Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԵՄ և Գերմանիայի ղեկավարները հայտարարել են Գազայում հակամարտության կարգավորման նոր ծրագրին աջակցելու մասին


Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն իրենց աջակցությունն են հայտնել Գազայի հատվածում շարունակվող ռազմական հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ Իսրայելի ծրագրին, որի մասին մայիսի 31-ին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նրանք տեղեկացրել են սոցիալական ցանցերում համապատասխան գրառումներով:«Ողջունում եմ Գազայում ժամանակավոր հրադադարի, պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնության վերաբերյալ ԱՄՆ նախագահի հնչեցրած նոր առաջարկը: Հույժ կարևոր է, որպեսզի այն երկարաժամկետ լուծման շուրջ բանակցությունների համար տարածք բացի, մասնավորապես՝ ռազմական գործողությունների մշտական ​​դադարեցման և իսրայելական զորքերի դուրսբերման, ինչպես նաև Գազայի հատվածի վերականգնման համար»,- նշել է Միշելը:Ֆոն դեր Լյայենը գտնում է, որ վերջին առաջարկը կարևոր հնարավորություն է Գազայում պատերազմը և քաղաքացիական բնակչության տառապանքները դադարեցնելու ուղղությամբ շարժվելու համար: Նրա կարծիքով՝ այս եռափուլ մոտեցումը հավասարակշռված և իրատեսական է, ունի բոլոր կողմերի աջակցության կարիքը:Բերբոքն էլ ընդգծել է, որ Իսրայելի առաջարկը հույսի շող և ռազմական փակուղուց հնարավոր ելքի ուղի է: Նա նշել է, որ այժմ ՀԱՄԱՍ-ը պետք է ապացուցի հակամարտությունը դադարեցնելու իր հանձնառությունը:Իսկ ՀԱՄԱՍ-ը, ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, լիովին բավարարված չէ նոր առաջարկի դրույթներից, քանի որ, ըստ շարժման ներկայացուցիչների, Բայդենի առաջարկը չի պարունակում պատերազմի վերջնական ավարտի և Գազայի հատվածից Իսրայելի հեռանալու հստակ երաշխիքներ:Ուրբաթ օրը Բայդենը Իսրայելի իշխանություններին և ՀԱՄԱՍ-Ին կոչ էր արել ընդունել զինադադարի նոր առաջարկը։ Այն բաղկացած է երեք փուլից: Առաջինը նախատեսվում է իրականացնել վեց շաբաթում: Այդ ընթացքում Գազայի հատվածում պետք է հաստատվի զինադադար, այնտեղ պահվող պատանդների մի մասը փոխանակվեն պաղեստինցի բանտարկյալների հետ, ավելացվեն մարդասիրական օգնության մատակարարումները։ Բացի այդ, իսրայելցի զինվորականները պետք է լքեն Գազայի հատվածի բնակավայրերը։ Նաև կողմերը պետք է բանակցություններ սկսեն ռազմական գործողությունների անժամկետ դադարեցման շուրջ։ Երկրորդ փուլում Իսրայելը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր բոլոր ուժերը Գազայից, պաղեստինյան խմբավորումները պետք է ազատեն մնացած պատանդներին, իսկ հրադադարը դառնա անժամկետ՝ պայմանով, որ ՀԱՄԱՍ-ը հավատարիմ մնա ստանձնած բոլոր պարտավորություններին: Երրորդ փուլը ենթադրում է միջազգային հանրության աջակցությամբ Գազայի հատվածի վերականգնման ծրագրի իրագործման սկիզբը։

Լրահոս

Կարևոր
«Մայր Հայաստան կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի 4-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից
Վաղը լույս չի լինի
Հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը
Կարևոր
Ռուսաստանի շուկան կորցնելու դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ողջ արտահանումից
«Ռոսկոսմոսը» ցույց է տվել մարդկության կողմից հայտնաբերված առաջին մոլորակային միգամածությունը
Հռոմում շքերթի փորձի ժամանակ ձիերը խրտնել և դուրս են եկել ճանապարհի երթևեկելի մաս. կան տուժածներ
Մեզ համար շատ դժվար կլինի առանց Սպերցյանի, նա մեր առաջատարն է․ Կորդոբա
Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի հունիսի 1-7-ի համար
Փարիզի արվարձաններից մեկում ոստիկանը կրակել և սպանել է իր վրա հարձակված տղամարդուն
Naharnet. «Հըզբոլլահը» 100 հրթիռ և անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ
Թրամփը վստահ չէ, որ Վենսը իրեն հարմար իրավահաջորդ է․ New York Times
Bloomberg. Քուվեյթի ավիաբազայի վրա հարվածի հետևանքով ամերիկացի զինվորներ են վիրավորվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում
Լիբանանի վարչապետը հայտարարել է, որ Իսրայելը վարում է երկիրը կործանելու քաղաքականություն
8 տարի, 17 տիտղոս․ «Բավարիան» հրաժեշտ տվեց Լեոն Գորեցկային
AP. ԱՄՆ ուժերը Օմանի ծոցում վնասազերծել են բեռնատար նավը
Հրդեհ Երևանում՝ Սոսեի փողոցի տներից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ, պարեկները սահմանազատել են տարածքը
Մենք զգում էինք ձեր աջակցությունն ամբողջ մրցաշրջանի ընթացքում․ Սպերցյանը դիմել է երկրպագուներին
Սերժ Սարգսյանից հետո Փաշինյանը չի՞ եղել վարչապետ․մենք սեղանի տակից սրիկայություն չենք անում (տեսանյութ)
Կարևոր հարցեր՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

ԵՄ-ն կարող է Ուկրաինային զրկել մինչև 1 միլիարդ եվրո արտահանման եկամուտից

Ֆրանսիան սոցցանցերի արգելք կսահմանի՝ մինչև 15 տարեկան երեխաների համար

Ֆրանսիայում Նոր տարվա գիշերը այրվել է 1173 մեքենա

Հնարավոր է՝ հրաբխային ժայթքումն էր Եվրոպայում բուբոնային ժանտախտի համաճարակի պատճառը

Մերցը մերժել է ԱՄՆ-ի կոչը՝ «սա մեր գործն է» արտահայտությամբ

Եվրոպայում հայտարարել են՝ Ռուսաստանին կհաղթեին, եթե այն միջուկային զենք չունենար

Մեծ Բրիտանիայում հայտարարել են՝ Եվրոպան անկարող է լուծել Ուկրաինայի հակամարտությունը

Մակրոն, հեռացիր. Ֆրանսիայում լայնածավալ բողոքի ակցիաներ են

Դանիան պարտադիր զինվորական ծառայության կկանչի նաև կանանց

Մայիսին Բրիտանիայում խանութների գները փոքր-ինչ իջել են, բայց գնաճի ճնշումները աճում են

Լագարդը կարծում է, որ եվրոն կարող է դառնալ համաշխարհային առևտրի նոր չափանիշ

Yle. ՆԱՏՕ-ն հունիսին առաջին անգամ հետախուզական անօդաչու թռչող սարքեր կարձակի Ֆինլանդիայից

Իսպանիայում ընտանիքը գրեթե չորս տարի տնից դուրս չի եկել՝ վախենալով կորոնավիրուսից

ԵԽ պատգամավորի հայտարարությունը ՝ Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի ստորագրումը ձգձգելու մասին (տեսանյութ)

Իտալիան 68 միլիոն եվրո կհատկացնի Սիրիայի վերականգնման համար (տեսանյութ)

Եվրոպան օգտագործում է Զելենսկուն․ Ռադայի պատգամավոր (տեսանյութ)

Զելենսկիին վատ լուրեր են հայտնել Եվրոպայի անվտանգության երաշխիքների մասին (տեսանյութ)

Մակրոնը ցանկանում է ՄԱԿ-ի միջոցով արևմտյան զորքերն Ուկրաինայում որպես խաղաղապահներ օգտագործել (տեսանյութ)

Բուլղարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը

Գերմանիան ասել է՝ երբ կկնքվի Ուկրաինայում ժանակավոր հրադադարի համաձայնագիրը