Կոսովոյի հյուսիսում ջրատարի պայթյունի պատճառով երկրի մի մասը կարող է առանց էլեկտրականության մնալ, այս մասին հայտարարել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին՝ տեղի ունեցածի համար մեղադրելով Սերբիային:
Նա տեղի ունեցածը ահաբեկչություն է անվանել՝ ընդգծելով, որ գործողությունն արվել է կրիտիկական ենթակառուցվածքների ուղղությամբ, որտեղ դժվար է վերանորոգում իրականացնելը, հաղորդում է Koha Net պարբերականը։