Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մոլեկուլյար պրոֆիլավորումը բարելավում է ախտորոշումը երեխաների քաղցկեղի դեպքում. գիտնականներ


Քաղցկեղը երեխաների մահվան հիմնական պատճառն է զարգացած երկրների մեծ մասում, եւ պացիենտների գրեթե մեկ քառորդի մոտ ախտորոշվում է ագրեսիվ քաղցկեղ կամ ռեցիդիվ, ընդ որում՝ ողջ մնալու ակնկալվող հինգ տարվա հավանականությունը կազմում 30 տոկոսից էլ քիչ։ Ստույգ ախտորոշումը կարող է դժվարանալ, իսկ ողջ մնացած պացիենտները կարող են տառապել կողմնակի ազդեցություններից ողջ կյանքի ընթացքում՝ թունավոր բուժման պատճառով, որն անհրաժեշտ է նրանց բուժման համար։Ավստրալացի հետազոտողները ցույց են տվել, որ ճշգրիտ բժշկության օգնությամբ կարելի է ոչ միայն ավելի ստույգ ախտորոշում կատարել, այլեւ բարձրացնել երկամյա կյանքի հնարավորությունը առանց երիտասարդ պացիենտների մոտ հիվանդության խորացման՝ ի հաշիվ նպատակաուղղված բուժման ավելի վաղ կիրառման։ Հետազոտության արդյունքները կներկայացվեն Մարդու գենետիկայի եվրոպական ընկերության ամենամյա կոնֆերանսում, գրել է European Society of Human Genetics-ը։Դոցենտ Վանեսա Թիրելը «Զրոյական մանկական քաղցկեղ» ծրագրից (ZERO) եւ նրա գործընկերները ինը մանկական օնկոլոգիական կենտրոններից Ավստրալիայում 2017 թվականից ծրագրում ներառել են ավելի քան 1 600 երեխա։ZERO-ի առաջին հետազոտությունն իրականացվել է 2017-2022թթ. եւ տվել է արդյունքներ՝ կապված քաղցկեղի հանդեպ երեխայի հակվածության հետ սաղմնային գեների տարբերակների միջոցով (երեխայի մոտ քաղցկեղի առաջացման գենոմային ռիսկ)։Այդ տարբերակները հայտնաբերվել են երեխաների մոտ 16 տոկոսի մոտ։ Լիագենոմ սեքվենավորման (WGS) օգտագործումը ավելի լավ միջոց է եղել քաղցկեղի հանդեպ սաղմնային գծի հայտնաբերման համար, քան կլինիկական թեստավորման ստանդարտ մեթոդները. նրանց կեսից ավելին նախկինում չէին բացահայտվել ստանդարտ կլինիկական բուժման ժամանակ, քանի որ պացիենտները չեն համապատասխանել թեստավորման չափորոշիչներին։Զույգերով մոլեկուլյար պրոֆիլավորումը ուռուցքի դեպքում եւ սաղմնային գծում մեծացրել է ախտորոշման հաճախակիությունը եւ օգնել ընտանիքների գենետիկ ստուգման հարցում, որոնք ստացել են այդ արդյունքները։ Քաղցկեղի առաջացման հավանականության հետազոտության արդյունքները հանգեցրել են ուռուցքաբանական գենետիկ ծառայություններին դիմելու մակարդակի բարձրացման (մոտ 67 տոկոս) եւ, որպես հետեւանք, բացահայտելու ազգականներին, որոնք ենթակա են քաղցկեղով հիվանդանալու վտանգին։«Մենք հայտնաբերել ենք նաեւ, որ այդ տարբերակների մոտ 70 տոկոսը սաղմնային գծում մինչ այդ հայտնի չի եղել, որ դրանք կապված են քաղցկեղի այն տեսակի հետ, որին բախվել են պացիենտները։ Դա կարեւոր նշանակություն ունի ինչպես բուժման մեթոդի ընտրության, այնպես էլ մշտական դիտարկման համար»,- նշել են գիտնականները։Վերջերս պարզված տարբերակների 80 տոկոսը նշանակություն է ունեցել քաղցկեղի խորացմանը հետեւելու եւ ազգականների մոտ դրա առաջացման հավանականությունը նվազեցնելու համար։ Հետազոտողների խոսքով՝ դա շատ ավելի արդյունավետ է, քան ստանդարտ կլինիկական պրակտիկան, եւ զգալի հետեւանքներ է ունենում ինչպես պացիենտների, այնպես էլ նրանց ընտանիքների համար։

Լրահոս

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու
Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր
Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն
Կարևոր
Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը
«Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է
Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին
Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի
Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ
Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր
Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ
Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել
Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը
Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է
Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը
Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք

Լրացուցիչ նորություններ

...

Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ

«Мелодии любимого города». Москва приглашает на выставку к юбилеям Арно Бабаджаняна и Микаэла Таривердиева

Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը

Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար

Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը

Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ)

Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար)

Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год

Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր

«Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցին

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը