Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից 2004-ին անհետացել են խիստ արժեքավոր գրքեր. Հայկ Դեմոյան


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ահազանգում է, որ 2004 թ. թանգարանում արձանագրվել է գրքերի գողության դեպք.

«Անվճար խորհրդատվություն՝ պաշտոնանկությունների թեմայով Հնարավոր պաշտոնանկությունների լավ առիթ կարող է հանդիսանալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից 2004 թ. արձանագրված գրքերի գողության դեպքը:

ՔՊՍՍ-ում շատ շտապ ներքին հետաքննություն իրականացնելու անհրաժեշտություն կա, ուստի հուշում եմ, թե ինչ պետք է արվի: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայիս տնօրեն Էդիտա Գզոյանը դիմում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ 2004 թ. խիստ արժեքավոր գրականության անհետացման կապակցությամբ իմ հայտարարության հիման վրա 2007 թ. հարուցված քրեական գործը վերաբացելու և կասկածյալներին կրկին հարցաքննելու համար: 

Այս գործի նկատմամբ հատուկ վերահսկողություն են հաստատում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Ժաննա Անդրեասյանին գողությունների կապակցությամբ խիստ կարևոր տեղեկություն կարող է հայտնել ՀՑԹԻ նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի տեղեկալ Երանուհի Մարգարյանը, ով այս պահին հանդիսանում է ԿԳՄՍ մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալը:

Հիշեցնեմ, որ Լավրենտի Բարսեղյանն ինձ խոստովանել էր, որ գրքերը գողացել էին թանգարանի ասպիրանտները: 2004 թ. ՀՑԹԻ ասպիրանտներ են հանդիսացել Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը:

Այդ մասին քաջատեղյակ է նաև Երանուհի Մարգարյանը:Այնուհետև Ժաննա Անդրեասյանը զեկուցում է սափրված վարչապետին՝ չսափրված ժամանակ որոշ անձանց պաշտոնների նշանակելու անհամատեղելիության մասին և իհարկե ջանքեր է գործադրում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Ի դեպ, Ժաննա Անդրեասյանը մեկ կարևոր հանձնառություն ևս ունի. պետք է պարզի, թե ինչ հանգամանքներում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանի թեթև ձեռքով անհայտացել խիստ արժեքավոր թանգարանային առարկա, որի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում տվել եմ համապատասխան ցուցմունք, նախաքննությանը տրամադրելով անհերքելի ապացույցներ:

Խիստ արժեքավոր գրականության անհայտացման, ինչպես նաև արձանագրված մյուս հանցագործությունների առնչությամբ պատասխանատվություն են կրելու նաև ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախկին և ներկա անդամները:

Քրեական գործը վերաբացելու, գողությունների ու առանձնապես խոշոր չափի գումարների անհայտացման փաստերի կապակցությամբ հետաքննություն սկսելու և մեղավորներին պատժելու գործի վերսկողությունն առաջարկում եմ իր վրա վերցնի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը, ով այս պահին հանդիսանում է նաև ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի անդամ:

  Ձեզ տեսնենք, աղջիկնե՛ր»։ 

Լրահոս

«Փաստ». Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները
«Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո
«Փաստ». Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Էրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին
Ռուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին
Դիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ)
Կարևոր
Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ)
Հացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներ
Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)
Ձեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ)
«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ
Պուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները
ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ)
Կանայք գողացել են թագավոր Չարլզ III-ի երեք գառներին և ինքնակամ հանձնվել են ոստիկանությանը
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին
Կարևոր
Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ
ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները

Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը

«Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն

Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը

Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ

Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում

Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել

Խորհրդավոր աստվածուհի «Տիրուհին». իսպանական քարանձավում գտել են հին կանացի պաշտամունքի հետքեր՝ հռոմեական արձանագրությունների ռեկորդային քանակով

Որ քաղաքներն են ավելի հարմար ծնողների համար, իսկ որոնք՝ միայնակների. գիտնականները նկատելի տարբերություններ են հայտնաբերել

Տպավորիչ կադրեր, զոհեր և անձնական կապեր․ գիտնականները պարզել են, թե ինչն է համաշխարհային ԶԼՄ-ներին գրավում աղետների մեջ