Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար)


Հնագետները ներկայիս Սաուդյան Արաբիայի տարածքում հայտնաբերել են քարե գործիքներ, որոնց վրա պահպանվել են թունավոր բույսի հետ կապված նյութերի հետքեր։ Գտածոները կարող են վկայել այն մասին, որ հնագույն մարդիկ որսի համար թունավորված զենք են օգտագործել դեռևս մոտ 125 հազար տարի առաջ։ Եթե ենթադրությունը հաստատվի, սա կլինի որսորդական թունավորված գործիքների կիրառման ամենավաղ հայտնի վկայությունը։


Հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում։ Գիտնականներն ուսումնասիրել են Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող Ուրուկ ալ Ջալիբա հնավայրը։ Այսօր այդ տարածքը գտնվում է աշխարհի ամենաշոգ և չորային անապատներից մեկի՝ Ռուբ էլ Խալիի սահմաններում։


Սակայն մոտ 125 հազար տարի առաջ այստեղ եղել է քաղցրահամ լիճ՝ շուրջ 340 քառակուսի կիլոմետր մակերեսով և 29 մետր խորությամբ։


Բրածո մնացորդների հիման վրա հետազոտողները պարզել են, որ լճի շրջակայքն աչքի է ընկել հարուստ կենդանական և բուսական աշխարհով։ Այստեղ բնակվել են գետաձիեր, գոմեշներ, ջայլամներ, ուղտեր, վիթեր և օրիքսներ, ինչպես նաև աճել են արմավենիներ, ծառեր ու թփեր։ Հնագույն մարդիկ այս պաշարներն օգտագործել են սնունդ հայթայթելու և այլ կարիքների համար։


Հնավայրում հայտնաբերել են ավելի քան 5,5 հազար քարե արտեֆակտ, ինչպես նաև բուսական նյութերի՝ մանրաթելերի, խեժի և փայտի լավ պահպանված մնացորդներ։ Որոշ քարե ծայրակալներ ունեցել են խոշոր կենդանիների որսին բնորոշ վնասվածքներ։ Մանրադիտակով դրանց ծայրերին հայտնաբերել են նաև կենդանական հյուսվածքի հետքեր։ Գործիքների տեղադրությունը համընկել է ոսկորների կուտակման հատվածների հետ, ինչը վկայում է, որ ափամերձ գոտին օգտագործվել է որսի և որսամսի մասնատման համար։


Առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացրել մի քանի քարե ծայրակալների վրա հայտնաբերված քիմիական մնացորդները։ Դրանք կապված էին Acokanthera schimperi թունավոր բույսի հետ, որն աճում է Արևելյան և Կենտրոնական Աֆրիկայում, ինչպես նաև Արաբական թերակղզու հարավում։ Պատմականորեն աֆրիկացի որսորդներն այս բույսի էքստրակտն օգտագործել են նետերի և նիզակների ծայրակալները մշակելու համար. դրանում պարունակվող թույները կարող են կաթվածահար անել կամ սպանել կենդանուն։


«125 հազար տարվա վաղեմություն ունեցող այս գտածոները զգալիորեն ավելի հին են, քան Հարավային Աֆրիկայում վերջերս հայտնաբերված՝ թույնի մնացորդներով նետերի ծայրակալները, որոնք մոտ 60 հազար տարեկան են»,– պատմել է հետազոտության համահեղինակ, Գերմանիայի Մաքս Պլանկի ընկերության Երկրամարդաբանության ինստիտուտի և Ավստրալիայի Գրիֆիթի համալսարանի հնագետ Քրիս Քլարքսոնը։


Այդուհանդերձ, հետազոտողներն ընդգծել են, որ դեռ չեն պարզել, թե հնագույն որսորդներն ինչպես էին պատրաստում թույնը, և որքանով էր այն արդյունավետ։


Բաց է մնում նաև այն հարցը, թե ինչպես էին որսորդները խուսափում թունավորումից որսը որպես սնունդ օգտագործելիս։ Քլարքսոնի խոսքով՝ թույնի ազդեցությունը կախված է նյութից, չափաբաժնից և օրգանիզմ ներթափանցելու եղանակից։ Անմիջապես վերքի մեջ ներմուծված թույնը կուլ տալու դեպքում պարտադիր չէ, որ նույն ազդեցությունն ունենա։ Պատմական ժամանակներում որսորդները երբեմն հեռացնում էին վերքի շուրջ եղած միսը՝ նախքան կենդանու մնացած միսն ուտելը։


Գտածոն նաև թույլ է տալիս նորովի դիտարկել հնագույն մարդկանց տեխնոլոգիական կարողությունները։ Նրանք ոչ միայն քարե գործիքներ էին պատրաստում, այլև կարող էին քարը համադրել փայտի, բուսական մանրաթելերի, խեժերի և, հնարավոր է, թունավոր նյութերի հետ՝ ստեղծելով բարդ գործիքներ ու զենքեր։


Արաբական թերակղզին գտնվում է Աֆրիկայի և Ասիայի միջև և կարևոր դեր է խաղացել մարդկանց տարածման գործում։ Խոնավության բարձրացման ժամանակաշրջաններում դրա այսօր չորային տարածքները վերածվում էին կյանքի համար պիտանի լանդշաֆտների, որոնք կապում էին երկու մայրցամաքները։ Հնավայրի տարիքը համահունչ է այդ ժամանակաշրջանում Հարավարևմտյան Ասիայում Homo sapiens-ի ներկայության մասին հայտնի վկայություններին։ Միևնույն ժամանակ, հնավայրում մարդկային մնացորդներ առայժմ չեն հայտնաբերվել։

Լրահոս

Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը
Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ)
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին
Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան
Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար)
ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք
Ռուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ Զելենսկի
Բուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ Ռադև
Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների
ՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրել
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը
Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար
Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում
Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք
«Мелодии любимого города». Москва приглашает на выставку к юбилеям Арно Бабаджаняна и Микаэла Таривердиева

Լրացուցիչ նորություններ

...

Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը

Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը

Ռուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ Զելենսկի

Բուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ Ռադև

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների

ՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրել

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք

Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով

Ռեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ

Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը

Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել

2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան

ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել

Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել

Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը

Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում

Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին

Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին