Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բարի գալուստ հարկային դժոխք․ պատրաստվեք համատարած հայտարարագրման ու հարկման. 168.am



Սկսվում է իշխանությունների այդքան երազած եկամուտների համընդհանուր հայտարարագրման երկրորդ փուլը։ Այս տարվանից հարյուր-հազարավոր քաղաքացիներ օրենքի ուժով պարտադրված են լինելու ներկայացնել հայտարարագիր իրենց եկամուտների վերաբերյալ։ Խոսքն աշխատող բոլոր քաղաքացիների մասին է՝ լինեն պետական, թե մասնավոր հատվածում։

Հայտարարագիր ներկայացնելու պահանջի տակ են հայտնվելու շուրջ 780 հազար այդպիսի քաղաքացիներ։Սրա մեջ չեն մտնում բոլոր նրանք, ովքեր իրենց եկամուտները ստացել են դրսում։ Մասնավորապես՝ արտագնա աշխատանքի մեկնողները։ Նրանք էլ պարտավոր են հայտարարագիր ներկայացնել իրենց ստացած եկամուտների մասին ու վճարել գոյացած հարկերը։ Կապ չունի, որ այդ եկամուտները դրսում են աշխատել։

Եթե չներկայացնեն, հարկայինն ունի իր լծակները, կպարզի ու հարկերը վճարելու պահանջ կներկայացնի։Հիշեցնենք, որ իշխանություններն անցած տարի այդպիսի մի փորձ արեցին, բայց վախեցան մինչև վերջ գնալ, կեսից հրաժարվեցին։ Շուտով կտեսնենք, թե ինչ կլինի այս անգամ։

Ինչ էլ լինի, ՔՊ-ական վարչախմբի ընդունած օրենքի պահանջն է՝ հայտարարագրել եկամուտները։ Կապ չունի, թե ինչպես են դրանք ստացվել։ Եթե դրսում գրանցված չեն եղել ու հարկեր չեն վճարել, իրենց եկամուտների 20 տոկոսը պիտի տան կառավարությանը։ Գրանցված են եղել, բայց վճարել են 20 տոկոսից պակաս եկամտային հարկ, տարբերության չափով պիտի վճարեն։ Հազարավոր քաղաքացիներ տնից-տեղից ամիսներով կտրվել, գնացել դրսում աշխատել են՝ իրենց ընտանիքները պահելու համար, կառավարությունն ասում է՝ քո ստացածից եկամտային հարկ պիտի վճարես ինձ։Դրսում ստացած եկամուտների դիմաց Հայաստանում կվճարեն հարկերը, որպեսզի իշխանությունները կարողանան իրենց ավելի շատ ճոխություններ թույլ տալ։

Եկամուտները հայտարարագրողների թվում կլինեն ևս մի քանի հազար կազմակերպրություններ։Ընդհանուր առմամբ՝ խոսքը շուրջ 850-900 հազար հայտարարատուի մասին է լինելու։Անցած տարի, երբ հայտարարագրվողների քանակը համեմատելու չէր այս տարվա հետ, գործընթացը հասցրեցին «բարեհաջող» տապալել։

Նախատեսված էր, որ հայտարարագրերը պիտի ներկայացվեին մինչև մայիսի 1-ը։ Բայց քանի որ շատերը չէին կարողացել ներկայացնել՝ հետաձգեցին մինչև հուլիսի 22-ը։ Դրանից հետո էլ, հայտնի չդարձավ՝ քանի՞սը ներկայացրեցին, քանի՞սը՝ ոչ։

Մինչև հիմա էլ բազմաթիվ քաղաքացիներ տարբեր պատճառներով չեն կարողացել ներկայացնել հայտարարագրեր։Այս տարի, երբ հայտարարատուների քանակն անգամներով ավելի շատ է, դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ է սպասվում։

Ակնհայտ է, որ ինչպես համակարգը, այնպես էլ՝ քաղաքացիները համատարած պատրաստ չեն դրան։

Շատերը ոչ միայն պատրաստ չեն հայտարարագիր ներկայացնել, տեխնիկական հնարավորություններ, հմտություններ չունեն, համակարգչին չեն տիրապետում, չգիտեն, թե ինչ է պետք անել դրա համար, այլև տեղյակ չեն, որ հայտարարագիր պիտի ներկայացնեն, իրազեկված չեն։

