Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը

Թուրքիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում այնքան ժամանակ, քանի դեռ չի ապահովվել նրա սահմանների անվտանգությունը այդ երկու երկրի հետ։ Դրա մասին AFP գործակալության հարցերին գրավոր պատասխանում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։


«Մենք պահպանում ենք մեր ռազմական ներկայությունը Իրաքում և Սիրիայում։ Երբ համարենք, որ տարածաշրջանային անվտանգության և սահմանների անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ պայմանները կատարված են, մեր բազաների և տարածաշրջանում մեր ներկայության կարգավիճակը կվերանայվի»,- հայտնել է թուրք նախարարը։


Թուրքիան երկար տարիներ զորքեր է տեղակայում Սիրիայի և Իրաքի հյուսիսում՝ ձգտելով կանխել Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) և «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման զինյալների կողմից բխող սպառնալիքները։


Սակայն իրավիճակը փոխվել է Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի տապալումից և Անկարայի հետ համագործակցությանն ուղղված կառավարության իշխանության գալուց հետո։ Ըստ Գյուլերի՝ Թուրքիան անվտանգության ոլորտում սերտորեն համագործակցում է սիրիական նոր իշխանությունների հետ։ Թուրք զինվորականներն օգնում են ամրապնդելու սիրիական բանակի հնարավորությունները և ապահովել սահմանների անվտանգությունը։


«Երբ տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքը լիովին վերացվի, սահմանների անվտանգությունն ապահովվի, իսկ պետական իշխանությունը առանց բացառության և ամբողջ ծավալով հաստատվի Սիրիայի ամբողջ տարածքում, մեր ուժերի կարգավիճակը կվերանայվի»,- հայտարարել է պաշտպանության նախարարության ղեկավարը։


Ասադի ռեժիմի անկման պահին Սիրիայի հյուսիսում 16-ից 18 հազար թուրք զինծառայող կար, հայտնել է թուրք պաշտոնյան։ Ներկա պահին զորախմբի թվաքանակի վերաբերյալ հավաստի տվյալներ չկան։ Գյուլերը հրաժարվել է բացահայտել զորքերի տեղակայման հնարավոր ծրագրերը և ընդգծել է, որ հետագա որոշումները հաշվի կառնեն Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, տեղերում առկա իրավիճակը և ահաբեկչական սպառնալիքի բնույթը։


Թուրք զինվորականներն Իրաքում են 2015 թվականից և պարբերաբար իրականացնում են սահմանանց գործողություններ ու ավիահարվածներ ՔԱԿ-ի դիրքերի ուղղությամբ։ Իրաքյան անվտանգության ոլորտի աղբյուրի տվյալներով՝ այնտեղ այժմ տեղակայված է 800-1000 թուրք զինծառայող։ Նրանց ներկայությունը շարունակում է մնալ Անկարայի և Բաղդադի հարաբերություններում լարվածության գործոններից մեկը։Թուրքիան նաև ուշադիր հետևում է ՔԱԿ-ի հետ բազմամյա հակամարտության դադարեցման գործընթացին։ Անցյալ տարի քուրդ զինյալները խորհրդանշական կերպով ոչնչացրել էին զենքը, իսկ հոկտեմբերին, թուրքական հետախուզության տվյալներով, լքել էին Իրաքի հյուսիսի չորս առանցքային բազա։


Գյուլերն ընդգծել է, որ այս գործընթացը չի նշանակում անվտանգության միջոցների թուլացում․ Անկարան կշարունակի հետևել ՔԱԿ-ի լուծարման մասին որոշման կատարմանը։


Բացի դրանից, Թուրքիան «աջակցում է Բաղդադի ջանքերին՝ զինված խմբավորումների զինաթափման և դրանց նկատմամբ պետական վերահսկողություն հաստատելու ուղղությամբ»։ Անցյալ ամիս Անկարան հայտարարել էր Մոսուլի մերձակայքում իր Բաշիկա բազայի նկատմամբ վերահսկողությունն աստիճանաբար Իրաքին փոխանցելու մտադրության մասին։


Ըստ Գյուլերի՝ Թուրքիան ակնկալում է Իրաքի հետ ռազմական և պաշտպանական համագործակցությունը բարձրացնել ավելի բարձր մակարդակի։

Լրահոս

«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում
Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից
Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը
Էդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրեն
Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում
Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում
Կալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ)
Ես երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ)
Հակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան
Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. Նահապետյան
2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք
2018-ին իմ երեխային SMS էիք անում, ասում՝ արի մորդ դագաղը մորգից տար. Նաիրա Զոհրաբյան
Լևոն Զուրաբյանը սկանդալային գաղտնիք բացեց, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հեռացվել ՀԱԿ շարքերից
Այ փսլնքոտներ, եկել մե՞զ եք ասում՝ ով է ռուսամետը, ով՝ արևմտամետը․ Արամ Մանուկյան
Կարմիր գծեր էր անցել, իսկ Հ1-ը լավ արեց, որ չմոնտաժեց. Բորիս Մուրազին՝ եթերային միջադեպի մասին
Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում
Կարևոր
Կրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատոր
Ավինյանը հակադարձում է Հակոբյանին, դատավորների դեմ գործեր են հարուցվել․ նոր զարգացումներ
Խցանումների շուրջ բանավեճ՝ իշխանության ներսում․ միջազգային լարվածություն, սպառնալիքներ ու սրացումներ
Եթե Արսեն Գևորգյանը կալանավայրում չլիներ, համոզված եմ՝ այդ մահը չէր լինի. Ղազինյան

Լրացուցիչ նորություններ

...

Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից

Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում

Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել

Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը

Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին

«Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ

Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին

Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի

Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը

Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը

Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում

Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար)

Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը

Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան

Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար)

Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել

Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար