Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». Լուլուն, Արփի Դավոյանը կզրկվե՞ն մանդատներից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին ՔՊ վարչությունը Հակոբ Ասլանյանին հեռացրեց ՔՊ-ից, իսկ Սարիկ Մինասյանին` ընդունեց։ Ասլանյանին նիստում կանգնեցրել են «գնդակահարության պատի տակ», դավաճան հռչակել՝ դավաճան Աղազարյանին պաշտպանելու համար:

Պատգամավորը փորձել է մեղայականով հանդես գալ վարչապետի առաջ, թե մեծ մարդ եմ, գուցե ինձ այնքան էլ ճիշտ չեն հասկացել, ինքը ոչ թե պաշտպանել է Աղազարյանին, այլ ընդամենը առաջարկել է տալ արտահայտվելու հնարավորություն, սակայն վարչությունը միաձայն որոշել է, որ դավաճանները տեղ չունեն ՔՊ-ում, ու հորդորել են նաեւ մանդատից հրաժարվել, քանի որ այն Փաշինյանի շնորհիվ է ստացել:

Ի դեպ, Հակոբ Ասլանյանը 2019 թ. ընտրություններում մոտ 3 հազար ձայն էր ստացել` ռեյտինգային ընտրակարգով։

Ասլանյանը պատասխանել է, որ մանդատից հրաժարվել-չհրաժարվելու մասին պետք է մտածի, նոր որոշում ընդունի, վստահեցրել է՝ մինչեւ տարեվերջ կհայտնի այդ մասին:

Մեր տեղեկություններով, նա չի պատրաստվում վայր դնել մանդատը։

Ի դեպ, նիստին չի մասնակցել ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանը, որի նկատմամբ, ասում են, Փաշինյանը սկսել է խորը անվստահություն տածել՝ կասկածելով, որ փորձել է Անդրանիկ Քոչարյանի հետ ՔՊ-ում ազդեցության գործոն դառնալ:

Հիշեցնենք, որ Արփի Դավոյանի նախաձեռնությամբ ՔՊ-ում սկսեցին քննարկել «յուրային» կոռուպցիոներների վարքը, չնայած Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ էին ՔՊ-ում ինքնաքննադատության նիստերը նախաձեռնել:

Մեր աղբյուրները վստահեցնում են նաեւ, որ նա նիստերի զեկուցողներին տակից հրահանգել է՝ ում դեմ եւ ինչ խոսել:

Ապա թեման ծավալվել է, եւ սկսել են փակ նիստերի ֆորմատից դուրս քննարկել, անգամ արտահոսքեր կազմակերպել այս կամ այն կուսակցի դեմ, իսկ Փաշինյանի համոզմամբ` միայն իրեն է պատկանում այդ մենաշնորհը։

Ինքն է որոշում՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ, ում մեղադրյալի աթոռին նստեցնել, ում գնդակահարել, ում ներել:

Կուսակցությունում վստահ են, որ Փաշինյանը որոշել է սանկցիաներ կիրառել եւ իրենց տեղը ցույց տալ «չափն անցած» կուսակիցներին, եւ հնարավոր է՝ մի sms էլ Արփի Դավոյանին ուղարկի։Մյուս կողմից՝ Հովիկ Աղազարյանը բացել է ՔՊ-ի Պանդորայի արկղը. որքան էլ Փաշինյանը վախի մթնոլորտ փորձի ձեւավորել՝ ցուցադրաբար պատժելով անհնազանդ կուսակիցներին, ներսում սկսել են նրա պատժից չվախենալ:

Կարծում են, որ Հովիկ Աղազարյանի պես իրենք էլ կարող են չենթարկվել Փաշինյանի հիստերիկ հրահանգներին եւ արժանանալ հանրության աջակցությանը։

Օրինակ, պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, որը չի մարսում իր մտերիմ Նարեկ Զեյնալյանին մանդատից զրկելու որոշումը, սկզբում մտածել է մանդատից ինքն էլ հրաժարվել, հետո փոշմանել է եւ հրաժարվել առողջապահության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։

Նիկոլ Փաշինյանը սա ընդունել է որպես անձնական վիրավորանք եւ մեծ հանդգնություն, ու ՔՊ-ում խոսակցություններ կան, որ հաջորդ sms-ը կարող է հենց Լուլուն ստանալ:

Սակայն մտերիմները վստահեցնում են, որ Աղազարյանի եւ Ասլանյանի պես Լուլուն չի պայքարի: Ասում են` նա սկսել է «նեղ կռուգում» խոսել, որ ամենավատ երազում չէր տեսնի, որ իր երկրպագած իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այսպիսի բռնապետ կդառնա»:


Լրահոս

Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոն
Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար
Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձով
Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել
Հայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունները
Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են եկել հայտարարություններով
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի
Փարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա
The Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվոր
Ալ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումները
Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը
Թրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվում
Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ
Բաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում. Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողին
Իսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներ
Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ
Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի
Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը
Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում
Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը

Լրացուցիչ նորություններ

...

Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար

Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»