Բայց միևնույն է՝ դա նրանց չի ազատում պատասխանատվությունից։Հայտարարագիր ներկայացնելը մի իսկական գլխացավանք է դառնալու շատերի համար։ Անգամ տարիներ շարունակ հայտարարագիր ներկայացնող պետական բարձրաստիճան պաշտոնյաները մինչև հիմա գլուխ չեն հանում դրանից։ Վկա այն բազմաթիվ թերությունները, որոնք ի հայտ են գալիս նրանց հայտարարագրերում։

Հիմա պատկերացրեք, թե ինչպես պետք է էլեկտրոնային հայտարարագիր ներկայացնեն հեռավոր գյուղերից մեկում հավաքարար կամ պահակ աշխատող տատիկ-պապիկները։

Եվ ինչո՞ւ միայն հեռավոր գյուղերում աշխատող տատիկ-պապիկները. Հայտարարագիր ներկայացնելը խնդիր է դառնալու բազմաթիվ քաղաքացիների համար։ Նրանք պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ, մտնեն հարկայինի էլեկտրոնային համակարգ, գեներացնեն իրենց հաշվետվությունը, ստուգեն ճշտությունը, չգրանցված եկամուտներն ավելացնեն, հաշվարկեն դրանց դիմաց գոյացող հարկերը, որից հետո էլեկտրոնային եղանակով ստորագրեն։

Ստորագրելու համար էլ՝ տեխնիկական հնարավորություններ են պետք, որոնք շատերը, բնականաբար, չունեն։Սա դեռ միայն հայտարարագիր ներկայացնելու տեխնիկական մասն է՝ ավելի լուրջ գլխացավանքը հետո է սկսվելու, երբ անցնեն հայտարարագրերի իսկության ճշգրտմանն ու չհայտարարագրված եկամուտների դիմաց հարկերը վճարելու պահանջ ներկայացնեն։Այն, որ ժամանակին հայտարարում էին, թե եկամուտների համընդհանուր հայտարարագրումը հարկման նպատակ չունի, չի արվում քաղաքացիներին հարկելու համար, ինչպես միշտ, խաբում էին։

Փափուկ բարձ էին դնում մարդկանց գլխի տակ։ Այսօր արդեն խոստովանում են, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման հիմնական ու առաջնային նպատակը քաղաքացիների եկամուտների հարկումն է։ Դրա համար էլ սկսել են հարկայինի նոր լծակներ վերապահել։ Քաղաքացուն վերաբերելու են այնպես, ինչպես հարկատուի։

Վերջերս կառավարության նիստում՝ Հայաստանի երբեմնի «հպարտ» քաղաքացիներից թաքուն, հավանություն տվեցին Պետեկամուտների կոմիտեի ներկայացրած մի օրենսդրական նախաձեռնության, որով հարկայինին նոր լիազորություններ են վերապահվում՝ քաղաքացիների եկամուտների նկատմամբ հսկողություն սահմանելու ու հարկային պարտավորություններ առաջադրելու համար։

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման շրջանակներում քաղաքացին կդառնա հարկայինի, այսպես կոչված՝ թեմատիկ ուսումնասիրման առարկա։

Նպատակը հարկային հսկողության իրականացումն է ու եկամուտների հարկումը։Անհատապես բոլորին կդնեն հարկային խիստ վարչարարության տակ։

Արդեն հարկատուներին հարկային տեռորի ենթարկելով չեն բավարարվում, տեռորի կենթարկեն նաև քաղաքացիներին։ Եկամուտների հայտարարագրումը կդարձնեն գործիք՝ նաև իրենց իրականացրած այս ազգակործան քաղաքականության հակառակորդներին ու ընդդիմացողներին պատժելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Լրահոս

Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում․ Աբրահամյան
40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. Աբրահամյան
Փաշինյանը կոչ է անում անձամբ դիմել իրեն. Թուրքիան ճնշումների թիրախում է, բայց չի նահանջի․ Էրդողան
ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. 60-ից ավելի բիզնես են փակել. Հայկ Ֆարմանյան
Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել
Պետք է իմանան՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցի, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել
Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու
ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
Axios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին
Թրամփ. ԱՄՆ-ը չի մոռանա ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Իրանի հետ հակամարտության հարցում օգնելուց հրաժարվելը
Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են
Reuters. Ուիթքոֆը և Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում
«Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցին
Reuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային
Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»
«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան
Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»
Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»
Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծանում․ հոգեբանի մեկնաբանությունը

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում

Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը

Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է

Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում

Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը

Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը

Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան

Փարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա

Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ

Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում

Հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ 6-ամյա երեխան ինքնագլորով մահացու վրաերթի է ենթարկվել

Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներ

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը

Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»

Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին

Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց