Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ցմահ դատապարտյալի՝ հացադուլից դուրս գալը կապված էր դեղորայքից հրաժարվելու պատճառով առողջական վիճակի վատթարացման հետ


2024 թվականի նոյեմբերի 19-ին Իրավական նախաձեռնությունների կենտրոնին է փոխանցվել «Սևան» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող Արամ Առաքելյանի բաց նամակը, որի միջոցով վերջինս հայտնել է, որ հացադուլ է հայտարարում՝ հրաժարվելով նաև իր կենսունակությունն ապահովող դեղորայքի ընդունումից։Կնետրոնի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Պատճառները կապված են եղել անվտանգության գոտու փոփոխության և պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված դժգոհությունների հետ։

2024 թվականի նոյեմբերի 21-ին կազմակերպությանը տեղեկատվություն է փոխանցվել այն մասին, որ դատապարտյալը դուրս է եկել հացադուլից։ Սակայն կազմակերպության կողմից հավաքագրված տեղեկությունների ուսումնասիրությունը փաստել է, որ հացադուլից դուրս գալու որոշումը պայմանավորված էր ոչ թե բաց նամակում մատնանշված խնդիրների կարգավորմամբ, այլ այն հանգամանքով, դեղորայքից հրաժարումը հանգեցրել է դատապարտյալի առողջական վիճակի վատթարացմանը, ինչի պատճառով վերջինս, ըստ փոխանցված տեղեկատվության, սկսել է բուժում ստանալ և ներկայումս որոշակիորեն վերականգնել է առողջությունը։

Կազմակերպությունը դիմել է Արդարադատության նախարարությանը՝ խնդրելով պարզաբանումներ տրամադրել դատապարտյալի կողմից բաց նամակում բարձրացված մի շարք խնդիրների շուրջ։

Բաց նամակում նշված էր, որ Պրոբացիայի ծառայությունը 2024 թվականին դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննության ժամանակ դատարան է ներկայացրել տուժողի իրավահաջորդի կարծիք, որը մահացել է դեռևս 2021 թվականին։ Բացի այդ, Պրոբացիայի ծառայության կողմից ներկայացվել են նոր իրավահաջորդներ։
Նշված կապակցությամբ Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ Պրոբացիայի ծառայության կողմից Արամ Առաքելյանի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ներկայացված 2024 թվականի հունիսի 14-ի զեկույցում նշված է, որ տուժողի իրավահաջորդ Կ․Ա․-ն մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 28-ին, իսկ Ս․Հ․-ն՝ 2003 թվականին։

Ինչ վերաբերում է որպես իրավահաջորդ չհանդիսացող անձի դիրքորոշումը զեկույցում ներառելու պնդմանը, ապա նախարարությունից տեղեկացրել են, որ Ն․Ա․-ի ներկայացված դիրքորոշումը նշվել է ոչ թե որպես տուժողի իրավահաջորդի, այլ՝ որպես տուժողի իրավահաջորդի ազգակցի դիրքորոշում։

Քրեական դատավարության օրենսգրքի մանրամասն վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ նախատեսված չէ օրենսդրական որևէ նորմ, որով մահացած տուժողի իրավահաջորդի փոխարեն որևէ անձ կարող է ճանաչվել որպես տուժող, հետևաբար տրամաբանական չէ, ավելին, գործող կարգավորումներին հակասում է այն, որ զեկույցում ներառվել է տուժողի իրավահաջորդի ազգակցի դիրքորոշումը։

Դատապարտյալը ներկայումս պատիժ է կրում «Սևան» ՔԿՀ-ի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում։ Պատժի կրման պայմանների մեղմացման, այն է՝ ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ տեղափոխման վերաբերյալ հիմնարկը տվել է դրական եզրակացություն, սակայն Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը մի քանի անգամ մերժել է դատապարտյալի՝ պատժի կրման պայմանների մեղմացման վերաբերյալ միջնորդությունները։

Նախարարությունից տեղեկացրել են, որ տեղաբաշխման հանձնաժողովը գտնում է, որ դատապարտյալի հետ իրականացվող վերասոցիալականացման աշխատանքները և վարքագծի ուսումնասիրությունը պետք է դեռևս կատարվեն միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում։

Նրան ցածր անվտանգային գոտի տեղափոխելը մերժելով, ի թիվս այլ հանգամանքերի, հաշվի են առնվել դատապարտյալի կատարած հանցանքի բնույթով և վտանգավորությամբ պայմանավորված ռիսկայնությունը, այդպիսի ռիսկայնությամբ պայմանավորված վարքագիծը տարբեր ոլորտներում դիտարկելու, կանխատեսելու, կրկնահանցագործության և առավել ցածր անվտանգային գոտի տեխափոխման ռիսկայնության, վերասոցիալականացման միջոցով հասարակության մեջ ընդունված արժեքների և նորմերի յուրացման վերաբերյալ օբյեկտիվ գնահատման անհրաժեշտությունը, ցածր անվտանգային գոտու առանձնահատկությունները (պատժից ազատման նախապատրաստման բնույթ կրելը, հասարակության հետ անմիջական շփման էլ ավելի լայն, ամենօրյա պայմաններ ստեղծվելը, վարքի վերահսկողության ինտեսիվության նվազումը, առանց ինտեսիվ վերահսկողության՝ օրինակ երկարատև մեկնումների միջոցով քրեակատարողական հիմնարկից դուրս գալը, ազատ շփումներ հաստատելը):
Նշվածի կապակցությամբ մեզ մտահոգում է այն, թե ներկայումս ինչ աշխատանքներ են կատարվում դատապարտյալի հետ վերջինիս կողմից կատարված հանցանքի բնույթով և վտանգավորությամբ պայմանավորված ռիսկայնության գնահատման և նվազեցման, այդպիսի ռիսկայնությամբ պայմանավորված վարքագիծը տարբեր ոլորտներում դիտարկելու, կանխատեսելու, կրկնահանցագործության և առավել ցածր անվտանգային գոտի տեխափոխման ռիսկայնության գնահատման և նվազեցման, վերասոցիալականացման միջոցով հասարակության մեջ ընդունված արժեքների և նորմերի յուրացման վերաբերյալ օբյեկտիվ գնահատման ձևավորման ուղղությամբ, որոնք կարող են լիովին երաշխավորել անձի համապատասխանությունը ցածր անվտանգային գոտու առանձնահատկություններին, այն է՝ պատժից ազատման նախապատրաստման բնույթ կրելը, հասարակության հետ անմիջական շփման էլ ավելի լայն, ամենօրյա պայմաններ ստեղծվելը, վարքի վերահսկողության ինտեսիվության նվազումը, առանց ինտեսիվ վերահսկողության, օրինակ, երկարատև մեկնումների միջոցով քրեակատարողական հիմնարկից դուրս գալը, ազատ շփումներ հաստատելը։

Լրահոս

Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է
Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության
Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ)
Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն
Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ
Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ)
Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է
6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ Պետերբուրգում
Արգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ)
Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել է
40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է
Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ)
Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ
Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր
Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը
ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է
Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ)

Արգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ)

Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)

Հայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում

Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ)

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը

Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում

Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է

Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ)

Մահացել է Սամվել Մեսրոպյանը

Այսօր անմահ հերոս, սպա Ռոլանդ Սարգսյանի ծննդյան օրն է

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ)

ՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ)

Սիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո

Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց

Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը

Ո՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն

Հոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին