 4րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.1-ին ենթաբաժինը (կառավարությունը ձեռնամուխ է լինելու մշակել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարություն և 2021-2026 թթ. գործողությունների ծրագիր)։

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի ընդունումը պայմանավորված է հանրապետության ներկա ժողովրդագրական իրավիճակով, այդ թվում՝ ծնելիության, վաղաժամ մահերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով:

Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումներն ու ծրագրերը նպատակ ունեն մեղմել և դրական դինամիկա հաղորդել վերոնշյալ ցուցնիշների փոփոխման հարցում և ապահովել ծրագրով նախատեսված նպատակային թիրախները։

Առաջարկվում է ընդունել նախագիծը, որը կնպաստի մի քանի նպատակի իրականացմանը, այն է՝ ընտանիքի բարեկեցությանը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը, մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում՝ մարդկային կյանքի ողջ ընթացքում նվազեցնելու մարդկային կապիտալի վատթարացումն ու կորուստը:

Նախագիծը կնպաստի ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովմանը՝ պետության սոցիալտնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ, ինչպես նաև էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցմանը և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովմանը:

Այսպիսով՝ նախագծով սահմանվում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության գործողությունների ծրագիրը՝ այնտեղ ներառելով յուրաքանչյուր միջոցառման համար պատասխանատու գերատեսչություններին, իրականացման ժամկետները, թիրախային ցուցանիշները և այլն:

Արդյունքում ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք:

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն: 

Լրահոս

ՀՀ կառավարության անդամները երդվեցին
«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին
Զենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր Եվրոպայից
Կարևոր
Կարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ
ՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի
ՌԴ ԱԳՆ-ն կրկին նախազգուշացրել է օտարերկրացիներին՝ Ուկրաինա չայցելելու մասին
Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները
Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության
Ֆրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ Politico
Ի՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունը
Իսրայելական զորքերը հրետակոծել են Սիրիայի հարավում գտնվող Ալ-Մայադին նահանգը
Guardian. Կիևը ապրում է հակամարտության սկսվելուց ի վեր ամենադժվար շրջանը
Telegraph. Մեծ Բրիտանիայում մի քանի գնացքների երթևեկությունը չեղարկվել է բզեզների պատճառով
Հյուսիսային Կորեան միջին հեռահարության ռազմավարական հրթիռներ արձակելու վարժանքներ է անցկացրել
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են
Կադիրովին շնորհվել է բանակի գեներալի կոչում, նրան նվիրել են կարմիր բերետ և ոսկե ուսադիրներ
Ֆիցոն հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել Սլովակիայի ազատագրման հետ կապված տոնակատարություններին իր մասնակցությունը
Սյունիքում կրակոց, եկեղեցու ճգնաժամ, ՆԱՏՕ-ում նոր փակուղի․ ինչ է կատարվում Հայաստանում
Axios. ԱՄՆ-ը պատրաստ չէ միանալ Սաուդյան Արաբիայի կողմից հութիների դեմ իրականացվող գործողությանը
Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը

Լրացուցիչ նորություններ

...

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

«Ժողովուրդ». Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի

«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել

«Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին

«Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում

«Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը

«Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը

Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում է

«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը

«Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը

«Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ

«Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել

«Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն

«Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու

«Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է

«Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև

«Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը

Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են ՔԿ․ Հարություն Մանուչարյանի լցակայաններն են փակել

«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել