Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից


Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ներողություն է խնդրել հունիսի 6-ին Ֆրանսիայում անցկացվող միջոցառումներից շուտ հեռանալու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։Բրիտանիայի վարչապետը շուտ էր հեռացել միջոցառումներից, ինչի պատճառով լուրջ քննադատության էր ենթարկվել։ Լեյբորիստական կուսակցությունը դա անվանել է «պարտականությունների թերացում»։Սունակը ներողություն է խնդրել՝ խոստովանելով, որ դա իր կողմից եղել է «սխալ»։«Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակը կարևոր պահ էր՝ հարգանքի տուրք մատուցելու այն խիզախ տղամարդկանց և կանանց, որոնք իրենց կյանքն են վտանգել՝ պաշտպանելու մեր արժեքները, մեր ազատությունը և մեր ժողովրդավարությունը.... Վերջին բանը, որ ուզում եմ, այն է, որ այս միջոցառումները չստվերվեն քաղաքականությամբ․․․․ Նորմանդիայում Բրիտանական միջոցառման ավարտից հետո ես վերադարձել եմ Միացյալ Թագավորություն։ Հետհայացք նետելով՝ իմ կողմից սխալ էր Ֆրանսիայում ավելի երկար չմնալը, և ես ներողություն եմ խնդրում», - գրել է նա X սոցիալական հարթակում։Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ Ռիշի Սունակը Ֆրանսիայից վերադարձել է՝ մասնակցելու հարցազրույցի ITV հեռուստաընկերության հետ։ Sky News-ի հարցին, թե ինչու է նա նախընտրել մեկնել հարցազրույցին, քան մնալ մարդկանց հետ, ովքեր «ամեն ինչ թողել են»՝ հանուն Բրիտանիայի, Սունակը պատասխանել է, որ ամեն ինչ պլանավորված էր շաբաթներ առաջ։ Նա նշել է, որ մասնակցել է բրիտանացի վետերաններին տուրք մատուցելու արարողություններին, որից հետո որոշել է հեռանալ, նախքան միջազգային առաջնորդների հետ կայանալիք հաջորդ միջոցառումը կսկսվեր։Հունիսի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջոցառումներին մասնակցելու համար հյուրընկալել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդին և վարչապետ Ռիշի Սունակին, արքայազն Ուիլյամին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ինչպես նաև ավելի քան 200 վետերանների ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Կանադայից և Ֆրանսիայից։

Լրահոս

Կոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձ
Պետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք Կառավարություններին
Մենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրա
Հյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարը
Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունը
ՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններին
Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո
Ուղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսը
Haber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
ԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներով
Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքը
Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտում
ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին
Անկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներին
Մինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմ
Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն
Քանի՞ անվճար խորհրդատվություն և այց է նախատեսված ապահովագրությամբ․ հարց՝ Ավանեսյանին
Շաքիում վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում են մասնավոր միջոցներո՞վ․ Ավանեսյանի անդրադարձը
Ծավի ջրի փորձաքննության արդյունքները կամփոփվեն առաջիկայում․ Ավանեսյան
Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին

Լրացուցիչ նորություններ

...

Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո

Haber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ

ԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներով

Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին

Ես երբեք ուկրաինական հողերը չեմ ընդունի որպես ռուսական. Զելենսկի

Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր

Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները

ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico

Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները

Եվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար

ՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվը

Հռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին

Ֆրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոց

Պեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար

Ռուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և Հնդկաստան

«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքում

Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ

WSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը

Թրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ

ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում